Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
12 նոյեմբերի 2015 թվականի N 50
22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր - Արդյունքների վրա հիմնված փոխատվություն (հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի նիստի N 50 |
ՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ _____________ - ARM
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Հատուկ գործառնություններ)
(Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր – Արդյունքների վրա հիմնված փոխատվություն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՎ
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ
ՄԻՋԵՎ
ԱՄՍԱԹԻՎ՝ ____________
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
(Հատուկ գործառնություններ)
ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ___________ ամսաթվով թվագրված, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Վարկառու) և ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ (ԱԶԲ) միջև:
ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ԱՅՆ, որ
(Ա) Վարկառուն դիմել է ԱԶԲ վարկի համար սույն վարկային պայմանագրի Հավելված 1-ում նկարագրված Ծրագրի նպատակով;
(Բ) Ծրագիրը կիրականացվի Վարկառուի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ)՝ որպես գործադիր մարմնի և Տարածքային զարգացման հայկական ֆոնդի (ՏԶՀՖ)՝ որպես իրականացնող գործակալության կողմից: Այդ նպատակով Վարկառուն ՏԶՀՖ-ին կտրամադրի սույն համաձայնագրով սահմանված վարկային միջոցները ԱԶԲ և Վարկառուի համար երկուստեք ընդունելի դրույթներով և պայմաններով; և
(Գ) ԱԶԲ համաձայնել է վարկ տրամադրել Վարկառուին ԱԶԲ-ի Հատուկ Հիմնադրամի միջոցներից սույն համաձայնագրով սահմանված դրույթներով և պայմաններով:
Կողմերը սույնով համաձայնության են գալիս հետևյալի վերաբերյալ.
ՀՈԴՎԱԾ 1
Վարկային Կանոնակարգ; Սահմանումներ
Բաժին 1.01. ԱԶԲ-ի՝ 2006թ. հունվարի 1-ով թվագրված Հատուկ Գործառնությունների Վարկային Կանոնակարգի («Վարկային Կանոնակարգ») բոլոր դրույթները սույնով կիրառելի են դառնում սույն Վարկային Համաձայնագրի նկատմամբ, նույն ուժով և գործողությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանվեին այստեղ, սակայն ենթակա են հետևյալ փոփոխությունների.
(ա) Բաժին 2.01(24)-ը հանվել է և փոխարինվել հետևյալով.
24. «Ծրագիր»/“Program” տերմինը նշանակում է այն ծրագիրը, որի համար ԱԶԲ-ն համաձայնել է Վարկ տրամադրել, ինչպես նկարագրված է Վարկային Համաձայնագրում, ընդ որում այդ նկարագրությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխությունների ենթարկվել ԱԶԲ-ի և Վարկառուի միջև համաձայնությամբ:
(բ) “Project” տերմինը, որտեղ որ այն օգտագործվում է Վարկային Կանոնակարգում, պետք է փոխարինվի «Ծրագիր»/“Program” տերմինով,
(գ) “Ծրագրի գործադիր մարմին” տերմինը, որտեղ որ այն օգտագործվում է Վարկային Կանոնակարգում, պետք է փոխարինվի «ՏԶՀՖ” տերմինով:
Բաժին 1.02. Վարկային Կանոնակարգում սահմանված մի շարք տերմիններ, որոնք օգտագործվում են սույն Վարկային Համաձայնագրում, ունեն սույն փաստաթղթում տրված համապատասխան իմաստները, եթե այստեղ փոփոխություններ չեն արվել կամ համատեքստը այլ բան չի նախատեսում: Սույն Վարկային Համաձայնագրում օգտագործվող լրացուցիչ տերմիններն ունեն հետևյալ իմաստները.
(ա) “ԱԶԲ-ի Արդյունքների վրա հիմնված Փոխատվության Քաղաքականություն” նշանակում է 2013թ. մարտի 6-ին ԱԶԲ կողմից հաստատված Ծրագրերի համար արդյունքների վրա հիմնված Փոխատվության Իրականացման (R25-13) վերաբերյալ Քաղաքականության փաստաթղթում նշված ԱԶԲ-ի քաղաքականություն;
(բ) “Հակակոռուպցիոն Ուղեցույցներ” նշանակում է ԱԶԲ-ի Արդյունքների վրա հիմնված Փոխատվության Քաղաքականության Հավելված 7-ում նշված Ծրագրերի համար արդյունքների վրա հիմնված Փոխատվության գործում Խարդախության, Կոռուպցիայի և արգելված այլ գործողությունների կանխարգելմանն ու մեղմացմանն ուղղված ԱԶԲ-ի Ուղեցույցներ;
(գ) «Դեպոզիտային հաշիվ» նշանակում է այն հաշիվը, որի մասին նշված է սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 3-ի պարբերություն 2-ում;
(դ) “ՎԿՑ” կամ “Վճարումների հետ կապված ցուցիչ” նշանակում է սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 3-ի Առդիր 1-ում նշված վճարումների հետ կապված յուրաքանչյուր ցուցիչ, որը Վարկառուն պետք է ձեռքբերի՝ վճարումների հետ կապված նման ցուցիչի համար հատկացված Վարկային միջոցների գումարը մասհանելու նպատակով, ինչպես նշված է Մասհանման Աղյուսակում;
(ե) “ՎԿՑ մատրիցա” նշանակում է ՎԿՑ մատրիցա սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 3-ի Առդիր 1-ում նշված և Վարկառուի ու ԱԶԲ միջև համաձայնեցված Ծրագրի համար՝ժամանակ առ ժամանակ կատարվող թարմացումներով, որը սահմանում է յուրաքանչյուր ՎԿՑ և դրա համապատասխան արձանագրությունը՝ ստուգելու համար, թե որքանով է Վարկառուն ձեռք բերել յուրաքանչյուր ՎԿՑ:
(զ) “ՎԿՑ Ստուգման Արձանագրություն” նշանակում է Վարկառուի կողմից ԾԻՓ-ում նշված յուրաքանչյուր ՎԿՑ-ի ձեռքբերման ստուգման արձանագրություն:
(է) “Թույլատրելի ծախսեր” նշանակում է Ֆինանսական տարվա ընթացքում Ծրագրի ներքո Վարկառուի կրած ընդհանուր ծախսերը (բացառությամբ Վարկառուի տարածքում Ծրագրի ծախսերի մեջ ներառվող հարկերն ու տուրքերը) հանած նույն ժամանակահատվածի ընթացքում Ծրագրի ներքո Վարկառուի կրած ցանկացած Բացառված ծախս;
(ը) “Բնապահպանական երաշխիքներ” նշանակում է ԱՔԴ-ի Գլուխ V-ի “Բնապահպանական երաշխիքներ” վերնագրով բաժնում նշված նպատակները, շրջանակը, հարուցիչները և քաղաքականության սկզբունքները;
(թ) “Բացառված ծախսեր”նշանակում է (i) ԱԶԲ անդամ չհանդիսացող պետություններից աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գնման ծախսեր; և (ii) ծախսեր ԱՔԴ-ի Հավելված 5-ում նախատեսված ցանկացած արգելված ներդրումային գործողության համար;
(ժ) “ՖՏ” կամ “Ֆինանսական տարի” նշանակում է Վարկառուի ֆինանսական տարի, որը սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը;
(ի) «ՄՖՀՍ» նշանակում է Հաշվապահական հաշվառման ստանդարտների միջազգային խորհրդի կողմից ժամանակ առ ժամանակ թողարկվող միջազգային ֆինանսական հաշվետվողականության ստադնարտները:
(լ) “Իրականացման համաձայնագիր” նշանակում է Ծրագրի իրականացման նպատակով Վարկառուի և ՏԶՀՖ միջև իրականացման համաձայնագիր;
(խ) «Վարկի վճարման ձեռնարկ» նշանակում է ԱԶԲ-ի՝ Վարկի վճարման ձեռնարկ (2015թ., ժամանակ առ ժամանակ արվող փոփոխություններով);
(ծ) «ՖՆ» նշանակում է Վարկառուի Ֆինանսների նախարարություն կամ նրա որևէ իրավահաջորդ;
(կ) «ՏԿԱԻՆ» նշանակում է Վարկառուի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն կամ նրա որևէ իրավահաջորդ;
(հ) «ՔՆ» նշանակում է Վարկառուի Քաղաքաշինության նախարարություն կամ նրա որևէ իրավահաջորդ;
(ձ) «ՄՍԿ» նշանակում է Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկի սանդղակ՝ միկրոսեյսմիկ ինտենսիվության սանդղակ՝ երկրաշարժի առաջացման տարածքում դիտարկվող ազդեցությունների հիման վրա գրունտի ցնցման ուժգնության գնահատման համար;
(ղ) «ԾԻՓ» նշանակում է 2015թ. [օգոստոսի] թվագրմամբ և Վարկառուի ու ԱԶԲ միջև համաձայնեցված Ծրագրի իրականացման փաստաթուղթ՝ Վարկառուի ու ԱԶԲ վարչարարական համապատասխան ընթացակարգերի համաձայն ժամանակ առ ժամանակ կատարվող թարմացումներով;
(ճ) «ԾԳՊ» նշանակում է 2015թ-ի օգոստոսի 3-ի թվագրմամբ և Վարկառուի ու ԱԶԲ միջև համաձայնեցված Ծրագրի գործողությունների պլան՝ Վարկառուի ու ԱԶԲ վարչարարական համապատասխան ընթացակարգերի համաձայն ժամանակ առ ժամանակ կատարվող թարմացումներով;
(մ) «Ծրագրի Գործողություններ» նշանակում է Ծրագրի գործողությունների պլանում նշված գործողությունները;
(յ) «Ծրագրի Ավարտի Ամսաթիվ» նշանակում է սույն Վարկային համաձայնագրի Հավելված 1-ի պարբերություն 3-ում սահմանված ամսաթիվը կամ Վարկառուի ու ԱԶԲ միջև համաձայնեցված ցանկացած այլ ամսաթիվ;
(ն) «ԱՔԴ» նշանակում է ԱԶԲ-ի Անվտանգության քաղաքականության դրույթ (2009թ.);
(շ) «ԴՈՒՎԾ» նշանակում է 2015թ. հուլիսի 23-ի Վարչապետի թիվ 797-Ն որոշմամբ Վարկառուի կողմից հաստատված Դպրոցների ուժեղացման և վերակառուցման ծրագիր՝ Վարկառուի՝ կիրառելի կանոնների և ընթացակարգերի համաձայն ժամանակ առ ժամանակ կատարվող թարմացումներով և
(ո) «Մասհանումների ժամանակացույց» նշանակում է սույն Վարկային համաձայնագրի Հավելված 3-ի առդիր 2-ում նշված ժամանակացույցը:
ՀՈԴՎԱԾ 2
Վարկը
Բաժին 2.01. ԱԶԲ-ն համաձայնում է Վարկառուին վարկ տրամադրել ԱԶԲ-ի Հատուկ Հիմնադրամի միջոցներից, տարբեր արժույթներով վաթսուներեք միլիոն երկու հարյուր հիսունինը հազարի չափով Փոխառության Հատուկ Իրավունքով (ՓՀԻ [63,259,000]):
Բաժին 2.02. (ա) Վարկառուն պետք է ԱԶԲ-ին վճարի տարեկան 2% տոկոսադրույք արտոնյալ ժամկետի ընթացքում և դրանից հետո՝ Վարկային Հաշվից հանած և ժամանակ առ ժամանակ մարման ենթակա՝ Վարկի գումարի դիմաց:
(բ) «Արտոնյալ ժամկետ» տերմինը, ինչպես այն օգտագործվում է վերոնշյալ ենթաբաժին(ա)-ում, նշանակում է ժամանակահատված, որը նախորդում է Մայր Գումարի Առաջին Մարման ամսաթվին, համաձայն վճարման ժամանակացույցի, որը բերված է սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 2-ում:
Բաժին 2.03. Տոկոսագումարները և Վարկի առնչությամբ բոլոր այլ վճարները պետք է վճարվեն կիսամյակային պարբերականությամբ, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին:
Բաժին 2.04. Վարկառուն պետք է մարի Վարկային Հաշվից հանած Վարկի Մայր Գումարը, համաձայն վճարման ժամանակացույցի, որը բերված է սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 2-ով:
Բաժին 2.05. Վարկի Մայր Գումարի մարման և տոկոսների վճարման արժույթը՝ Վարկային Կանոնակարգի Բաժիններ 4.03(ա) և 4.04-ի նպատակներով, պետք է լինի Դոլարը:
ՀՈԴՎԱԾ III
Վարկի միջոցների օգտագործումը
Բաժին 3.01. Վարկառուն պետք է Վարկի միջոցները տրամադրի՝ՏԶՀՖ ԱԶԲ և Վարկառուի համար փոխադարձ ընդունելի պայմաններով և դրույթներով, և պետք է (ա) կազմակերպի, որպեսզի Վարկի միջոցները օգտագործվեն Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով; և (բ) ապահովի, որպեսզի Վարկի միջոցներն օգտագործվեն ըստ նպատակի՝ տնտեսման, արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության ընդունված սկզբունքների համաձայն:
Բաժին 3.02. Վարկի միջոցների մասհանումը պետք է կատարվի սույն Վարկային Համաձայնագրի Հավելված 3-ի դրույթների համաձայն, և այս Հավելվածը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել՝ Վարկառուի և ԱԶԲ-ի միջև համաձայնությամբ:
Բաժին 3.03. Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Վարկի ոչ մի միջոց չօգտագործվի Բացառված ծախսերը ֆինանսավորելու համար:
Բաժին 3.04. Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի ցանկացած ֆինանսական տարում Թույլատրելի ծախսերի գումարը լինի նույն ֆինանսական տարում Ծրագրի ներքո Վարկառուի կողմից առհանված Վարկի միջոցներին հավասար կամ գերազանցի դրանք:
Բաժին 3.05. Վարկի Փակման ամսաթիվը, Վարկային Կանոնակարգի Բաժին 8.02-ի նպատակների համաձայն, 2021թ. մայիսի 31-ն է կամ մեկ այլ ամսաթիվ, որի վերաբերյալ Վարկառուն և ԱԶԲ-ն կարող են ժամանակ առ ժամանակ համաձայնության գալ:
ՀՈԴՎԱԾ IV
Հատուկ Պայմաններ
Բաժին 4.01. (ա) Վարկառուն պետք է կազմակերպի, որպեսզի Ծրագիրը ՏԶՀՖ կողմից իրականացվի պատշաճ շրջահայեցությամբ, տնտեսմամբ, արդյունավետությամբ, թափանցիկությամբ ու հաշվետվողականությամբ և համաձայն տեխնիկական, ֆինանսական, բիզնեսի և զարգացման կիրառելի պրակտիկաներին:
(բ) Ծրագիրն իրականացնելիս Վարկառուն պետք է կատարի կամ կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ կատարի սույն Վարկային համաձայնագրի Հավելված 4-ում նշված բոլոր պարտականությունները:
Բաժին 4.02. Վարկառուն պետք է հնարավորություն տա ԱԶԲ ներկայացուցիչներին ստուգել Ծրագիրը, ապրանքներն ու աշխատանքները և ցանկացած համապատասխան գրառումներ ու փաստաթղթեր:
Բաժին 4.03. Վարկառուն պետք է ապահովի կամ կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ ապահովի, որ իր վարչությունների և գործակալությունների գործողությունները՝ կապված Ծրագրի իրականացման և Ծրագրի կառույցների շահագործման հետ, իրականացվեն և համակարգվեն համաձայն հիմնավոր վարչարարական քաղաքականությունների և ընթացակարգերի:
Բաժին 4.04. (ա) Վարկառուն պետք է կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ (i) պահի Ծրագրի առանձին հաշվեմատյաններ և գրանցումներ; (ii) պատրաստի Ծրագրի տարեկան ֆինանսական հաշվետվություն՝ համաձայն ԱԶԲ համար ընդունելի հաշվապահական սկզբունքների, յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար մինչև Վարկի փակման ամսաթիվը; (iii) կազմակերպի նման ֆինանսական հաշվետվությունների տարեկան ստուգումը անկախ աուդիտորների կողմից, ում որակավորումը, փորձը և աշխատանքի առաջադրանքները ընդունելի են ԱԶԲ համար՝ համաձայն աուդիտի միջազգային ստանդարտների կամ ԱԶԲ համար ընդունելի ազգային համարժեքի; (iv) որպես նման յուրաքանչյուր աուդիտի մի մաս՝ կազմակերպի, որպեսզի աուդիտորները պատրաստեն հաշվետվություն (որը ներառում է աուդիտորների կարծիքը ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ) և գրություն ղեկավարության համար (որում նշվում է Ծրագրի ներքին վերահսկման մեջ աուդիտի ընթացքում հայտնաբերված թերությունները, եթե այդպիսիք կան); և (v) յուրաքանչյուր առնչվող ֆինանսական տարվա ավարտից ոչ ուշ քան 6 ամիս հետո ԱԶԲ տրամադրի նման ստուգված ֆինանսական հաշվետվությունները, աուդիտի հաշվետվության և ղեկավարությանն ուղղված գրության օրինակները, բոլորը անգլերեն լեզվով, ինչպես նաև այս փաստաթղթերին և դրանց աուդիտին առնչվող այլ տեղեկատվություն, որն ԱԶԲ կարող է ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջել:
(բ) ԱԶԲ կհրապարակի Ծրագրի աուդիտի ենթարկված տարեկան ֆինանսական հաշվետվությունները և վերջիններիս վերաբերյալ աուդիտորների կարծիքը դրանք ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում՝ տեղադրելով դրանք ԱԶԲ ինտերնետային կայքում:
(գ) Ի լրումն վերոնշյալ ենթաբաժին (ա)-ում նշված աուդիտի ենթարկված տարեկան ֆինանսական հաշվետվությունների, Վարկառուն կկազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ (i) տրամադրի ԱԶԲ համար ընդունելի հաշվեգրման եղանակով ֆինանսավորման հաշվետվության կազմման ազգային ստանդարտների կամ ՄՖՀՍ-ի համաձայն պատրաստված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները; (ii) կազմակերպի իր ֆինանսական հաշվետվության տարեկան ստուգումը անկախ աուդիտորների կողմից, ում որակավորումը, փորձը և աշխատանքի առաջադրանքները ընդունելի են ԱԶԲ համար՝ համաձայն աուդիտի միջազգային ստանդարտների կամ ԱԶԲ համար ընդունելի ազգային համարժեքի; և (iii) համապատասխան ղեկավարության կողմից հաստատվելուց ոչ ուշ քան 1 ամիս հետո ԱԶԲ տրամադրի նման ստուգված ֆինանսական հաշվետվությունների օրինակները անգլերեն լեզվով, ինչպես նաև այս փաստաթղթերին և դրանց աուդիտին առնչվող այլ տեղեկատվություն, որն ԱԶԲ կարող է ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջել:
(դ) ԱԶԲ պահանջի դեպքում՝ Վարկառուն պետք է հնարավորություն տա ԱԶԲ-ին քննարկել Ծրագրի ֆինանսական հաշվետվությունները և Վարկառուի ֆինանսական գործերը՝ այնքանով, որքանով դրանք առնչվում են Ծրագրին, վերոնշյալ ենթաբաժին (ա) (iii)-ին համապատասխան նշանակված աուդիտորների հետ, և պետք է լիազորի այդ աուդիտորների ցանկացած ներկայացուցչի ու պահանջի նրանից մասնակցել ԱԶԲ կողմից պահանջվող ցանկացած նմանատիպ քննարկմանը: Սահմանվում է, որ նման քննարկումները պետք է անցկացվեն միայն Վարկառուի կողմից լիազորված պատասխանատուի ներկայությամբ, եթե Վարկառուն չի համաձայնում այլ բանի վերաբերյալ:
Բաժին 4.05. (ա) Որպես Վարկային Կանոնակարգի Բաժին 6.05-ում նշվող հաշվետվությունների և տեղեկատվության մի մաս, Վարկառուն պետք է ԱԶԲ-ին տրամադրի կամ կազմակերպի, որպեսզի տրամադրվեն Ծրագրի իրականացման,ներառյալ՝ ՎԿՑ-երի ձեռքբերման և Ծրագրի Գործողությունների իրականացման հետ կապված բոլոր այն հաշվետվություններն ու տեղեկատվությունը, որոնք ԱԶԲ կարող է ողջամտորեն պահանջել:
(բ) Առանց սահմանափակելու վերը նշվածի կամ Վարկային Կանոնակարգի Բաժին 6.05-ի ընդհանրությունը, Վարկառուն պետք է ԱԶԲ-ին տրամադրի, կամ կազմակերպի, որպեսզի տրամադրվեն՝ եռամսյակային հաշվետվություններ Ծրագրի իրականացման, ինչպես նաև ՎԿՑ-երի ձեռքբերման և Ծրագրի գործողությունների իրականացման վերաբերյալ:
Բաժին 4.06. (ա) ԱԶԲ և Վարկառուն պետք է սերտորեն համագործակցեն Վարկի նպատակների իրագործումն ապահովելու համար:
(բ) Վարկառուն պետք է անհապաղ տեղեկացնի ԱԶԲ ցանկացած պայմանի վերաբերյալ, որը խոչընդոտում կամ սպառնում է խոչընդոտել Ծրագրի ընթացքին, սույն Վարկային Համաձայնագրի ներքո պարտականությունների իրականացմանը և Վարկի նպատակների ձեռքբերմանը:
(գ) ԱԶԲ և Վարկառուն՝ կողմերից յուրաքանչյուրի պահանջի դեպքում, պետք է իրենց ներկայացուցիչների միջոցով ժամանակ առ ժամանակ փոխանակեն տեսակետներ՝ կապված Ծրագրին կամ Վարկին առնչվող ցանկացած հարցի հետ:
Բաժին 4.07. Վարկառուն պետք է կատարի Իրականացման Համաձայնագրի ներքո իր իրավունքները՝ այնքանով, որքանով դրանք վերաբերում են Ծրագրին, այնպես, որպեսզի պաշտպանի Վարկառուի և ԱԶԲ շահերը և իրագործի Վարկի նպատակները:
(բ) Իրականացման Համաձայնագրի ներքո ոչ մի իրավունք կամ պարտականություն՝ այնքանով, որքանով դրանք վերաբերում են Ծրագրին, չպետք է հանձնարարվի, փոփոխվի, չեղյալ հայտարարվի կամ մերժվի առանց նախապես ծանուցելու ԱԶԲ-ին:
ՀՈԴՎԱԾ V
Ուժի մեջ մտնելը
Բաժին 5.01. Սույն Վարկային Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում սույն Վարկային Համաձայնագրի ամսաթվից 90 օր անց, Վարկային Կանոնակարգի Բաժին 9.04-ի նպատակներով:
ՀՈԴՎԱԾ VI
Այլ Դրույթներ
Բաժին 6.01. Վարկառուի Ֆինանսների Նախարարը նշանակվում է որպես Վարկառուի ներկայացուցիչ Վարկային Կանոնակարգի Բաժին 11.02-ի նպատակով:
Բաժին 6.02. Վարկային Կանոնակարգի Բաժին 12.01-ի նպատակներով նշվում են հետևյալ հասցեները.
Վարկառուի համար
Ֆինանսների նախարար
Ֆինանսների Նախարարություն
Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010,
1 Մելիք-Ադամյան փողոց
Ֆաքս.
(37411)800132
ԱԶԲ-ի համար
Ասիական Զարգացման Բանկ
6 ԱԶԲ պողոտա,
Մանդալույոնգ քաղաք
1550 Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ
Ֆաքս.
(+632) 636-2444
(+632) 636-2484.
ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ՝ սույն փաստաթղթի կողմերը, գործելով իրենց պատշաճ կերպով լիազորված ներկայացուցիչների միջոցով, ստորագրել են սույն Վարկային Համաձայնագիրը իրենց համապատասխան անուններից վերը նշված ամսաթվին, և այն պետք է հանձնվի ԱԶԲ-ի գլխավոր գրասենյակին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
_____________________________
(Անունը և պաշտոնը)
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ
_____________________________
(Անունը և պաշտոնը
ՀԱՎԵԼՎԱԾ 1
Ծրագրի Նկարագիրը
1. Ծրագրի նպատակն է նպաստել ԴՈՒՎԾ իրականացմանը՝ դպրոցների սեյսմաապահով շենքերի ընդգրկվածության բարելավման գործում:
2. Ծրագիրը կնպաստի ԴՈՒՎԾ-ին հետևյալ ոլորտներում՝
(ա) Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում. ԴՈՒՎԾ ներքո հայտնաբերված առաջնահերթ դպրոցների շենքերի ուժեղացում կամ վերակառուցում՝ համաձայն թարմացված շինարարական նորմերի, դպրոցի շենքերի ամրացման ուղեցույցների և էներգետիկ արդյունավետության վերաբերյալ կառավարության պահանջների, որոնք պետք է ունենան սայլակավորների մուտքի հնարավորություն և սանհանգույցներ ըստ սեռի:
(բ) Սեյսմիկ աղետի պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում
(i) սույն Ծրագրի ներքո ուժեղացված կամ վերակառուցված յուրաքանչյուր դպրոցի համար աղետի արձագանքման գործողությունների պլանի մշակում;
(ii) այս դպրոցների հարևանությամբ տեղակայված տեղական համայնքների համար իրազեկվածության քարոզարշավների անցկացում;
(iii) շինարարության ղեկավարներ և աշխատողների մասնագիտական վերապատրաստման անցկացում սեյսմակայուն շինարարության ոլորտում իրենց տեխնոլոգիաների հմտությունների ու կարողությունների բարելավման համար;
(iv) սարքավորումների տրամադրում սեյսմիկ դիտակայանների արդիականացման նպատակով և անձնակազմի վերապատրաստում սեյսմիկ մոնիթորինգի և պրոյեկցիայի իրենց կարողությունների բարելավման համար:
(գ) Սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում
(i) դպրոցների շենքերի համար պետության շինարարական նորմերի վերանայում և թարմացում՝ ներդաշնակեցնելով դրանք սեյսմիկ անվտանգության միջազգային ստանդարտների հետ, և դպրոցի շենքների ուժեղացման ու ամրացման համար ուղեցույցների մշակում միջազգային լավագույն փորձին համապատասխան;
(ii) ԴՈՒՎԾ պարբերաբար թարմացում;
(iii) դպրոցների շենքերի համար հավանական սեյսմիկ ռիսկի քարտեզի և սեյսմիկ ռիսկի գնահատումների թարմացում; և
(iv) ֆինանսավորման ռազմավարության մշակում՝ Վարկառուի տարածքում հասարակական ենթակառուցվածքների սեյսմիկ ռիսկի կառավարման համար անհրաժեշտ ներդրումների ֆինանսավորումն ուղղորդելու նպատակով:
(դ) Ծրագրի իրագործման և իրականացման կարողությունների բարձրացում. ՏԶՀՖ ուժեղացում ԴՈՒՎԾ արդյունավետ իրականացման համար, ներառյալ՝ լրացուցիչ անձնակազմի տրամադրում ՏԶՀՖ-ին, ՏԶՀՖ գործողությունների ձեռնարկի թարմացում և ծրագրի իրականացման ու կառավարման համար անհրաժեշտ համակարգերի և հաշվետվությունների մշակում ու կատարելագործում, ինչպես նաև ծրագրի իրականացման և կառավարման վրա աշխատող անձնակազմի վերապատրաստում:
Ծրագրի ավարտն ակնկալվում է մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը:
ՀԱՎԵԼՎԱԾ 2
Վճարումների ժամանակացույց
(Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր – Արդյունքների վրա հիմնված փոխատվություն)
Վճարման օր |
Մայր գումարի մարում |
(արտահայտված Փոխառության հատուկ իրավունքով/SDR)* | |
15 Nov 2020 |
1,581,475.00 |
15 May 2021 |
1,581,475.00 |
15 Nov 2021 |
1,581,475.00 |
15 May 2022 |
1,581,475.00 |
15 Nօo 2022 |
1,581,475.00 |
15 May 2023 |
1,581,475.00 |
15 Nov 2023 |
1,581,475.00 |
15 May 2024 |
1,581,475.00 |
15 Nov 2024 |
1,581,475.00 |
15 May 2025 |
1,581,475.00 |
15 Nov 2025 |
1,581,475.00 |
15 May 2026 |
1,581,475.00 |
15 Nov 2026 |
1,581,475.00 |
15 May 2027 |
1,581,475.00 |
15 Nov 2027 |
1,581,475.00 |
15 May 2028 |
1,581,475.00 |
15 Nov 2028 |
1,581,475.00 |
15 May 2029 |
1,581,475.00 |
15 Nov 2029 |
1,581,475.00 |
15 May 2030 |
1,581,475.00 |
15 Nov 2030 |
1,581,475.00 |
15 May 2031 |
1,581,475.00 |
15 Nov 2031 |
1,581,475.00 |
15 May 2032 |
1,581,475.00 |
15 Nov 2032 |
1,581,475.00 |
15 May 2033 |
1,581,475.00 |
15 Nov 2033 |
1,581,475.00 |
15 May 2034 |
1,581,475.00 |
15 Nov 2034 |
1,581,475.00 |
15 May 2035 |
1,581,475.00 |
15 Nov 2035 |
1,581,475.00 |
15 May 2036 |
1,581,475.00 |
15 Nov 2036 |
1,581,475.00 |
15 May 2037 |
1,581,475.00 |
15 Nov 2037 |
1,581,475.00 |
15 May 2038 |
1,581,475.00 |
15 Nov 2038 |
1,581,475.00 |
15 May 2039 |
1,581,475.00 |
