ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 ապրիլի 2013 թ. |
թիվ 82-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի մարտի 20-ի թիվ 13 արձանագրություն) և քննարկելով «ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ի 19.06.2012թ., 03.07.2012թ., 14.07.2012թ., 19.07.2012թ., 21.08.2012թ., 03.09.2012թ., 05.09.2012թ., 10.10.2012թ., 05.11.2012թ., 06.11.2012թ., 25.01.2013թ., 13.02.2013թ., 06.03.2013թ. և 19.03.2013թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ՎԱՂԱՐՇ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ «ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու 24, 24/1, 24/2, 24/13» հասցեներում գործունեություն իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|