ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մայիսի 25-ին
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 36-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «շենքի գրանցումից» բառերից առաջ լրացնել «բազմաբնակարան կամ ստորաբաժանված» բառերով.
2) 3-րդ մասի «բնակարանները և ոչ բնակելի տարածքները» բառերը փոխարինել «առանձնացված միավորները (բնակարանները, ոչ բնակելի տարածքները)» բառերով.
3) 4-րդ մասը «անշարժ գույք գնելու իրավունքի» բառերից առաջ լրացնել «կառուցվող» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 7 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2022 թվական: