ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի հունիսի 23-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Արգելվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Հողամասի անհատույց (մշտական) օգտագործում է համարվում սեփականատիրոջ կողմից այլ անձի` օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրված հողամասի տիրապետումն ու օգտագործումը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 48.1-ին հոդվածում`
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:».
2) 7-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ կետը «դատական ակտերով» բառերից հետո լրացնել «` բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք առաջացնող դեպքերի» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 57-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Պետության և համայնքների սեփականության հողամասերը տրամադրվում են սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով:
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են տրամադրվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց տրամադրումը սեփականության իրավունքով արգելված է:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով`
«1.1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներ համարվող ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման դեպքերում դրանցով զբաղեցված և սպասարկման ու պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը տրամադրվում է սեփականության իրավունքով կամ վարձակալության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «տրամադրման և հողամասերի» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 60-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում պետական սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքներին փոխանցելու դեպքերի վրա:»:
Հոդված 8. Օրենսգրքի 62-րդ հոդվածում`
1) 6-րդ մասի «Տարբեր անձանց կողմից օգտագործվող մեկից ավելի օբյեկտներով» բառերը փոխարինել «Մեկից ավելի անձանց սեփականությունը հանդիսացող առանձին կանգնած օբյեկտներով» բառերով.
2) 11-րդ մասի առաջին պարբերությունը «քաղաքաշինական» բառից հետո լրացնել «ծրագրային» բառով, իսկ երկրորդ պարբերությունը «օգտագործումը» բառից հետո` «սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 66-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերով, իսկ «մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը» բառերը հանել.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`
«6) պետության կամ համայնքի կարիքների համար կատարվող գնման մասնակցին, երբ գնման առարկա է հանդիսանում մասնակցի պատվերով տվյալ հողամասի վրա կառուցվելիք շենքի, շինության հետագա վաճառքը պետությանը կամ համայնքին:»:
Հոդված 10. Օրենսգրքի 73-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «որոշակի» բառը փոխարինել «սահմանված» բառով.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենսգրքի 81-րդ հոդվածում`
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառերով.
3) 6-րդ մասից հանել «և (կամ) կառուցապատման» բառերը:
Հոդված 13. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 7.1-ին մասի «Գյուղատնտեսական» բառը փոխարինել «Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող (բացառությամբ պետական և համայնքային սեփականության հողերի) գյուղատնտեսական» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 96-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով`
«7. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում նշված հողամասերի տրամադրման այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է մինչև տվյալ հողամասերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հողամասը օգտագործողներին` անկախ տվյալ օգտագործողի բնակության վայրից:»:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 18 |