ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1270 -Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանային վերահսկողության «Բավրա» նոր հսկիչ անցագրային կետ կառուցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը 2012 թվականին հատկացնել 53,200,000.0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածով` 52,100,000.0 դրամ և «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 1,100,000.0 դրամ):
(1-ին կետը փոփ. 29.12.12 N 1577-Ն)
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով հատկացվող գումարների հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածի ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով նախատեսվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1270-Ա որոշման |
Ա ն վ ա ն ա ց ա ն կ
Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարների հաշվին կատարվելիք գնումների
Գնման առարկայի անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Քանակը |
Գումարը (դրամ) |
Շինարարական աշխատանքներ |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
52,100,000.0 |
Նախագծահետազոտական աշխատանքներ |
ԲԸԱՀ |
դրամ |
1 |
1,100,000.0 |
(հավելվածը փոփ. 29.12.12 N 1577-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |