ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2013 թվականի N 85-Ա
Ս. Մնացականյանի ԵՎ Ա. Սաֆյանի՝ նյու յորք ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 44-րդ նստաշրջանին և հարակից սեմինարներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ս. Մնացականյանի՝ 2013 թվականի փետրվարի 21-ից մինչև մարտի 2-ը Նյու Յորք (ԱՄՆ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային վիճակագրական համագործակցության բաժնի պետ Ա. Սաֆյանի՝ 2013 թվականի փետրվարի 21-ից մինչև մարտի 2-ը Նյու Յորք (ԱՄՆ) գործուղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Մնացականյանի և Ա. Սաֆյանի՝ Նյու Յորք մեկնելու հետ կապված հարցերը։
3. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 7 Երևան |