Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-481-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.12.2022
Дата вступления в силу
15.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» 2002 թվականի մարտի 5-ի ՀՕ-309 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է:».

2) չորրորդ պարբերության «Լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով, իսկ նույն պարբերությունը «մարմնի» բառից հետո լրացնել «Փրկարար ծառայության» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի վերնագրում և առաջին պարբերությունում «Լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում «լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-481-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան