ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1517-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման 1-ին կետում «33» թիվը փոխարինել «34» թվով.
2) որոշումը N 33 հավելվածից հետո լրացնել նոր՝ N 34 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման հավելվածով հաստատված հարցաշարի 1-ին և 2-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
26.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 1517-Ն որոշման |
«Հավելված N 34 ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
____________________________________ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) ստորաբաժանման անվանումը, |
____________________________________ |
____________________________________ ՇՎՏՄ-ի ծառայողի պաշտոնը, |
____________________ ազգանուն, անուն, հայրանուն |
____________________________________ ՇՎՏՄ-ի ծառայողի պաշտոնը, |
____________________ ազգանուն, անուն, հայրանուն |
____________________________________ ՇՎՏՄ-ի ծառայողի պաշտոնը, |
____________________ ազգանուն, անուն, հայրանուն |
Ստուգման սկիզբը (ամսաթիվը)`_______ 20 թ. | ավարտը _____________ 20 թ. |
___________________________________________________________________________________________ Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, |
______________________________________________________________Հ Վ Հ Հ |
| ||||||||
Պետական ռեգիստրի գրանցման համարը, ամսաթիվը |
|||||||||
_________________________________________________________________ | ____________________ | ||||||||
Տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը (բնակության վայր), կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները |
(հեռախոսահամարը) | ||||||||
_________________________________________________________________ | ____________________ | ||||||||
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը |
(հեռախոսահամարը) | ||||||||
Ստուգման հանձնարարագրի համարը`_______ տրված`__________ 20 _____թ. |
Ստուգման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները` ______________________________ |
_____________________________________________________________________________________________ |
_____________________________________________________________________________________________ |
2. ՀԱՐՑԱՇԱՐ
ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
NN |
Հարց |
Հղում նորմատիվ իրավական ակտին |
Պատաս-խան |
Կշիռ |
Ստուգման մեթոդ |
Մեկնաբա- նություն | ||
Այո |
Ոչ |
Չ/պ | ||||||
1. |
Արդյո՞ք պահպանված են հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար ներքին կանոնակարգի նվազագույն պահանջները |
«Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 1-ին մաս |
10.0 |
Փաստաթղթային, տեսազննություն |
||||
2. |
Արդյո՞ք ապահովված են հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի և նրա գույքի անվտանգության համար լիազոր մարմնի կողմից սահմանված ներքին կանոնակարգի նվազագույն պահանջները |
«Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 1-ին մաս |
10.0 |
Փաստաթղթային, տեսազննություն |
||||
3. |
Արդյո՞ք հյուրանոցային ծառայություն մատուցող անձը վարում է կացության հետ կապված ծառայություններից օգտվող անձանց վերաբերյալ տվյալների գրանցամատյան |
«Զբոսաշրջության մասին» օրենք 22-րդ հոդված 1-ին մաս |
8.0 |
Փաստաթղթային, տեսազննություն |
||||
4. |
Արդյո՞ք տեղադրված է նոր կառուցված հյուրանոցի տեսանելի հատվածում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը |
«Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 2-րդ մաս |
4.0 |
Փաստաթղթային, տեսազննություն |
||||
5. |
Արդյո՞ք տեղադրված է նոր կառուցված առողջարանի տեսանելի հատվածում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը |
«Զբոսաշրջության մասին» օրենք 14-րդ հոդված 2-րդ մաս |
4.0 |
Փաստաթղթային, տեսազննություն |
||||
6. |
Արդյո՞ք հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսանելի հատվածում (համացանցում կամ գովազդային նյութերում) տեղադրված են հյուրանոցային տնտեսության օբյեկտի տեսակի և անվանման, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ունենալու դեպքում` նաև համապատասխան որակավորման կարգի նշանի վերաբերյալ տեղեկատվությունները |
«Զբոսաշրջության մասին» օրենք 21-րդ հոդված 1-ին մաս |
2.0 |
Փաստաթղթային, տեսազննություն |
3. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. |
«Այո» |
առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները |
V |
||
2. |
«Ոչ» |
բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ |
V |
||
3. |
«Չ/պ» |
չի պահանջվում, չի վերաբերում |
V |
4. ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
1. Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտերի հիման վրա՝
1) «Զբոսաշրջության մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-4-Ն օրենք:
Տեսչական մարմնի ծառայող _____________________ | Տնտեսավարող___________________ »: |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
26.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2024 թվական: