ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
28 դեկտեմբերի 2021 թ. |
N 500-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին
(վերնագիրը խմբ. 08.02.22 N 529-Ա)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի կանոններով, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ» հ. 315-Ն որոշման հավելվածի 3-րդ կետով՝
(նախաբանը փոփ. 08.02.22 N 529-Ա)
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Երևանի քաղաքապետին` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Մոլդովական փողոցի հ.29/5 շենքի հ.188 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 25.06.2008թ. հ.2556494 վկայական) 32.6քմ մակերեսով օժանդակ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել Զեմֆիրա Մատինյանին:
(1-ին կետը խմբ. 08.02.22 N 529-Ա)
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
2021 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.02.2022, N 529-Ա | 09.02.2022, N 500-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|