Գլխավոր տեղեկություն
Համար
N 2062-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2062-Ն

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 680-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Սահմանել անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 680-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

N 1 հավելված

 ՀՀ կառավարության 2020 թվականի

 դեկտեմբերի 17-ի N 2062-Ն

 որոշման

(գլխագիրը փոփ. 27.04.23 N 646-Ն)

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը։

2. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը անշարժ գույքի կադաստր վարող մարմնին են ներկայացնում՝

1) նախորդ ամսվա ընթացքում նոր առաջացած կամ փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին անհրաժեշտ տեղեկությունները.

2) նախորդ ամսվա ընթացքում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների (ավտոկայանատեղիների, ավտոհանգրվանների), ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում անհատական բնակելի տների կառուցման համար տրամադրված շինարարության թույլտվությունը, հաստատված նախագիծը, ինչպես նաև ըստ նախագծի կառուցվող շինությունների որակական ու քանակական բնութագրիչների վերաբերյալ տվյալները.

3) ներկայացման ենթակա փաստաթղթերի, շինությունների որակական ու քանակական բնութագրիչների տեսակները սահմանված են համաձայն սույն կարգի N 2 ձևի։

(2-րդ կետը խմբ. 27.04.23 N 646-Ն)

3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի կիրառության իմաստով՝ նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած է համարվում կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնում գրանցված (հաշվառված) տեղեկությունների համեմատությամբ մինչև հաջորդ կադաստրային գնահատման տարվա ավարտը նոր կառուցված կամ նպատակային կամ գործառնական նշանակության, ավարտվածության աստիճանի, հարկայնության փոփոխություններ կրած, քանդված (ոչնչացված) հարկման օբյեկտ համարվող (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում նշված) անշարժ գույքը։

(3-րդ կետը փոփ. 27.04.23 N 646-Ն)

4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները ներկայացվում են համաձայն սույն կարգի հավելվածի` ըստ N 1 ձևի տեղեկությունների լրացման կարգի։

(4-րդ կետը փոփ. 27.04.23 N 646-Ն)

5. Նոր առաջացած (նոր կառուցված, այդ թվում՝ վերակառուցված, վերականգնված, արդիականացված, ուժեղացված, ընդլայնված) և հարկայնության փոփոխություններ

ունեցող անշարժ գույքի դեպքում սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկությունների հետ միասին ներկայացվում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորում ունեցող անձի կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված շենքերի, շինությունների հատակագծերը ու շինության բնութագիրը։

6. Նոր առաջացած (նոր կառուցված, այդ թվում՝ վերակառուցված, վերականգնված, արդիականացված, ուժեղացված, ընդլայնված) անշարժ գույքի կադաստրային գնահատում կատարելու նպատակով տեղեկությունները կարող են ներկայացվել նաև համաձայնեցված նախագծի և ավարտական ակտի պատճենների տեսքով։

7. Նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխություններ ունեցող անշարժ գույքի դեպքում սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկությունների հետ միասին ներկայացվում են նաև այդ փոփոխությունների համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերը։

7.1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն անշարժ գույքի կադաստր վարող մարմնին են ներկայացնում՝ շինարարության թույլտվության ժամկետը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավարտված և չերկարաձգված, շինարարության թույլտվության ժամկետը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավարտված և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-569-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկարաձգված, ինչպես նաև 2023 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը շինարարության թույլտվության ժամկետն ավարտված և երկարաձգված Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում անհատական բնակելի տների կառուցման համար տրամադրված շինարարության թույլտվությունը, հաստատված նախագիծը, ըստ նախագծի կառուցվող շինությունների որակական ու քանակական բնութագրիչների վերաբերյալ տվյալները։

(7.1-ին կետը լրաց. 27.04.23 N 646-Ն)

8. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը սույն կարգով ստացված տեղեկությունների հիման վրա իրականացնում է անշարժ գույքի կադաստրային գնահատում, որոնց մասին տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են անշարժ գույքի հարկ վճարողներին հաշվառող մարմնին։

9. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝

1) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմնին ներկայացվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով.

2) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում և 7.1-ին կետում նշված շինարարության թույլտվությունը, հաստատված նախագիծը, ինչպես նաև ըստ նախագծի կառուցվող շինությունների որակական ու քանակական բնութագրիչները մուտքագրվում են e-cadastre.am կայքում համայնքների համար հասանելի առցանց հարթակ։ Շինարարության թույլտվությունն ու հաստատված նախագիծն առցանց հարթակ են մուտքագրվում փի-դի-էֆ (pdf) կամ ջեյ-փի-ջի (jpg) ձևաչափերով։

(9-րդ կետը խմբ. 27.04.23 N 646-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Ձև N 1

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  ________թվականի ______________________ ամսվա ընթացքում ՀՀ _________________________________ մարզի _______________________________________ համայնքի ______ բնակավայրում (վարչական շրջանում) կադաստրային գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված (հաշվառված) տվյալների համեմատությամբ, անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին

 

հ/հ

Սեփականատիրոջ (համասեփականատիրոջ)

Անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն

Կադաս-տրային ծածկագիրը

Շինության նպա-տակային նշանա-կությունը

Շինության գործառ-նական նշանա-կությունը

Շինության քանդման (ոչնչացման) ամսաթիվը

Լրացուցիչ նշումներ

Անունը, ազգանունը և հայրանունը կամ կազմակերպության անվանումը

Ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (կամ հանրային ծառայության համարանիշը) կամ կազմա-կերպության պետական ռեգիստրում գրանցման համարը

(կամ ՀՎՀՀ-ն)

Ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) կամ կազմա-կերպության գտնվելու վայրի հասցեն

1

2

3

4

5

6

7

8

9

10

Հայաստանի Հանրապետության _____ մարզի _____________համայնքի ղեկավար

 _______________________

(ստորագրությունը)

 ______________________

(անունը, ազգանունը)

 «____» «__________________» 20_______ թ.  Կ. Տ.

N 1 ՁԵՎԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Տեղեկությունների 1-ին սյունակում լրացվում ներկայացվող տեղեկության հերթական համարը։

2. Տեղեկությունների 2-րդ սյունակում լրացվում են անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը կամ կազմակերպության անվանումը։

3. Տեղեկությունների 3-րդ սյունակում լրացվում են անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (կամ հանրային ծառայության համարանիշը) կամ կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման համարը (կամ ՀՎՀՀ-ն)։

4. Տեղեկությունների 4-րդ սյունակում լրացվում է սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի հասցեն։

5. Տեղեկությունների 5-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն՝ մարզ, համայնք, բնակավայր (վարչական շրջան), փողոց, շենք և շինություն։

6. Տեղեկությունների 6-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը։

7. Տեղեկությունների 7-րդ սյունակում լրացվում է շինության նպատակային նշանակությունը։

8. Տեղեկությունների 8-րդ սյունակում լրացվում է շինության գործառնական նշանակությունը։

9. Տեղեկությունների 9-րդ սյունակում լրացվում է շինության քանդման (ոչնչացման) ամսաթիվը։ Եթե շինությունը քանդված (ոչնչացված) չէ, ապա տեղեկությունների 9-րդ սյունակը չի լրացվում։

10. Տեղեկությունների 10-րդ սյունակում նոր կառուցված կամ նոր առաջացած շինությունների դեպքում լրացվում է «նոր կառուցված», շինության նպատակային, գործառնական նշանակությունների, ավարտվածության աստիճանի, հարկայնության փոփոխությունների դեպքում՝ համապատասխանաբար «նպատակային նշանակության փոփոխություն», «գործառնական նշանակության փոփոխություն», «ավարտվածության աստիճանի փոփոխություն», «հարկայնության փոփոխություն», իսկ քանդված (ոչնչացված) շինության դեպքում՝ «քանդված (ոչնչացված)»։

 

Ձև N 2

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

NN

ը/կ

Տեսակը

1.

Շինարարության թույլտվության տրման ամսաթիվ (օր, ամիս, տարեթիվ) և

համար

2.

Շինարարության թույլտվության ժամկետի ավարտի ամսաթիվ (օր, ամիս,

տարեթիվ)

3.

Շինարարության թույլտվություն (փի-դի-էֆ (pdf) կամ ջեյ-փի-ջի (jpg)

ձևաչափերով)

4.

Հաստատված նախագիծ (փի-դի-էֆ (pdf) կամ ջեյ-փի-ջի (jpg) ձևաչափերով)

5.

Անշարժ գույքի գտնվելու վայրի հասցե

6.

Վկայականի համար

7.

Կադաստրային ծածկագիր

8.

Շինության նպատակային նշանակություն

9.

Շինության գործառնական նշանակություն

10.

Շինության հարկայնություն և հարկ

11.

Շինության ներքին մակերես՝ ըստ առանձին հարկերի և ըստ առանձին շենքի

մաս կազմող բաց պատշգամբների ու հարթակների (քառակուսի մետրերով)

12.

Շինության ներքին բարձրություն՝ ըստ առանձին հարկերի (մետրերով)

13.

Շինության կառուցման նյութի տեսակ

14.

Միջհարկային ծածկի նյութի տեսակ

15.

Տանիքի նյութի տեսակ

16.

Արտաքին հարդարման տեսակ՝ ըստ շինության կողմերի

17.

Կառուցվածքներ հանդիսացող՝ առանձին ծածկերի, շվաքարանների,

հարթակների ներքին մակերես (քառակուսի մետրերով)

18.

Պարիսպների մակերես (քառակուսի մետրերով), բարձրություն (մետրերով) և

կառուցման նյութի տեսակ

(ձևը լրաց. 27.04.23 N 646-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 27.04.23 N 646-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.04.2023, N 646-Ն 01.06.2023, N 2062-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան