Գլխավոր տեղեկություն
Номер
N 52-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 13.01.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
09.01.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
09.01.2025
Дата вступления в силу
14.01.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 52-Ա

«09» հունվարի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.104 ՀԱՍՑԵՈՒՄ` ՌՈՒԲԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ ԵՎ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.106 ՀԱՍՑԵՈՒՄ` ԱՐԱ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուբեն Ավագյանի և Արա Ավագյանի դիմումը` Խորենացու փողոցի հ.104 և Խորենացու փողոցի հ.106 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տների (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.հ.12122024-01-0525, 13122024-01-0063 վկայականներ) գործառական նշանակությունները փոփոխելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.12.2024թ. հ.Դ-158988-24 եզրակացությունը.

1. Խորենացու փողոցի հ.104 և Խորենացու փողոցի հ.106 հասցեներում, սեփականության իրավունքով Ռուբեն Ավագյանին և Արա Ավագյանին պատկանող բնակելի տների գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքերի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան