ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 18-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «դատախազներին,» բառից հետո լրացնել «քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողներին,» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը 32-րդ հոդվածի 3-րդ մասում, 39-րդ հոդվածի 2-րդ մասում, 107-րդ հոդվածի 1-ին մասում, 132-րդ հոդվածի 3-րդ մասում և 151-րդ հոդվածի 2-րդ մասում «դատախազները,» բառից հետո լրացնել «քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հունիսի 10 Երևան ՀՕ-40-Ն |