ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
12 հունիսի 2001 թվականի |
N 343 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԱՔՍ-ԿԲ» ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ԱՊԱՐԱՏԱԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՇՐՋԱԲԵՐՎՈՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, հաշվի առնելով ՀՀ առևտրային բանկերի կողմից տված առաջարկությունները կապված միջբանկային և ներբանկային հատվածում էլեկտրոնային վճարումների համակարգում չմշակվող հաղորդագրությունների փոխանցման վերաբերյալ, ելնելով «ԱՐԱՔՍ-ԿԲ» ծածկագրման ապարատածրագրային համալիրի ներդրման հետ կապված էլեկտրոնային վճարումների համակարգում շրջաբերվող հաղորդագրություններում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից.
հրամայում եմ`
1. Հաստատել` ՀՏ n98 «Անհատական հաղորդագրության» նոր ֆորմատը (կցվում է), ՀՏ 952 «Մերժման հաղորդագրություն» փոփոխված ֆորմատը (կցվում է), ինչպես նաև «Արաքս-ԿԲ» ծածկագրող ապարատածրագրային համալիրի ներդրման հետ կապված էլեկտրոնային վճարումների համակարգի հաղորդագրություններում կատարված փոփոխությունները (կցվում են):
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված փոփոխությունները ուժի մեջ են մտնում սույն թվականի օգոստոսի 1-ից:
3. Հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին սույն հրամանը ուժի մեջ մտնելու պահից ապահովել սույն հրամանի 1-ին կետում նշված հաղորդագրությունների և փոփոխությունների մշակումը էլեկտրոնային վճարումների համակարգի կողմից:
4. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի և Խորհրդի աշխատակազմի արձանագրային բաժնին ապահովել սույն հրամանով հաստատված փոփոխությունների տրամադրումը ՀՀ տարածքում գործող բանկերին, Գանձապետարանին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին վրա:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
«Արաքս - ԿԲ» ծածկագրող ապարատա-ծրագրային համալիրի տեղադրման հետ կապված էլեկտրոնային վճարումների համակարգի (ԷՎՀ) փոփոխությունները
1. Յուրաքանչյուր հաղորդագրություն, որը ստացվում է բանկի ներքին ծրագրային համակարգից և ենթակա է փոխանցման ԷՎՀ հաջորդ օղակին կարող է ծածկագրվել «Արաքս - ԿԲ» համալիրի միջոցով: Բոլոր այդ հաղորդագրությունները համալրվում են էլեկտրոնային ստորագրությամբ, որն ընդգրկվում է հաղորդագրության տեքստի բաժնում:
Բանկի ծրագրային համակարգում ձևավորված տեղեկատվությունը ստորագրվում է «Ստորագրությունը նույն ֆայլում» սկզբունքով, ընդ որում ստորագրության կազմում ընդգրկվում է միայն <5> Ներդիր բաժնի <2> Ստորագրություն - 40 բայթ և <3> Օգտագործված բանալու հերթական համարը - 2 բայթ, <4> Ստորագրողի նույնացուցիչը - 8 բայթ, <6> էլեկտրոնային ստորագրության ձևավորման ամսաթիվը և ժամանակը - 20 բայթ տվյալները: Ստորագրվում է ամբողջ ինֆորմացիան ներառյալ բացակները և ASCII «տողի փոփոխություն/կառքի վերադարձ» նշանները:
Ստորագրությունը դրվում է հաղորդագրության տեքստի վերջին տողից հետո:07: դաշտում`
Պ/Օ | Դաշտի N | Դաշտի անվանումը | Ֆորմատ/Տարբերակ |
Օ | 07 | Ստորագրություն | 70x |
Էլեկտրոնային ստորագրությունից հետո դրվում է նիշը և վերջաբանը` «(»:
Էլեկտրոնային ստորագրությամբ «ստորագրված» հաղորդագրությունն ունի հետևյալ կառուցվածքը`
գլխագիր -
հաղորդագրության տեքստ
էլ. ստորագրություն վերջաբան |
{3n5n5n16n6n6n - - - -- - - ... ... ... :07: 70x ) |
2. Կապված պաշտպանական նոր մեխանիզմի օգտագործման հետ կիրառության մեջ են մտնում մերժումների նոր կոդեր, որոնք պետք է ներառվեն ՀՏ952 «Վճարման մերժում» հաղորդագրության Մերժման կոդերի ցուցակի մեջ: «Արաքս ԿԲ» սարքի օգտագործման հետ կապված սխալների կոդերը տարբերվում են «S» տառով`
Մերժման կոդը |
Կոդի բացատրությունը |
//S08// | Տեքստը կամ ստորագրությունը աղավաղվել է ստորագրելուց հետո |
//S11// | Ձեր կատալոգում բացակայում է տեքստը ստորագրող բաժանորդը |
//S13// | Տեքստը և ստորագրությունը չեն համապատասխանում |
//S15// | Բաժանորդի բանալին փակված է |
