ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2008 թվականի N 519-Ն
«ՎԱՆԱՁՈՐԻ N 31 ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Վանաձորի N 31 հանրակրթական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Վանաձորի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):
2. Սահմանել, որ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
1) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.
2) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.
3) նախնական մասնագիտական (արհեստագործական) և հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:
3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն.
2) ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց).
3) կրթություն` մեծահասակների համար, և կրթության այլ տեսակներ.
4) հրատարակչական գործ.
5) հանրային սննդի կազմակերպում` սովորողների համար.
6) հանրակացարանների շահագործման կազմակերպում.
7) սպորտի բնագավառի այլ գործունեություն`
ա. բացօթյա կամ փակ տարածքներում, սպորտային միջոցառումների (պրոֆեսիոնալների և սիրողների համար) կազմակերպում և անցկացում,
բ. սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցության գործունեություն:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանից ստացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում կատարել համապատասխան վերաբաշխում:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Լոռու մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի 70.1-ին կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|