ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.
«11.1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում.»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «Ազգային անվտանգության խորհրդում,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում,» բառերով։
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասը «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի խորհրդականների, մամուլի քարտուղարի պաշտոնները,» բառերով։
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «օրենքներով ստեղծված պետական մարմինների» բառերից հետո լրացնել «(հանձնաժողովներ, խորհուրդներ)» բառերով, իսկ նույն կետի «և այդ մարմինների» բառերը փոխարինել «և այդ հանձնաժողովների, խորհուրդների» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հունիսի 10 Երևան ՀՕ-30-Ն |