ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
| 01.02.2000 թ. |
ք. Երևան |
հ. 8/11 |
ԵՐԿԱԿԻ ԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲԱՌԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով
Հրամայում եմ`
Հիմք ընդունելով լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերը`
հաստատել երկակի գրություն ունեցող մի շարք բառերի ուղղագրության միօրինականացման ցանկը:
Լ. Գալստյան
|
Հաստատված է |
ԵՐԿԱԿԻ ԳՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ԲԱՌԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՑԱՆԿ
| Գործածվում է | Հանձնարարվում է |
| ագաթ, ագատ, ակաթ | ագաթ |
| դարպաս, դարբաս | դարպաս |
| հանգերգ, հանկերգ | հանգերգ |
| մանուշակագույն, մանիշակագույն | մանուշակագույն |
| նոյյան, նոյան | նոյյան |
| տիար, տյար | տիար |
| կռճոն, կրճոն | կռճոն |
| բրթել, բռթել (հրել) | բրթել |
| ծեծկռտել, ծեծկրտել | ծեծկռտել (ծեծկռտոց, ծեծկռտուք) |
| քաշկռտել, քաշկրտել | քաշկռտել |
| ցատկռտել, ցատկրտել | ցատկռտել |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
26 հոկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 30400123