15 Nov 2039 |
1,581,475.00 |
15 May 2040 |
1,581,475.00 |
TՕTAL |
63,259,000.00 |
* Վճարման պայմանները սահմանվում են Վարկային Կանոնակարգի Բաժիններ 3.04 և 4.03-ի դրույթներով:
Հավելված 3
ՀԱՎԵԼՎԱԾ 3
Վարկի միջոցների մասհանում
Ընդհանուր
1. Սույն Հավելված 3-ը կիրառվում է Վարկային Հաշվից Վարկային միջոցների մասհանման վրա:
Դեպոզիտային Հաշիվ
2. Նախքան ԱԶԲ-ին Վարկային Հաշվից գումարների մասհանման վերաբերյալ առաջին դիմումը ներկայացնելը, Վարկառուն պետք է նշի ՏԶՀՖ անունով որևէ հաշիվ, որը պետք է նախատեսված լինի Ծրագրի համար, Պետական Գանձապետարանում և պահվի Հայաստանի Կենտրոնական Բանկում, որի վրա պետք է դրվեն Վարկային Հաշվից արված բոլոր մասհանումները(Դեպոզիտային Հաշիվ): Դեպոզիտային Հաշիվը պետք է տնօրինվի և փակվի ԱԶԲ-ի համար բավարար պայմանների համաձայն:
3. Դեպոզիտային Հաշվի հետ կապված Վարկառուն պետք է վարի առանձին հաշվեմատյաններ և գրանցումներ՝ԱԶԲ-ի համար ընդունելի հաշվապահական սկզբունքների համաձայն: ԱԶԲ-ի պահանջով, Վարկառուն պետք է կազմակերպի Դեպոզիտային Հաշվի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անկախ աուդիտորների կողմից, ում որակավորումը, փորձը և աշխատանքի առաջադրանքները ընդունելի են ԱԶԲ համար՝ համաձայն աուդիտի միջազգային ստանդարտների կամ ԱԶԲ համար ընդունելի ազգային համարժեքի: Դրանց պատրաստ լինելուց հետո կարճ ժամանակ անց, բայց ամեն դեպքում ոչ ուշ, քան ԱԶԲ-ի պահանջից 6 ամիս անց, աուդիտն անցած ֆինանսական հաշվետվությունների կրկնօրինակները և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորների եզրակացությունները պետք է տրամադրվեն ԱԶԲ-ին անգլերեն լեզվով:
Դիմում Վարկային Հաշվից գումարների մասհանման վերաբերյալ
4. (ա) Վարկառուն պետք է ԱԶԲ-ին ներկայացնի դիմում, ԱԶԲ-ի համար ընդունելի ձևով՝ Վարկային Հաշվից գումարների մասհանման վերաբերյալ:
(բ) Նախքան հաշվից գումարների առաջին մասհանման վերաբերյալ դիմումը ներկայացնելը, Վարկառուն պետք է ԱԶԲ-ին տրամադրի կամ կազմակերպի, որպեսզի տրամադրվի Վարկառուի անունից մասհանման դիմումները ստորագրող անձի (անձանց) իրավասության բավարար ապացույց՝լիազորված յուրաքանչյուր անձի իսկորոշված ստորագրության նմուշի հետ միասին:
Վարկային Հաշվից գումարի մասհանման հիմքը
5. Մասհանումների ժամանակացույցում նշվում է մասհանման համար հասանելի Վարկի գումարը՝ ՎԿՑ մատրիցայում նշված ՎԿՑ համապատասխան թիրախների բավարարման դեպքում, և ակնկալվող վճարման ժամանակացույցը: Մասհանման ժամանակացույցը պետք է կազմի Վարկային Հաշվից մասհանման հիմքը, եթե այլ բան նախատեսված չէ սույն Հավելված 3-ով կամ ԱԶԲ այլ կերպ չհամաձայնի:
6. Եթե ԱԶԲ այլ կերպ չհամաձայնի, Վարկառուն չպետք է ներկայացնի մեկից ավել դիմում Վարկային Հաշվից մասհանման համար Ֆինանսական տարվա յուրաքանչյուր եռամյակում:
7. Նախքան ՎԿՑ համար Վարկային հաշվից գումարների մասհանման վերաբերյալ դիմումը ներկայացնելը, Վարկառուն պետք է ԱԶԲ-ի հաստատմանը ներկայացնի բավարար ապացույց առ այն, որ նման ՎԿՑ ամբողջովին կամ (ՎԿՑ-երի համար, որոնց համար թույլատրվում է մասնակի վճարում, ինչպես սահմանված է ՎԿՑ Մատրիցայում) մասամբ ձեռք է բերվել, ինչպես պահանջվում է ՎԿՑ Ստուգման համապատասխան Արձանագրության ներքո: Երբ ԱԶԲ հաստատում է, որ ՎԿՑ ձեռք է բերվել ամբողջությամբ կամ (ՎԿՑ-երի համար, որոնց համար թույլատրվում է մասնակի վճարում, ինչպես սահմանված է ՎԿՑ Մատրիցայում) մասամբ, Վարկառուն կարող է ներկայացնել Վարկային համապատասխան միջոցներից մասհանման դիմում նման ՎԿՑ համար, ինչպես սահմանված է ՎԿՑ Ստուգման համապատասխան Արձանագրությունում և Մասհանման ժամանակացույցում:
8. Վարկային Հաշվից գումարի մասհանում չի կատարվի ՎԿՑ համար, մինչև որ և Վարկառուն, և ԱԶԲ չհայտնեն գոհունակություն, որ Վարկառուն շարունակում է համապատասխանել ՎԿՑ-երին, որոնք նախկինում ձեռք են բերվել և որոնց համար վճարվել են վարկային միջոցները:
9. Ծրագրի ամբողջ ժամանակահատվածում Վարկառուն պետք է ներկայացնի ցանկացած տեղեկատվություն Ծրագրի վերաբերյալ, որը ԱԶԲ կարող է ժամանակ առ ժամանակ պահանջել Թույլատրելի ծախսերի արժեքը գնահատելու և հաշվարկելու համար:
Տոկոսների վճարում
10. Մասհանումների ժամանակացույցում “Ծրագրի իրականացման ժամանակ տոկոսի” համար հատկացված գումարը Ծրագրի իրականացման ժամանակահատվածի ընթացքում Վարկի տոկոսների վճարումը ֆինանսավորելու համար է: ԱԶԲ իրավասու կլինի հանել գումար Վարկային հաշվից և վճարման օրը վճարել տոկոսավճարների համար անհրաժեշտ գումարները ինքն իրեն Վարկառուի անունից:
Նախորդ արդյունքների և կանխավճարի ֆինանսավորում
11. (ա) Վարկային Հաշվից գումարի մասհանում կարող է կատարվել ուժի մեջ մտնելու ամսաթվից առաջ, բայց սույն Վարկային Համաձայնագրի ամսաթվից ոչ ավել քան 12 ամիս առաջ ձեռքբերված ՎԿՑ թիրախների համար, եթե նման մասհանումը չի գերազանցում Վարկի գումարի 20 տոկոսը:
(բ) Նախքան որևէ ՎԿՑ-ի ձեռքբերումը, Վարկային Հաշվից մասհանումներ կարող են կատարվել Ծրագրի ֆինանսական պահանջները բավարարելու և ՎԿՑ ձեռքբերմանը նպաստելու նպատակով: Հետագա ՎԿՑ-երը ձեռք բերելիս ԱԶԲ կփոխհատուցի մարման ենթակա կանխավճարային ֆինանսավորման գումարը ձեռքբերված ՎԿՑ-երի համար Վարկային միջոցների վճարից:
(գ) Գումարի մասհանումները կանխավճարային ֆինանսավորման համար կարող է կատարվել ժամանակ առ ժամանակ Ծրագրի իրականացման ընթացքում, եթե (i) մարման ենթակա կանխավճարային ֆինանսավորման գումարը երբևէ չգերազանցի Վարկի գումարի 25 տոկոսը; և (ii)մարման ենթակա կանխավճարային ֆինանսավորման ընդհանուր գումարը և Մասհանումների ժամանակացույցում նշված նախորդ արդյունքների ֆինանսավորման համար առհանված Վարկի գումարը երբևէ չգերազանցեն Վարկի գումարի 30 տոկոսը:
Վերահատկացում
12. Մասհանումների ժամանակացույցում վճարման համար նշված տարիները միայն սահմանական են և չեն սահմանափակի ՎԿՑ ցանկացած թիրախի հաշվի վճարումը, եթե այն ձեռք բերվի (ա) ակնկալվող տարուց շուտ կամ (բ) ակնկալվող տարուց ուշ, բայց ոչ ուշ քան Ծրագրի ավարտի ամսաթիվը:
13. Անկախ Մասհանումների ժամանակացույցում նշված Վարկային միջոցների հատկացման, Վարկառուն և ԱԶԲ կարող են համաձայնությամբ վերահատկացնել գումարները նույն ՎԿՑ շրջանակներում կամ մեկ ՎԿՑ-ից մյուսին:
Վճարման ընթացակարգեր
14. Եթե ԱԶԲ այլ կերպ չհամաձայնի, Վարկային միջոցները կվճարվեն համաձայն Վարկի վճարման ձեռնարկի: Վարկառուն պետք է ներկայացնի կամ կազմակերպի, որպեսզի ներկայացվեն սույն Հավելված 3-ի պարբերություն 4-ում նշված օժանդակող փաստաթղթերը՝Վարկի վճարման ձեռնարկի ներքո պահանջվող օժանդակող փաստաթղթերի հետ միասին:
Տարաձանյությունների կարգավորում
15. Եթե որևէ ՎԿՑ ձեռք չի բերվել մինչև Ծրագրի ավարտի ամսաթիվը, Վարկառուն պետք է, Ծրագրի ավարտի ամսաթվից հետո 6 ամսվա ընթացքում, փոխհատուցի ԱԶԲ-ին մարման ենթակա կանխավճարային ֆինանսավորման ցանկացած գումար կամ դրա մի մասը, որը համապատասխանում է ձեռք չբերված ՎԿՑ-երի կամ դրանց մի մասի համար Մասհանումների ժամանակացույցի ներքո հատկացված Վարկի գումարին:
16. Եթե թույլատրելի ծախսերի գումարը ավելի քիչ է, քան մինչև Ծրագրի ավարտի ամսաթիվը Ծրագրի ներքո Վարկառուի կողմից հանված Վարկի միջոցները, Վարկառուն պետք է,Ծրագրի ավարտի ամսաթվից հետո 6 ամսվա ընթացքում, փոխհատուցի ԱԶԲ-ին նման պակասորդին համարժեք գումարը:
Հավելված 3-ի
Առդիր 1
ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՑՈՒՑԻՉՆԵՐ
Վճարումների հետ կապված ցուցիչներ (ՎԿՑ-եր) |
Ելակետ և տարի |
Նախորդ արդյունքներ (2015թ.) |
2016թ. |
2017թ. |
2018թ. |
2019թ. |
2020թ. |
ՎԿՑ 1 Սեյսմաապահով դպրոցների շենքերի ընգրկվածությունը մեծացված է |
2014թ. կառավարության սեյսմիկ անվտանգության գոյություն ունեցող ստանդարտներին համապատասխանող դպրոցներում սովորող դպրոցականների տոկոսը 13.4 էր: (F=6.5%, M=6.9%)* |
ՄՍԿ 9 (IX) բալանոց երկրաշարժի համար նախատեսված անվտանգության ստանդարտներին համապատասխանող դպրոցներում սովորող դպրոցականների տոկոսը ելակետայինից ավելացել է առնվազն 2.1 տոկոսով [թույլատրվում է մասնակի վճարում] |
ՄՍԿ 9 (IX) բալանոց երկրաշարժի համար նախատեսված անվտանգության ստանդարտներին համապատասխանող դպրոցներում սովորող դպրոցականների տոկոսը ելակետայինից ավելացել է առնվազն 3.9 տոկոսով [թույլատրվում է մասնակի վճարում] |
ՄՍԿ 9 (IX) բալանոց երկրաշարժի համար նախատեսված անվտանգության ստանդարտներին համապատասխանող դպրոցներում սովորող դպրոցականների տոկոսը ելակետայինից ավելացել է առնվազն 5.3 տոկոսով [թույլատրվում է մասնակի վճարում] | |||
ՎԿՑ 2 Դպրոցների շենքերի սեյսմակայությունը մեծացված է |
2014թ. կառավարության սեյսմիկ անվտանգության գոյություն ունեցող ստանդարտների հիման վրա ուժեղացված և վերակառուցված դպրոցների թիվը կազմել է 288* |
Ավարտվել և հաստատվել է առաջնահերթ 8 դպրոցների շենքերի ուժեղացման և վերակառուցման մանրամասն նախագիծը |
ՄՍԿ 9 (IX) բալանոց երկրաշարժի համար նախատեսված անվտանգության ստանդարտներին համապատասխանող դպրոցների թիվը ելակետայինից ավելացել է 9-ով [թույլատրվում է մասնակի վճարում] |
ՄՍԿ 9 (IX) բալանոց երկրաշարժի համար նախատեսված անվտանգության ստանդարտներին համապատասխանող դպրոցների թիվը ելակետայինից ավելացել է 27-ով [թույլատրվում է մասնակի վճարում] |
- |
ՄՍԿ 9 (IX) բալանոց երկրաշարժի համար նախատեսված անվտանգության ստանդարտներին համապատասխանող դպրոցների թիվը ելակետայինից ավելացել է 46-ով [թույլատրվում է մասնակի վճարում] | |
ՎԿՑ 3 Սեյսմիկ աղետի պատրաստվածության և արձագանքման կարողությունները հզորացված են |
Ոչ մի ելակետ |
Առնվազն 8 համայնքներում անցկացվել են հանրային իրազեկման քարոզարշավներ, և առնվազն 50 տոկոս կանայք մասնակցել են սեյսմիկ աղետի արձագանքման պլանների համաձայն իրականացվող սեյսմիկ ռիսկի և արձագանքման թեմաներով տեղում անցկացվող հանդիպումներին [թույլատրվում է մասնակի վճարում] |
Առնվազն 26 համայնքներում անցկացվել են հանրային իրազեկման քարոզարշավներ, և առնվազն 50 տոկոս կանայք մասնակցել են սեյսմիկ աղետի արձագանքման պլանների համաձայն իրականացվող սեյսմիկ ռիսկի և արձագանքման թեմաներով տեղում անցկացվող հանդիպումներին (գումարային) [թույլատրվում է մասնակի վճարում] |
Առնվազն 46 համայնքներում անցկացվել են հանրային իրազեկման քարոզարշավներ, և առնվազն 50 տոկոս կանայք մասնակցել են սեյսմիկ աղետի արձագանքման պլանների համաձայն իրականացվող սեյսմիկ ռիսկի և արձագանքման թեմաներով տեղում անցկացվող հանդիպումներին (գումարային) [թույլատրվում է մասնակի վճարում] | |||
ՎԿՑ 4 Սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականությունները, համակարգերը և կառուցվածքները բարելավված են |
Ոչ մի ելակետ |
Դպրողների ուժեղացման և վերակառուցման թարմացված միավորված ծրագիրը հաստատվել է |
Միջազգային ստանդարտների հետ ներդաշնակեցված դպրոցների շինարարական թարմացված նորմերը հաստատվել են Լավագույն միջազգային պրակտիկային համապատասխանող դպրոցների սեյսմիկ ուժեղացման և ամրացման ուղեցույցները հաստատվել են [թույլատրվում է մասնակի վճարում] |
Սեյսմիկ ռիսկի գնահատման հիման վրա թարմացված սեյսմիկ ռիսկի հավանական ազգային քարտեզը հաստատվել է |
|||
ՎԿՑ 5 Սեյսմիկ անվտանգության ներդրումային ծրագրի իրագործման և իրականացման գործում կարողությունները բարձրացված են |
Ոչ մի ելակետ |
Ծրագրի իրականացման համար ՏԶՀՖ կողմից համալրվել և տեղակայվել է առնվազն 11 լրացուցիչ անձնակազմ |
Մրցութային փաստաթղթերի ձևանմուշը պատրաստվել է միջազգայնորեն ընդունված գնումների ընթացակարգերի համաձայն ՏԶՀՖ գործողությունների ձեռնարկը ընդյալնվել և թարմացվել է ծրագրի պահանջներին համաձայն Ծրագրի մոնիթորինգի և գնահատման համակարգը ստեղծվել է [թույլատրվում է մասնակի վճարում] |
Ծրագրի իրականացման վրա աշխատող առնվազն 30 անձնակազմ, որոնցից 40 տոկոսը կանայք, անցել են վերապատրաստում |
* Կառավարության սեյսմիկ անվտանգության գոյություն ունեցող ստանդարտները չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության միջազգային ստանդարտներին:
Վարկային միջոցների մասհանում | ||||||||
Վճարումների հետ կապված ցուցիչներ |
ԱԶԲ ընդհանուր ֆինանսական հատկացում |
Նախորդ արդյունքների ֆինանսավորում |
2016թ. |
2017թ. |
2018թ. |
2019թ. |
2020թ. | |
ՎԿՑ 1 |
Սեյսմաապահով դպրոցների շենքերի ընդգրկվածությունը մեծացված է |
18,514,000 |
6,791,000 |
6,719,000 |
5,004,000 | |||
ՎԿՑ 2 |
Դպրոցների շենքերի սեյսմակայությունը մեծացված է |
34,382,000 |
2,144,000 |
13,224,000 |
13,438,000 |
5,576,000 | ||
ՎԿՑ 3 |
Սեյսմիկ աղետի պատրաստվածության և արձագանքման կարողությունները ուժեղացված են |
2,573,000 |
1,072,000 |
1,001,000 |
500,000 | |||
ՎԿՑ 4 |
Սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականությունները, համակարգերը և կառուցվածքները բարելավված են |
2,429,000 |
643,000 |
643,000 |
643,000 |
500,000 | ||
ՎԿՑ 5 |
Սեյսմիկ անվտանգության ներդրումային ծրագրի իրագործման և իրականացման գործում կարողությունները բարձրացված են |
1,858,000 |
357,000 |
643,000 |
858,000 |
|||
Ընդամենը |
59,756,000 |
3,144,000 |
15,582,000 |
7,649,000 |
15,082,000 |
6,719,000 |
11,580,000 | |
Տոկոսագումարը Ծրագրի իրականացման ժամանակ |
3,503,000 |
|||||||
Ընդամենը |
63,259,000 |
Հավելված 4
Ծրագրի Իրականացում
Իրականացման կազմակերպում
1. Վարկառուն պետք է ապահովի կամ կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ ապահովի Ծրագրի իրականացումը ԾԻՓ-ում նշված մանրամասն կարգավորումների համաձայն: ԾԻՓ-ում կատարվելիք հետագա ցանկացած փոփոխություն ուժի մեջ կմտնի միայն Վարկառուի և ԱԶԲ միջև նման փոփոխության քննարկման և դրա վերաբերյալ համաձայնության գալուց հետո: ԾԻՓ-ի և սույն Վարկային Համաձայնագրի միջև ցանկացած հակասության դեպքում գերակշռում են սույն Վարկային Համաձայնագրի դրույթները:
2. (ա) Վարկառուն պետք է ապահովի կամ կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ ապահովի, որ Ծրագրի իրականացմանն ու ֆինանսական միջոցների օգտագործմանն առնչվող շահառուների դժգոհությունները, եթե այդպիսիք կան, լուծվեն արդյունավետորեն:
(բ) Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի ՏԶՀՖ իր մասով կատարի սույն Վարկային Համաձայնագրի մեջ ներառված պահանջները և պարտականությունները՝ Ծրագրի նպատակները ժամանակին և արդյունավետորեն իրագործելու համար:
ՎԿՑ գործողություններ և երկխոսություն
3. Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բոլոր ՎԿՑ-երը, որոնք որդեգրվել են Ծրագրի ներքո, ինչպես նշված է ՎԿՑ մատրիցայի մեջ, շարունակեն ուժի մեջ մնալ ԴՈՒՎԾ ամբողջ ընթացքում:
4. Վարկառուն պետք է ապահովի բավարար ֆինանսական միջոցների հասանելիությունը Ծրագրի ներքո ուժեղացված և վերակառուցված դպրոցների պահպանության համար Ծրագրի այդ կառույցների երկարակեցության նպատակով՝ շահագործման և պահպանման հուսալի պրակտիկաներին համապատասխան:
5. Վարկառուն պետք է տեղեկացնի ԱԶԲ-ին՝ բազմակողմանի և երկկողմ օգնություն տրամադրող այլ գործակալությունների հետ քաղաքականության վերաբերյալ քննարկումների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ ԴՈՒՎԾ իրականացման վրա, և պետք է տրամադրի ԱԶԲ-ին հնարավորություն՝ մեկնաբանելու դրա արդյունքում առաջացած քաղաքականության վերաբերյալ բոլոր առաջարկները: Նախքան որևէ նման առաջարկ վերջնականացնելն ու իրականացնելը, Վարկառուն պետք է հաշվի առնի ԱԶԲ-ի տեսակետները:
Ծրագրի Գործողություններ
6. Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Ծրագրի բոլոր գործողությունները, ներառյալ՝ տեխնիկական, ֆինանսական կառավարմանը, գնումներին, մոնիթորինգին և գնահատմանը, անվտանգության միջոցառումներին, սեռին և սոցիալական զարգացման ոլորտներին առնչվող գործողությունները, իրականացվեն ժամանակին և արդյունավետորեն:
Գնումներ
7. Վարկառուն պետք է ապահովի կամ կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ ապահովի, որ Ծրագրի մեջ չընդգրվեն գործողություններ, որոնք ներառում են (ա) մեկ պայմանագրի համար 25,000,000 ԱՄՆ դոլարին կամ ավելին համարժեք արժողությամբ աշխատանքների, պատրաստի վիճակում շահագործման հանձնման, մատակարարման կամ տեղադրման պայմանագրեր; (բ) մեկ պայմանագրի համար 15,000,000 ԱՄՆ դոլարին կամ ավելին համարժեք արժողությամբ ապրանքների գնման պայմանագրեր; (գ) մեկ պայմանագրի համար 10,000,000 ԱՄՆ դոլարին կամ ավելին համարժեք արժողությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և ոչ խորհրդատվական ծառայությունների պայմանագրեր; և (դ) մեկ պայմանագրի համար 7,500,000 ԱՄՆ դոլարին կամ ավելին համարժեք արժողությամբ խորհրդատվական ծառայությունների պայմանագրեր:
Անվտանգություն
8. (ա) Վարկառուն պետք է ապահովի կամ կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ ապահովի, որ Ծրագրի ներքո իրականացվող շինարարական աշխատանքները չներառեն զգալի անբարենպաստ ազդեցություն շրջակա միջավայրի վրա, որը ԱՔԴ շրջանակներում կարող է դասակարգվել որպես A կատեգորիա:
(բ) Նախքան Ծրագրի հետ կապված որևէ ուժեղացման կամ վերակառուցման աշխատանքներ սկսելը, Վարկառուն պետք է իրականացնի կամ կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ իրականացնի մանրամասն ստուգում երաշխավորելու համար, որ ցանկացած գործողություն, որը շրջակա միջավայրի տեսանկյունից կմտնի ԱԶԲ “A” կատեգորիայի տակ (ինչպես սահմանված է 2009թ. ԱՔԴ-ում), կբացառվի Ծրագրից:
9. Վարկառուն պետք է ապահովի կամ կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ ապահովի, որ Ծրագիրը չներառի ոչ մի պարտադրվող վերաբնակեցում կամ տեղացի մարդկանց համար ռիսկեր կամ ազդեցություններ ԱՔԴ նշանակության շրջանակներում:
Շրջակա միջավայր
10. Վարկառուն պետք է ապահովի կամ կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ ապահովի, որ Ծրագրի ներքո իրականացվող բոլոր գործողությունների նախապատրաստումը, նախագծումը, շինարարությունը, իրականացումը, շահագործումն ու շահագործումից հանելը համապատասխանեն՝ (ա) Վարկառուի՝ շրջակա միջավայրին, առողջությանն ու անվտանգությանը վերաբերով բոլոր կիրառելի օրենքներին, կանոնակարգերին և ուղեցույցներին; (բ) Շրջակա միջավայրի Անվտանգությանը; և (գ) շրջակա միջավայրի կառավարման պլանում և շրջակա միջավայրի նախնական ուսումնասիրության մեջ նշված բոլոր միջոցառումներին և պահանջներին, այդ թվում՝ մոնիթորինգի պահանջներին:
Կառավարում և հակակոռուպցիոն գործունեություն
11. (ա) Վարկառուն պետք է ապահովի կամ կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ ապահովի, որ Ծրագիրը համապատասխանի Հակակոռուպցիոն Ուղեցույցների դրույթներին, և պետք է ժամանակին ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցառումները խարդախությունը, կոռուպցիան և ցանկացած այլ արգելված գործողություն կանխելու, բացահայտելու և դրանց վերաբերյալ հայտարարություններին արձագանքելու համար՝ համաձայն Հակակոռուպցիոն Ուղեցույցների:
(բ) Վարկառուն պետք է արագ տեղեկացնի կամ կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ նույնպես տեղեկացնի ԱԶԲ-ին Ծրագրի հետ կապված խարդախության, կոռուպցիայի և ցանկացած այլ արգելված գործողության վերաբերյալ ցանկացած հայտարարության մասին:
(գ) Վարկառուն պետք է ապահովի կամ կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ ապահովի, որ աշխատանքի մեջ մերժված կամ ժամանակավոր հեռացված մարդկանց կամ ընկերությունների հետ Ծրագրի շրջանակներում չկնքնվեն պայմանագրեր աշխատանքի մեջ մերժված կամ ժամանակավոր հեռացված լինելու ժամանակահատվածում:
12. Վարկառուն պետք է լիարժեք համագործակցի և կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ նույնպես լիարժեք համագործակցի խարդախության, կոռուպցիայի և ցանկացած այլ արգելված գործողության ուղղությամբ ԱԶԲ կողմից իրականացվող հետազոտության հետ և տրամադրի բոլոր տեսակի անհրաժեշտ աջակցություն,ներառյալ՝ անհրաժեշտ բոլոր գրքերն ու գրառումները, նման հետազննության բավարար կատարման համար:
13. Ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրվա ընթացքում Վարկառուն պետք է կազմակերպի, որպեսզի ՏԶՀՖ թարմացնի իր ինտերնետային կայքը՝ (ա) մրցութային ընթացակարգերի, մրցույթի մասնակիցների, պայմանագրերի կնքման և Ծրագրի ֆիզիկական առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման; (բ) Ծրագրի՝ աուդիտի ենթարկված տարեկան ֆինանսական հաշվետվությունների հասանելիության նպատակով դրանց տեղադրման; և (գ) Ծրագրի իրականացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տարածման համար:
