ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մայիսի 3-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 12-րդ բաժնի 12.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն. |
|
1. փորձաքննության գործընթացի իրականացման համար՝ |
|
ա) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի տեսակների փաստաթղթերի փորձաքննության համար՝ |
բազային տուրքի 1000-ապատիկի չափով, բացառությամբ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման, որի համար՝ բազային տուրքի 500-ապատիկի չափով |
բ) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի տեսակների փաստաթղթերի փորձաքննության համար՝ |
բազային տուրքի 300-ապատիկի չափով |
2. հայտի ուսումնասիրության համար՝ |
բազային տուրքի 15-ապատիկի չափով». |
2) 12-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.6-րդ կետով.
«12.6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման լիցենզիայի տրամադրման համար՝ |
բազային տուրքի 30-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-153-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական: