040.0720.07.08.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2001 թվականի N 720
քաղ. Երևան
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետին և «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել մաքսատուրքի վճարումից ազատվող` առևտրային կազմակերպությունների կողմից իրենց կանոնադրական հիմնադրամի համալրմանն ուղղված ապրանքների ցանկը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏՎՈՂ` ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱԼՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
| |
Ծածկագիրը1 | Ապրանքախմբի անվանումը |
| |
1 | 2 |
| |
3925 | Շինարարական դետալներ պլաստմասսայից այլ տեղում չնշված |
բացառությամբ | |
3925 30 000 | Փակոցափեղկեր, գալարավարագույրներ (ներառյալ վենետիկյան շերտավարագույրները), համանման իրեր և դրանց մասերը |
6802 | Քար` մշակած (բացի թերթաքարից) հուշարձանների կամ շինարարության համար, և ապրանքներ քարից, բացի 6801 ապրանքային դիրքի ապրանքներից. խորանարդիկներ` խճանկարի համար, և համանման ապրանքներ` բնական քարից (ներառյալ թերթաքարը) հիմքով կամ առանց հիմքի. գրանուլներ, մանրուքներ և փոշի` բնական քարից (ներառյալ թերթաքարը)` արհեստականորեն ներկված |
6901 00 000 | Աղյուսներ, բլոկներ, սալիկներ (կղմինդր) և կերամիկական այլ ապրանքներ` սիլիկահողային քարային փոշուց (օրինակ` կիզելգուրից, տրիպոլիտից կամ դիատոմիտից) կամ սիլիկահողային համանման հանքաքարերից |
6902 | Հրակայուն աղյուսներ, բլոկներ, սալիկներ (կղմինդր) և համանման հրակայուն կերամիկական շինարարական նյութեր, բացի սիլիկահողային քարային փոշուց կամ սիլիկահողային համանման հանքաքարերից պատրաստված ապրանքներից |
6904 | Աղյուս` շինարարական, բլոկներ` հատակի համար, կերամիկական քարեր կրող կամ հենասյունային կառուցվածքներին ամրացնելու համար և համանման ապրանքներ կերամիկայից |
6906 00 000 | Կերամիկական խողովակներ, մեկուսիչ խողովակներ, ջրահեռացման խողովակներ և խողովակների կցամասեր |
7004 | Ապակի` ձգովի կամ փչովի, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով |
7005 | Ապակի ջերմահղկված և ապակի հղկված կամ ողորկած մակերեսով, թերթերով, կլանող, անդրադարձնող կամ չանդրադարձնող շերտով կամ առանց դրա, բայց չմշակված որևէ այլ եղանակով |
7016 | Բլոկներ սալարկման համար, շինարարության մեջ օգտագործվող սալեր, աղյուս, սալիկներ և այլ ապրանքներ` մամլած կամ ձուլածո ապակուց, ամրանավորված կամ չամրանավորված, ապակյա խորանարդիկներ և այլ ոչ մեծ ապակյա ձևեր` հիմքով կամ առանց հիմքի, խճանկարի կամ համանման հարդարային աշխատանքների համար, ապակիներ ապակենկարների համար և համանման ապակիներ, բազմաբջջավոր կամ փրփրապակի` բլոկների, սալերի, սալիկների կամ այլ ձևերով |
8303 00 | Չհրկիզվող պահարաններ, սեյֆեր` զրահապատված կամ ամրանավորված, ներառյալ բանկային գանձարանների սեյֆերը և դռները, արկղեր` հատուկ նախատեսված փողեր և փաստաթղթեր պահելու համար, և համանման ապրանքներ ոչ թանկարժեք մետաղներից |
8415 | Կայանքներ` նախատեսված օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդաորակավորիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում |
841840 | Սառցարանային պահարաններ ուղղահայաց տեսակի` 900 լ-ից ոչ ավելի տարողությամբ |
841850 | Կահույք (կամերաներ, պահարաններ, ցուցափեղկեր, վաճառասեղաններ և համանման կահույք)` ցուցադրման և պահպանման համար` ներկառուցված սառնարանային կամ սառցարանային սարքավորումներով |
8418 61 00 | Ջերմային պոմպեր` բացի 8415 ապրանքային խմբի օդի կարգավորման կայաններից |
8418 69 000 | Այլ սառնարանային և սառցարանային սարքավորումներ, ջերմային պոմպեր |
8418 91 000 | Կահույք սառնարանային-սառցարանային սարքավորումների ներկառուցման համար |
8472 10 000 | Պատճենահան-բազմացնող մեքենաներ |
8514 | Արդյունաբերական և լաբորատոր էլեկտրական վառարաններ և խուցեր (ներառյալ ինդուկցիոն կամ դիէլեկտրիկ տաքացման վառարանները). այլ ինդուկցիոն կամ դիէլեկտրիկ տաքացման արդյունաբերական կամ լաբորատոր սարքավորումներ ջերմամշակման համար |
8517 | Հեռախոսային ապարատներ, ներառյալ հեռախոսային ապարատներ` բջջային կապի ցանցի կամ ոչ լարային կապի այլ ցանցերի համար, այլ սարքավորումներ` ձայնի, պատկերի և այլ տվյալների հաղորդման կամ ընդունման համար, ներառյալ հաղորդակցուղու սարքավորումները` լարային և ոչ լարային կապի համար` բացառությամբ 8443, 8525, 8527 կամ 8528 ապրանքային դիրքի ընդունող կամ հաղորդող սարքավորումների |
բացառությամբ | |
851710 | Հեռախոսային ապարատներ, տեսախոսներ |
8518 | Խոսափողներ և տակդիրներ` դրանց համար, բարձրախոսներ կորպուսների մեջ մոնտաժված կամ չմոնտաժված, գլխամասային հեռախոսներ և ականջակալներ` խոսափողին զուգակցված կամ չզուգակցված, և լրակազմեր կազմված միկրոֆոնից և մեկ կամ ավելի բարձրախոսներից, ձայնի հաճախականության էլեկտրական ուժեղարարներ, էլեկտրական ձայնաուժեղարար լրակազմեր |
8525 | Հաղորդող ապարատներ ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի համար, ռադիո-կամ հեռուստահաղորդումների համար, իր մեջ ընդգրկող կամ չընդգրկող` ընդունող, ձայնագրող կամ վերարտադրող ապարատներ, հեռուստատեսային խցիկներ, տեսախցիկներ, միայն պատկերը վերարտադրող, և այլ ձայնագրող տեսախցիկներ |
բացառությամբ | |
852580 | Տեսախցիկներ, միայն պատկերը վերարտադրող և այլ տեսագրող տեսախցիկներ |
8527 | Ընդունող ապարատուրա` ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի կամ ռադիոհեռարձակման համար, նույն կորպուսում համատեղված կամ չհամատեղված ձայնագրող կամ վերարտադրող ապարատուրայով կամ ժամացույցներով |
8528 | Մոնիտորներ և պրոյեկտորներ` համատեղված ընդունիչ հեռուստատեսային սարքավորումներով, ընդունիչ սարքավորումներ` հեռուստատեսային կապի համար, համատեղված կամ չհամատեղված ռադիոընդունիչի կամ ձայնի կամ պատկերի գրանցման կամ վերարտադրության սարքավորումների հետ |
8543 | Էլեկտրական մեքենաներ և ապարատներ, անհատական ֆունկցիաներ ունեցող, այլ տեղում չնշված |
8703 | Ավտոմեքենաներ մարդատար և այլ շարժիչային տրանսպորտային միջոցներ` նախատեսված մարդիկ տեղափոխելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում դասակարգված ավտոմեքենաներից), ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմեքենաները և մրցարշավային մեքենաները |
8711 | Մոտոցիկլետներ (ներառյալ մոպեդները) և հեծանիվներ` տեղակայված օժանդակ շարժիչով, սայլակներով կամ առանց սայլակների, սայլակներ |
8716 | Կցանքներ և կիսակցանքներ, այլ ոչ ինքնագնաց տրանսպորտային միջոցներ, դրանց մասերը |
9105 | Ժամացույցներ` չնախատեսված իր վրա կամ իր հետ կրելու համար, այլ |
9506 | Մարզագույք և սարքավորումներ` ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև աթլետիկայով, սպորտի այլ ձևերով (ներառյալ սեղանի թենիսը) զբաղվելու կամ բացօթյա խաղերի համար` տվյալ խմբի այլ տեղերում չնշված կամ չներառված, լողավազաններ և ավազաններ` երեխաների համար |
9508 | Կարուսելներ, ճոճանակներ, հրաձգարաններ և այլ ատրակցիոններ, շրջիկ կրկեսներ, շրջիկ գազանանոցներ և շրջիկ թատրոններ |
97 | (Տողը հանվել է 09.08.07 N 977-Ն) |
___________
1. Սույն ցանկում օգտագործվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի համակարգը:
(Ցանկը փոփ., լրաց., խմբ. 09.08.07 N 977-Ն)