ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
21 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ` ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` ապահովել Եվրասիական տնտեսական միության` Կորեայի Հանրապետության հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման մոտեցումները սահմանելու նպատակով գիտահետազոտական աշխատանքներ անցկացնելու հետ կապված գործունեության կազմակերպումը` ի նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Կորեայի Հանրապետության գիտական շրջանակների փորձագետների և ներկայացուցիչների մասնակցությամբ դրա անցկացման անհրաժեշտությունը:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ Կորեայի Հանրապետության հետ անցկացնել ոչ պաշտոնական խորհրդակցություններ` առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունների վերաբերյալ, և նշված խորհրդակցությունների արդյունքների մասին զեկուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի ժամանակ:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Ի. Շուվալով |
