ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի «ա» գործոնով և 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաև սույն հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի հաշվարկվող տարվա համար նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարի 50 տոկոսից, իսկ «բ» գործոնով համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը` 30 տոկոսից:
Սույն հոդվածի իմաստով հաշվարկվող տարին այն տարին է, որի համար հաշվարկվում են դոտացիաները»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի և դրանից հետո՝ պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների վրա:
Հայաստանի Հանրապետության 2014 թ. դեկտեմբերի 18 Երևան ՀՕ-194-Ն
ՆախագահՍ. Սարգսյան