ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2013 թվականի N 686-Ա
ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի սեփականությունը հանդիսացող` 7420,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` «SUZUKI S x 4» մակնիշի տրանսպորտային միջոցը (շարժիչի համարը՝ M16A-1730830, նույնականացման համարը՝ TSMEYB 21S00724 783S, արտադրման տարեթիվը՝ 2013 թվական) (այսուհետ` գույք) ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 2 Երևան |