3. ՀՏ952 «Վճարման մերժում» հաղորդագրությունը պետք է հնարավոր լինի ուղարկել բոլոր ուղղություններով, այդ թվում գլխամաս ԿԲ, մասնաճյուղ գլխամաս, գլխամաս գլխամաս: Ընդ որում, եթե մերժման հաղորդագրությունը հասցեագրված է ԿԲ-ին, 72 դաշտում պետք է լրացված լինի միայն վերը նշված կոդերից որևէ մեկը, հակառակ դեպքում հաղորդագրությունը Կենտրոնական բանկի կողմից չի մշակվի:
ՀՏ 952 Վճարման մերժում
Այս հաղորդագրությունը կարող է ուղարկել վճարման պրոցեսում ընդգրկված մեկ մասնակիցը մյուսին:
Կիրառվում է այն դեպքերում, երբ վճարն անհնար է իրականացնել ինչպես ֆինանսական, այնպես էլ պաշտպանական միջոցների կիրառման հետևանքով:
Այս հաղորդագրությունը կարող է ուղարկվել բոլոր ուղղություններով (նկար 1):
Պ/Օ |
Դաշտի N |
Դաշտի անվանումը |
Ֆորմատ/տարբերակ |
Պ O Պ O Պ |
20 12 21 21A 72 |
Գործառնության համարը Մերժվող հաղորդագրության տեսակը Հղում Մերժված հաղորդագրության ունիկալ համարը Հաղորդագրությունն ուղարկողից |
16x 3n 16x 16n 6*35x |
Պ - պարտադիր Օ - օժանդակ
Դաշտերի նկարագրություն
Դաշտ 20: գործառնության համարը
Ֆորմատ: 16x
Այս դաշտում նշվում է գործառնության համարը:
Դաշտ 12: հղում
Ֆորմատ: 3n
Այս դաշտում նշվում է մերժված հաղորդագրության տեսակը:
Դաշտ 21: հղում
Ֆորմատ: 16x
Այս դաշտում ներկայացվում է մերժված հաղորդագրության դաշտ 20-ում նշված գործառնության համարը:
Դաշտ 21A: Մերժված հաղորդագրության ունիկալ համարը
Ֆորմատ: 16x
Այս դաշտում ներկայացվում է մերժված հաղորդագրության ունիկալ համարը:
Դաշտ 72: հաղորդագրությունն ուղարկողից ստացողին ուղղված տեղեկատվություն
Ֆորմատ: 6*35x
Այս ֆորմատում դաշտը պարունակում է մերժման պատճառը: Հնարավոր է հետևյալ կոդերի օգտագործումը.
Կոդ | Կոդի բովանդակությունը |
//01// //02// //03// //04// //05// //14// //15// //16// //S08// //S11// //S13// //S15// |
Ձեր նշած հաշիվը մեզ մոտ բացակայում է Հաշիվը փակված է Հաշվում բավականաչափ միջոց չկա Հաշիվը սառեցված է Ձեր նշած արժույթը չի համապատասխանում հաշվի արժույթին Սխալ ՀՏ-ի օգտագործում Գրանցված է կասեցման ցուցակում Բացակայում է մարզի/շրջանի կոդը ՀՎՀՀ-ում Տեքստը կամ ստորագրությունը աղավաղվել է ստորագրելուց հետո Ձեր կատալոգում բացակայում է տեքստը ստորագրող բաժանորդը Տեքստը և ստորագրությունը չեն համապատասխանում Բաժանորդի բանալին փակված է |
Եթե կոդից բացի լրացուցիչ պարզաբանում է պահանջվում, ապա այն պետք է նշվի հաջորդ տողից: Կոդը դրվում է անմիջապես:-ից հետո և առաջին տողի միակ տեղեկատվությունն է: Եթե կոդ չկա, ապա դաշտը լրացվում է ազատ ֆորմատով` հատկացված տողերի և նրանցում նիշերի սահմաններում:
ՀՏ n98 Անհատական հաղորդագրություն
Այս հաղորդագրությունը կիրառվում է համակարգի մասնակիցների միջև էլեկտրոնային վճարումների համակարգի կողմից չմշակվող հաղորդագրությունների փոխանակման համար:
Փոխանակվող հաղորդագրության, դրա ֆորմատի և համարի մասին ներգրավված կողմերի միջև պետք է կայացվի համապատասխան համաձայնություն (դա կարող է լինել S.W.I.F.T.-ի կամ որևէ այլ համակարգի հաղորդագրություն):
Ֆորմատի նկարագրություն
Պ/Օ |
Դաշտի N |
Դաշտի անվանումը |
Ֆորմատ/տարբերակ |
Պ Պ Պ |
20 12 77E |
Գործառնության համարը Ենթահաղորդագրության տեսակը Ենթահաղորդագրություն |
16x 3n 35x [70 *50x] |
Պ-պարտադիր Օ-օժանդակ
. n-ի փոխարեն լրացվում է հաղորդագրության այն կատեգորիայի կոդը, որը առավելագույնս համապատասխանում է փոխանցվող ենթահաղորդագրության բնույթին:
Դաշտերի նկարագրություն
դաշտ 20:Գործառնության համար
ֆորմատ:16x
Այս դաշտում նշվում է հաղորդագրության գործառնության համարը:
դաշտ 12: Ենթահաղորդագրության տեսակը
ֆորմատ:3n
Այս դաշտում նշվում է փոխանցվող ենթահաղորդագրության տեսակը:
դաշտ 77E: Ենթահաղորդագրություն
ֆորմատ: 35x
[70*50x]
Այս դաշտում լրացվում է բուն հաղորդագրությունը` իր դաշտերով:
Օրինակ`
:77E:S.W.I.F.T. MT100
:20:140201-001-100
:32A:140201USD10000,
:50: Poghosyan Petros
:57A:CITIUS33
:59:/143-21-456
Poghosyan Sahak
:70:/RFB/INV251200/0025
:72:/PHONBEN/2581195
կամ
:77E:
:20:140201-001-100
:32A:140201USD10000,
:50: Poghosyan Petros
:57A:CITIUS33
:59:/143-21-456
Poghosyan Sahak
:70:/RFB/INV251200/0025
:72:/PHONBEN/2581195
