ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մայիսի 2006 թվականի, ՀՕ-124-Ն) 7-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ նախադասությունը:
Հոդված 2. Օրենքի մաս կազմող «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» ցանկ թիվ 1-ում՝
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկը 90018 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ տողով.
«90046 | «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ |
քաղ. Աբովյան Կարմիրբանակայինի 6». |
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ընկերությունների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն | ||
90047 | «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ | քաղ. Երևան, Բագրատունյաց 73 |
90048 | «Բագավան» ՓԲԸ | քաղ. Աշտարակ, Բագավան 2 |
90049 | «Լազերային տեխնիկա» ՓԲԸ | քաղ. Երևան, Շոպրոնի 21 |
90050 | «Ռեմդիզել» ՓԲԸ | Կոտայքի մարզ, ավան Բալահովիտ». |
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընկերությունների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետևյալ բովանդակությամբ`
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե | ||
90051 | «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ | քաղ. Երևան, Հրազդանի կիրճ 4». |
դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկում ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը.
ե) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից ուժը կորցրած ճանաչել 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերը:
Հոդված 3. Օրենքի մաս կազմող «Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերությունների, որոնք հանվում են ծրագրից» ցանկ թիվ 2-ը լրացնել հետևյալ տողով`
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության ցանկից`
786. | 9219 | «Գրականության տարածման հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ |
քաղ. Երևան, |
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|