Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-363-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (13.10.2022-31.01.2023)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.10.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.10.2022
Дата вступления в силу
13.10.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(օրենքը գործում է մինչև 2023 թվականի հունվարի 31-ը` համաձայն 3-րդ հոդվածի 2-րդ մասի)

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով.

«5.1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը, որպես օտարերկրյա քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել որևէ մարզաձևի՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբում) հանդես գալու համար և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է:

5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը դիմում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, որը մեկամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հոդվածի 5.1-ին մասին և միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Որպես օտարերկրյա քաղաքացի որևէ մարզաձևի՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբում) հանդես գալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրած անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքը գործում է մինչև 2023 թվականի հունվարի 31-ը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. հոկտեմբերի 11

Երևան

ՀՕ-363-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան