Գլխավոր տեղեկություն
Համար
N 232-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.08.2020-04.08.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 03.08.2020
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
03.08.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի, 2020 թվական N 232-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1823-Ա, N 1842-Ա, N 1847-Ա, 2020 թվականի հուլիսի 17-ի N 1878-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 29-31-ն և օգոստոսի 1-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Եվրոթերմ» ՓԲԸ՝ ք. Երևան, Ա. Քոչինյան 5.

2) «Տեքս Ուորլդ» ՍՊԸ՝ ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Երևանյան 6.

3) «Արթուր Մկրտչյան» Ա/Ձ՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23/89:

2. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) կողմից անձանց ընդունելությունը.

1) «Կեչի հանգստյան տուն» ՍՊԸ՝ ք. Ծաղկաձոր, Կեչարեցի փող.

2) «Ռիպա Առողջարան» ՍՊԸ՝ ք. Ծաղկաձոր, Կեչարեցու 2.

3) «Ծաղկաձորի ստեղծագործական տուն» ՓԲԸ՝ ք. Ծաղկաձոր, Չարենցի նրբանցք 4.

4) «Կեչառիս Հոթել» ՍՊԸ՝ ք. Ծաղկաձոր, Օրբելի Եղբայրներ 20.

5) «Ալինա Բագրատյան» Ա/Ձ՝ ք. Ծաղկաձոր, հրապարակին հարող տարածք.

6) «Արտակ Մանուկյան» Ա/Ձ՝ ք. Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոսի 1.

7) «Յուպիտեր Հոթել» ՍՊԸ՝ ք. Ծաղկաձոր, Ծաղկունյանց հրապարակ 1:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան