ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-82) 32-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Հանձնաժողովն իր խնդիրներն իրականացնելու նպատակով իրավունք ունի սահմանել հաշվետու թողարկողների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող լրացուցիչ պահանջներ` աուդիտորական գործունեության իրականացման աշխատանքներում ներգրավված մասնագետների քանակի, աուդիտորական գործունեության իրականացման աշխատանքներում ներգրավված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորում ստացած աուդիտորների քանակի և աուդիտորական գործունեությունից ստացված տարեկան հասույթի վերաբերյալ:»:
Հոդված 2.
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|