«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11103149
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
1 ապրիլի 2003 թ. |
N 151-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստա-թղթերի պահպանության կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետի 1998 թ. հունիսի 1-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության կարգը» հաստատելու մասին» N 3020012 հրամանը։
Նախարար |
Ռ. Շառոյան |
Հավելված
Հաստատված է ՀՀ մշակույթի, երիտասարդության |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի (այսուհետ՝ ՀԱԱՖ-ի փաստաթղթեր) պահպանության կարգը։
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2.1. ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական արխիվները։
2.2. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պահպանության ապահովման համար պետական և գերատեսչական արխիվները՝
ա) ստեղծում են փաստաթղթերի պահպանության համար անհրաժեշտ պայմաններ.
բ) տեղադրում են փաստաթղթերը արխիվապահոցներում, կազմում տեղագրություն.
գ) սահմանում են արխիվապահոցներից փաստաթղթերի դուրս տրման կարգը.
դ) ստուգում են գործերի առկայությունն ու ֆիզիկական վիճակը.
ե) ստեղծում են հատկապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի ապահովագրական և օգտագործման ֆոնդեր.
զ) ապահովում են փաստաթղթերի ֆիզիկաքիմիական պահպանությունը։
2.2.1. ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծում.
ա) ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերը պահպանվում են հատուկ կառուցված կամ այդ նպատակի համար հարմարեցված շենքերում կամ շենքերի առանձին սենյակներում։
Արգելվում է արխիվների տեղաբաշխումը ՀԱԱՖ-ի փաստաթղթերի պահպանության պահանջները չբավարարող շինություններում. արխիվապահոցները պետք է լինեն չոր, հեղեղումներից երաշխավորված, մեկուսացված, կրծողներից ու միջատներից զերծ, հեռու սննդամթերքի ու քիմիական նյութերի հետ կապված օբյեկտներից, օդը գազերով ու փոշով կեղտոտող արդյունաբերական կազմակերպություններից, հրդեհապայթունավտանգ կառույցներից.
բ) արխիվապահոցներում տեղադրվում են պահպանական ու հրդեհային անվտանգության ազդանշանային համակարգեր և հրդեհաշեջ միջոցներ, փաստաթղթերի տարահանման համար պահեստային դռներ։ Արխիվապահոցների դռներն ու պատուհանները հարմարեցվում են փաստաթղթերի անվտանգ պահպանությունն ապահովելու համար.
գ) արխիվապահոցներում ապահովվում են ջերմախոնավային, լուսային, հրդեհային անվտանգության և սանիտարահիգիենիկ պայմաններ.
դ) արխիվների շենքերում էլեկտրահաղորդալարերի ցանցը պետք է լինի փակ, բաշխիչ էլեկտրավահանակները, ապահովիչները պետք է տեղադրվեն արխիվապահոցներից դուրս, իսկ էլեկտրասարքավորումները լինեն հողակցված։
2.2.2. Փաստաթղթերի տեղադրում արխիվապահոցներում, տեղագրության կազմում.
ա) ՀԱԱՖ-ի պետական պահպանության ընդունվող փաստաթղթերը և գործերը ենթարկվում են փոշեհանման և ախտահանման.
բ) արխիվապահոցներում վարվում են ֆոնդերի տեղագրության մատյաններ և կազմվում են դարակաշարային տեղագրական ցուցիչներ, որտեղ արտացոլվում է փաստաթղթերի տեղաշարժի կամ համալրման հետ կապված յուրաքանչյուր փոփոխություն։
2.2.3. Արխիվապահոցներից գործերի դուրս տրման կարգը.
ա) արխիվապահոցներից գործերը դուրս են տրվում ընթերցասրահ, աշխատասենյակներ, լաբորատորիա, ինչպես նաև ցուցահանդեսներ և էքսկուրսիաներ կազմակերպելու համար.
բ) արխիվապահոցներից գործերը դուրս են տրվում և ընդունվում հատուկ մատյաններում պահանջվող գրանցումներն անելուց և թերթային ստուգում անցկացնելուց հետո։
2.2.4. Գործերի առկայության և ֆիզիկական վիճակի ստուգում
Գործերի փաստացի առկայությունը հաստատելու, հաշվառման փաստաթղթերում անճշտությունները վերացնելու, փաստաթղթերի ֆիզիկական թերությունները հայտնաբերելու և հաշվառելու նպատակով՝ սահմանված պարբերականությամբ և ժամկետում կատարվում է գործերի առկայության և ֆիզիկական վիճակի ստուգում։ Ստուգման արդյունքները հաշվառման փաստաթղթերում արտացոլվում են ՀԱԱՖ-ի փաստաթղթերի որոշակի համալիրի շրջանակում աշխատանքները ավարտելուց հետո՝ ստուգման թերթի և սահմանված ձևի ակտի հիման վրա։
2.2.5. ՀԱԱՖ-ի հատկապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի և օգտագործման ֆոնդի ստեղծում.
ա) ապահովագրական ֆոնդի պետական արխիվների հատկապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի ապահովագրական պատճենների ամբողջությունն է։ Ապահովագրական ֆոնդը անձեռնմխելի է և պահպանվում է բնագրերից մեկուսացված հատուկ արխիվապահոցներում.
բ) օգտագործման ֆոնդը արխիվային փաստաթղթերի այն պատճենների ամբողջությունն է, որոնք նախատեսված են բնագրերի փոխարեն օգտագործելու համար՝ վերջիններիս մաշվելը կանխելու նպատակով։
2.2.6. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի ֆիզիկաքիմիական պահպանության ապահովում.
ա) ՀԱԱՖ-ի փաստաթղթերի տեխնիկական հատուկ մշակման աշխատանքները կատարվում են արխիվներում գործող լաբորատորիաներում.
բ) ֆիզիկաքիմիական թերություններով փաստաթղթերը հաշվառվում են և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվում դրանց վերացման համար։
3. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱԱՖ-Ի ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
3.1. ՀԱԱՖ-ի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, թաքցնելու, անփույթ պահպանելու դեպքում պաշտոնատար ու ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
3.2. ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնող պետական արխիվներում փաստաթղթերի պահպանության նկատմամբ պատասխանատվությունը արխիվի տնօրենի հրամանով դրվում է ֆոնդապահի վրա։
3.3. ՀԱԱՖ-ի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի ժամանակավոր պահպանությունն իրականացնող գերատեսչական արխիվներում փաստաթղթերի պահպանության նկատմամբ պատասխանատվությունը համապատասխան գերատեսչության ղեկավարի հրամանով դրվում է արխիվի վարիչի (պատասխանատու անձի) վրա։
3.4. Արխիվապահոցը ընդունվում և հանձնվում է ակտով։ Արխիվապահոցն (արխիվն) ընդունելիս ֆոնդապահը (արխիվի վարիչը) հաշվառման փաստաթղթերով ստուգում է ֆոնդերի և հաշվառման տեղեկատու համակարգի առկայությունը, իսկ անհրաժեշտ դեպքերում նաև անցկացնում ընդունվող ֆոնդերի առկայության և ֆիզիկական վիճակի համընդհանուր ստուգում։