ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 12-ին
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասից հանել «ուղղման,» բառը:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «ուղղմանն ու» բառերը:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Այլընտրանքային խափանման միջոցի կատարումը սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ապահովում է Պրոբացիայի ծառայությունը իր ստորաբաժանումների միջոցով, որոնք սահմանված են Պրոբացիայի ծառայության կանոնադրությամբ:».
2) 6-րդ մասից հանել «, ինչպես նաև պրոբացիայի շահառուի վերաբերյալ ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա» բառերը.
3) 10-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե տեխնիկական՝ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կամ բջջային կապի անհասանելիության կամ էլեկտրաէներգիայի բացակայության կամ տնային կալանքի վայրը բնակվելու համար ոչ պիտանի լինելու պատճառով էլեկտրոնային հսկողության սարքավորումները հնարավոր չէ տեղադրել դատական ակտում նշված խափանման միջոցը՝ տնային կալանքը կրելու համար սահմանված վայրում, կամ մեղադրյալը չի հանդիսանում դատական ակտում նշված տնային կալանք խափանման միջոցը կրելու համար սահմանված տան կամ բնակարանի սեփականատերը, իսկ սեփականատերը չի տալիս իր տանը կամ բնակարանում էլեկտրոնային հսկողության սարքավորումներ տեղադրելու համաձայնություն, ապա Պրոբացիայի ծառայությունը էլեկտրոնային հսկողության սարքավորումները տեղադրելու անհնարինության մասին անհապաղ հայտնում է վարույթն իրականացնող մարմնին:».
4) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Վերահսկողություն իրականացնելիս պրոբացիայի ծառայողն իրավունք ունի պրոբացիայի շահառուին կանչելու Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում, ստանալու գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, հոգեբանական օգնություն ցույց տվող համապատասխան կառույցից պահանջելու տեղեկություններ նրա վարքագծի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնելու վերահսկողության պլանից բխող այլ գործողություններ: Հոգեբանական օգնությունը ցույց է տրվում համապատասխան դատական ակտի հիման վրա՝ Պրոբացիայի ծառայության կողմից հոգեբանական կազմակերպությունների ներգրավման միջոցով: Հոգեբանական օգնություն ցույց տվող կազմակերպություններն ընտրվում են գնման համապատասխան ընթացակարգերի իրականացման շնորհիվ:»:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) վերնագրից, 1-ին, 2-րդ և 8-րդ մասերից հանել «, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու» բառերը.
2) 2-րդ մասից հանել «, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու» բառերը.
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Զեկույց տրամադրելու համար տարածքային մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում կապ է հաստատում քրեակատարողական հիմնարկի հետ և պայմանավորվում հանդիպել դատապարտյալի հետ, համապատասխան քրեակատարողական հիմնարկից պահանջում է անձի անձնական գործը կամ տեղում ծանոթանում անձնական գործին և կազմում դատապարտյալի անձնական գործը:».
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 5-րդ մասը «հարևանների» բառից հետո լրացնել «, տուժողների կամ տուժողների ներկայացուցիչների» բառերով.
6) 7-րդ մասի 14-րդ կետից հանել «ուղղմանը և» բառերը:
Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «Պրոբացիայի ծառայությունը» բառերից հետո լրացնել «, իսկ զինծառայողի նկատմամբ՝ նրա զորամասի հրամանատարությունը» բառերով.
2) 5-րդ մասի «Դատապարտյալին» բառը փոխարինել «Պրոբացիայի շահառուին» բառերով.
3) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այն դեպքում, երբ իրավասու մարմիններից ստացված տեղեկությամբ հաստատվում է պրոբացիայի շահառուի՝ զինված հակամարտության ռազմական գործողություններին (մարտական առաջադրանքներին) մասնակցությունը, որի հետևանքով նա անհետ կորել է, և նրա գտնվելու վայրը իրավասու մարմիններին չի հաջողվել պարզել պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ապա տարածքային մարմինը դատարան է ներկայացնում միջնորդություն պրոբացիայի շահառուի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին:».
4) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումը պրոբացիայի շահառուին հաշվառման վերցնելուց հետո գնահատում է նրա ռիսկերը և կարիքները, որոնց հիման վրա ընդունում է որոշում՝ ցածր ռիսկ ունեցող շահառուներին երկու ամսվա ընթացքում մեկ անգամ, միջին ռիսկ ունեցող շահառուներին ամիսը մեկ անգամ, իսկ բարձր ռիսկ ունեցող շահառուներին մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու մասին, որը ներառվում է վերահսկողության պլանի մեջ: Ռիսկերի և կարիքների գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ կամ պրոբացիայի շահառուի կյանքում կատարված փոփոխությունների դեպքում: Սույն մասը տարածվում է այն դեպքերի վրա, երբ պրոբացիայի շահառուի նկատմամբ վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է:».
5) 24-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողության ժամկետը հաշվարկվում է ազատազրկման ձևով պատժի կրումից ազատվելու օրվանից: Պատիժը պայմանականորեն չկիրառված պրոբացիայի շահառուի նկատմամբ վերահսկողության ժամկետը հաշվարկվում է Պրոբացիայի ծառայությունում հաշվառման վերցնելու օրվանից։»:
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասից, 30-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ մասերից, 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «կամ հետպատժյա» բառերը:
Հոդված 9. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 11-րդ կետը «ռիսկերի» բառից առաջ լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերով.
2) 14-րդ կետը «վերասոցիալականացման» բառից առաջ լրացնել «օրենքով նախատեսված դեպքերում» բառերով:
Հոդված 10. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ հետպատժյա փուլում» բառերը:
Հոդված 11. Օրենքի 44-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «դատարանի» բառը փոխարինել «Պրոբացիայի ծառայության» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5․ Պրոբացիայի շահառուի միջոցների հաշվին, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 12. Օրենքի 48-րդ հոդվածում՝
1) 2-րդ և 3-րդ մասերի «ծառայող» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ծառայության պետ» բառերով.
2) 3-րդ մասի «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 31 Երևան ՀՕ-253-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2023 թվական: