Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-461-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.12.2022
Дата вступления в силу
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքը կարգավորում է ոստիկանությունում ծառայության հիմնական սկզբունքները, ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը և ծառայության պայմանները, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ոստիկանության պաշտոններն ու կոչումները, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:»։

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «հատուկ» բառը.

2) 2-րդ մասի երրորդ պարբերության «Կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարի հրամանով» բառերով։

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում, 5.1-ին հոդվածի 3-րդ մասում, 11-րդ հոդվածի 6-րդ մասում, 13-րդ հոդվածի 10-րդ մասում, 14-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններում, 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 43-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում, 47-րդ հոդվածի 3-րդ մասում, 54-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ, 8-րդ մասերում և 55-րդ հոդվածում «Ոստիկանության պետը» և «Ոստիկանության պետի» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» և «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով։

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «Ոստիկանության կողմից» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի կողմից» բառերով, իսկ նույն մասը «քաղաքացիները» բառից հետո լրացնել «, որոնք սովորում են ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով։

 

Հոդված 5. Օրենքի ամբողջ տեքստում «Ոստիկանության ուսումնական հաստատություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն» բառերով։

 

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ,» և «այդ թվում՝ մարզային վարչության պետ,» բառերը հանել.

2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական ծառայության հիմնական պաշտոնների, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, դատախազության պաշտոնների, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոնների և հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոնների (այդ թվում՝ ինքնավար պաշտոնների) միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնին նշանակելու կամ որպես սովորող հրամանագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:».

3) 5-րդ մասը «ցմահ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.

4) 8-րդ մասը «հիմքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի ընթացքում» բառերով։

 

Հոդված 8. Օրենքի 5.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանության բարձրագույն կոչումները, բացառությամբ ոստիկանության զորքերի հրամանատարի, շնորհում է վարչապետը՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ: Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում ոստիկանության բարձրագույն կոչում շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ: Վարչապետը առաջարկություն կարող է ներկայացնել սեփական նախաձեռնությամբ կամ Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդության հիման վրա:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Լիազոր մարմնի ղեկավարի միջնորդությունը ներկայացվում է սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխան։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Վարչապետի կողմից ոստիկանության բարձրագույն կոչում շնորհվելու դեպքում Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությունը պետք է պարունակի սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տվյալները:»:

 

Հոդված 9. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանությունում կամ սույն մասով նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, փրկարար ծառայության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների և դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա․ 1-ին կետի ««Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ»-«ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի» բառերով,

բ․ 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) համապատասխանում է ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջներին:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Առանձին պաշտոններում ոստիկանությունում ծառայության անցնելու համար Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ:».

3) 3-րդ մասի «մասնագիտական,» բառը հանել, իսկ նույն մասը «Կառավարությունը։» բառից հետո լրացնել «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կոնկրետ պաշտոնի անձնագրով։» բառերով.

4) 4-րդ մասի՝

ա․ 2-րդ կետի «քաղաքացիական կամ այլ ծառայությունում» բառերը փոխարինել «հանրային ծառայության» բառերով,

բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.4-րդ կետերով.

«3.1) որը կատարել է դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարք, և նրա նկատմամբ առկա է ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.

3.2) որը նախկինում հանրային ծառայության պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքով, եթե նման տույժի կիրառումից չի անցել մեկ տարի.

3.3) որը տառապում է ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող՝ Կառավարության սահմանած հիվանդությամբ.

3.4) որը օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.».

5) 6-րդ մասը «փաստաթղթերի ցանկը» բառերից հետո լրացնել «, թեկնածուների ընտրության» բառերով։

 

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «պետական դրոշի» բառերը փոխարինել «դրոշի» բառով։

 

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանության պետին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը։

3. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը։».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ոստիկանության գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը, իսկ ավագ և միջին պաշտոնների խմբերի ծառայողներին՝ Ոստիկանության պետը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում, բացառությամբ ոստիկանության, ոստիկանության ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը։».

4) 9-րդ մասը «մասերով» բառից հետո լրացնել «նախատեսված պայմանների հաշվառմամբ՝ սույն օրենքի 13.1-ին հոդվածով» բառերով։

 

Հոդված 13. Օրենքի 13.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի «վարչապետի» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ոստիկանության պետի տեղակալներ նշանակելու կամ ազատելու մասին Ոստիկանության պետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր և ներառում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները:».

3) 2-7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

4) 8-րդ մասի՝

ա. «Ոստիկանության պետի տեղակալներ և » բառերը հանել,

բ. 1-ին և 2-րդ կետերի «Ոստիկանության պետի տեղակալներ կամ» բառերը հանել:

 

Հոդված 14. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի՝

ա. երկրորդ պարբերության «(բարոյական)» բառը հանել,

բ. չորրորդ պարբերության «վերջին մեկ տարին» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով.

2) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ մասի՝

ա. «մասնագիտական կամ» բառերից հետո «Կառավարության կողմից» բառերը փոխարինել «տվյալ պաշտոնի անձնագրով» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1) ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողները.

1.2) այլ պաշտոնից փոխադրվող (այդ թվում՝ առաջխաղացման կարգով) ոստիկանության ծառայողները.»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) սույն հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված անձինք.»,

դ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և առաջին անգամ ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները:».

4) 7-րդ մասի «Կառավարության կողմից» բառերը փոխարինել «Պաշտոնի անձնագրով» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.

«9.2. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջնահերթության կարգով պաշտոնի է նշանակվում ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողը։».

6) 10-րդ մասի՝

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10․ Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության մարմինների համակարգերի զինծառայողները, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ծառայողները, դատախազները, քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող ծառայողները, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայության պաշտոն (այդ թվում՝ ինքնավար պաշտոն) զբաղեցնող ծառայողները, ինչպես նաև վերջին հինգ տարիների ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) ոստիկանության նախկին ծառայողները: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում նշանակումից հետո ծառայողն անցնում է պարտադիր վերապատրաստում:»,

բ. երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

գ. չորրորդ պարբերության «կասեցվելու» բառը փոխարինել «դադարեցվելու» բառով, իսկ «կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին» բառերը հանել.

7) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում «Կառավարությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով։

 

Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում, 22-րդ հոդվածում, 41-րդ հոդվածի 5-րդ մասում և 48-րդ հոդվածի 1-ին մասում ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով» բառերով։

 

Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասում «Ոստիկանության պետի նորմատիվ» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով։

 

Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Կարգապահական խախտման` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում» բառերը փոխարինել «Սույն օրենքի 42.1-ին հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջները խախտելը։»։

 

Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 42.1-ին հոդվածով.

 

«Հոդված 42.1. Ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

 

1. Ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը խախտելը.

2) սույն օրենքով կամ ոստիկանության գործառույթները կարգավորող այլ օրենքներով նախատեսված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

3) ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կանոնները խախտելը.

4) սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները խախտելը։»:

 

Հոդված 20. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բացառիկ դեպքերում սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով կարող են հանվել մեկից ավելի կարգապահական տույժերը:».

2) 6-րդ մասի՝

ա. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը:»,

բ. չորրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը վերապահվում է Լիազոր մարմնի ղեկավարին, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը՝ Ոստիկանության պետին:»:

 

Հոդված 21. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. լրացնել հետևյալ խմբագրությամբ 1.1-ին կետով.

«1.1) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.»,

բ. 2-րդ կետի «, այդ թվում` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ» բառերը հանել,

գ. 9-րդ կետի «, այդ թվում` դատարանի դատավճռով ոչ ռեաբիլիտացնող հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու» բառերը հանել,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

«9.1) դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով.».

2) 1.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասը «ղեկավարը» բառից հետո լրացնել «(պաշտոնատար անձը)» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ոստիկանության ծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ և 9.1-ին կետերով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատելու դեպքում ոստիկանությունում ծառայության ստաժի մեջ չեն հաշվարկվում պաշտոնավարումը կասեցված լինելու, ազատությունից փաստացի զրկված (ձերբակալված կամ կալանավորված) լինելու ժամանակահատվածները, եթե նշված հարկադրանքի միջոցները կիրառելու մասին որոշումներն օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել ոչ իրավաչափ:»:

 

Հոդված 22. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը «ղեկավարը» բառից հետո լրացնել «(պաշտոնատար անձը)» բառերով:

 

Հոդված 23. Օրենքի 47-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի՝ Ոստիկանության պետի ծառայության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ վարչապետի կողմից՝ Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ, Ոստիկանության պետի տեղակալների դեպքում ծառայության ժամկետը երկարաձգվում է սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ Լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ Ոստիկանության պետի առաջարկությամբ, իսկ Ոստիկանության զորքերի հրամանատարի դեպքում՝ Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ և Լիազոր մարմնի միջնորդությամբ:».

2) 3-րդ մասի «Ոստիկանության պետի» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի» բառերով.

3) 4-րդ մասի «եթե Ոստիկանության պետը» բառերը փոխարինել «եթե համապատասխանաբար Ոստիկանության պետը կամ Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.

4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «6. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում փորձաքրեագիտական, պրոֆեսորադասախոսական, ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայությունը շարունակել մինչև 65 տարին լրանալը:»:

 

Հոդված 24. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողները, ինչպես նաև» բառերը հանել, իսկ նույն մասի «2-3-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով» բառերով.

2) լրացնել հետևյալ խմբագրությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են նաև սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով պաշտոնից ազատված` ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողները:».

3) 5-րդ մասի «Կառավարությունը» բառը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով։

 

Հոդված 25. Օրենքի 54-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 54. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունը Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի գործունեության նպատակներն ու խնդիրները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:»․

3) 3-րդ մասի «Ոստիկանության պետը» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով։

 

Հոդված 26. Օրենքի 55-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «Ոստիկանական» բառից հետո լրացնել «նախնական և» բառերով.

2) 5-րդ մասի «ոստիկանության կադրային ստորաբաժանման» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով.

3) 10-րդ մասը «հաստատությունում» բառից հետո լրացնել «ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով, իսկ նույն մասի «Ոստիկանության պետը շնորհում» բառերը փոխարինել «շնորհվում» բառով։

 

Հոդված 27. Օրենքի 56-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 28. Օրենքի 57-րդ հոդվածի «Ոստիկանության պետը» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարը» բառերով։

 

Հոդված 29. Օրենքի 58-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 58. Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձինք».

 

2) առաջին պարբերությունը «տեխնիկական սպասարկում իրականացնող» բառերից հետո լրացնել «և քաղաքացիական աշխատանք կատարող» բառերով։

 

Հոդված 30. Օրենքի 60.14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Օրենքով կարող է նախատեսվել քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականություն։»:

 

Հոդված 31. Օրենքի 60.15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) 22-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.»:

 

Հոդված 32. Oրենքի 60.27-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ կետով.

«22) Սույն օրենքի 60.14-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված վերապատրաստումը չանցնելը:»:

 

Հոդված 33. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ոստիկանության նոր կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, 30-32-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 3-րդ, 5-րդ, 8-րդ, 12-րդ, 13-րդ, 17-րդ, 20-րդ, 23-րդ և 28-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից։

2. Սույն մասն ուժի մեջ մտնելուց հետո Ոստիկանության պետը և նրա տեղակալները համարվում են իրենց պաշտոններում պարտականությունները ժամանակավոր կատարողներ և շարունակում են պաշտոնավարել մինչև այդ պաշտոններում նշանակումներ կատարելը։

3. Սույն օրենքի 27-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում բժշկական օգնության և սպասարկման հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը։

4. Հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը, ներքին գործերի նախարարի ներկայացմամբ, սույն մասն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատում է այն պաշտոնների ցանկը (որոնք ներառված չեն ոստիկանության հաստիքացուցակում), որոնց վրա, ներքին գործերի նախարարության կազմավորման գործընթացի կազմակերպմամբ պայմանավորված, տարածվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի պահանջները։ Այդ ցանկում ներառված պաշտոն զբաղեցնող անձինք համապատասխանաբար համարվում են ոստիկանության ծառայող և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայող։ Նախարարության կազմավորման ավարտից հետո, ներքին գործերի նախարարի ներկայացմամբ, հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը դադարեցնում է իրավական ակտի գործողությունը։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-461-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան