«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10204352
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2004 թ. |
N ՔՀ - 60-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ, ՍՆՆԴԻ ՊԱՀԵՍՏԻՑ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԿԱԹՍԱՅԻ ՕՐԴԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ «ՃԱՇԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՔԱՆԱԿԻ ԵՎ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆԻ» ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվող սննդամթերքը ձևակերպելու և համապատասխան հսկողություն իրականացնելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի հատկացման ճաշացուցակի ձևը, հավելված 1 (ձևը կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի պահեստից դուրս գրման կաթսայի օրդերի ձևը, հավելված 2 (ձևը կցվում է):
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդի հսկողության «Ճաշերի պատրաստման քանակի և որակի հսկողության մատյանի» ձևը, հավելված 3 (ձևը կցվում է):
Դ. Հարությունյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.06.2015, N 251-Ն | 11.07.2015, N ՔՀ-60-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|