Գլխավոր տեղեկություն
Համար
N 1534-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.09.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1534-Ն

 

ԱՅՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԸ, ՈՐՈՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է ԲԱԶՄԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՄԲ, ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԴՐԱՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԸ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 50-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր չափը, որոնց վճարման պարտավորության կատարումն ապահովվում է բազմակի ապահովմամբ, կարող է գերազանցել դրանով ներկայացվող ապահովման չափը հետևյալ դեպքերում և հետևյալ պայմանների ապահովման դեպքում՝

1) ապրանքների հայտարարատուին տրամադրված է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ․

2) ապրանքների հայտարարատուին տրամադրված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր՝ հայտարարատուի համար օրինապահ հարկ վճարողի հավաստագրի՝ նախկինում դադարեցված չլինելու պայմանով․

3) ապրանքների հայտարարատուին տրամադրված է «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ գործող օրինապահության հավաստագիր՝ հայտարարատուի համար հավաստագրի՝ նախկինում դադարեցված չլինելու պայմանով։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերում մաքսատուրքի և հարկերի ընդհանուր գումարը կարող է գերազանցել մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորությունների կատարման ապահովման համար հայտարարատուի կողմից ներկայացված բազմակի ապահովման չափը՝ ոչ ավելի, քան հիսուն տոկոսով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան