ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին և 5-րդ կետերի «առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում)» բառերով.
2) 1-ին կետի «բ» ենթակետի և 5-րդ կետի «հաշմանդամության խումբ» բառերը փոխարինել «հաշմանդամություն» բառով:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում) ունեցող» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակում)» բառերով:
Հոդված 3. 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «բժշկասոցիալական փորձաքննության մարմնի» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 64-րդ հոդվածում՝
1) 2-րդ և 3-րդ մասերից «կամ խեղում» բառերը հանել, իսկ նույն մասերի «ստացած» բառը փոխարինել «ձեռք բերած» բառերով.
2) 3-րդ մասից «կամ խեղումը» բառերը հանել.
3) 5-րդ մասից «խեղման կամ» բառերը հանել.
4) 6-րդ մասի 4-րդ կետի «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 5. Օրենքի 65-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «Առաջին կամ երկրորդ խմբի» բառերը փոխարինել «Ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող» բառերով, «1-ին կամ 2-րդ խմբի» բառերը՝ «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող,» բառերով, իսկ «1-ին խմբի» բառերը՝ «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող,» բառերով.
2) 4-րդ մասի 2-րդ կետի «ունեցող են» բառերը փոխարինել «ունեցող անձ են» բառերով.
3) 4-րդ մասի 4-րդ կետի «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասում «1-ին կամ 2-րդ խմբի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող,» բառերով:
Հոդված 7. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում «ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը» բառերը փոխարինել «ձեռք բերած հիվանդությունն է կամ վնասվածքը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 70-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը «մարտական գործողություններին» բառերից հետո լրացնել «(խաղաղապահ առաքելություններին, զորավարժություններին)» բառերով, իսկ նույն ենթակետի «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ձեռք բերած» բառերով.
2) 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «կամ պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած» բառերով.
3) 6-րդ մասի 3-րդ կետի «հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող զավակը, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 9. Օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում «, խեղումը կամ առաջացած» բառերը փոխարինել «կամ ձեռք բերած» բառերով:
Հոդված 10. Օրենքի 73-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ մասերով.
«11. Սույն օրենքի՝ վնասվածք ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:
12. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝
1) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
4) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակումների դեպքում) անձանց վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են առաջին խմբի հաշմանդամություն կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) անձանց համար.
5) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ֆունկցիոնալության գնահատման ինքնասպասարկման բաղադրիչի ծանր կամ խորը սահմանափակում) անձանց վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող (եթե սահմանված չէ ինքնասպասարկման ապահովման ունակության առնվազն երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակում) անձանց համար:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից:
Հոդված 12. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 23 Երևան ՀՕ-532-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2022 թվական: