ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 224-Ա
«ԼՈՐԻԿ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Լորիկ» մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 12,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Լորիկ» մարդասիրական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
01.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 224-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետությունում՝ բազմազավակ ընտանիքներին, պատերազմից տուժած ընտանիքներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, պատերազմից տուժածներին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, միայնակ մայրերին, զոհված զինվորների ընտանիքներին տրամադրել արևային ջրատաքացուցիչներ սոցիալական պայմանները բարելավելու համար։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Լորիկ» մարդասիրական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետության, քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց 26, ՀՎՀՀ՝ 00233374) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Լորիկ» մարդասիրական հիմնադրամ, Հայաստանի Հանրապետության, քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Վարշավյան փողոց 26, ՀՎՀՀ՝ 00233374) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
12,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության 48 ընտանիքներ, որոնց ընտրությունը կատարվում է կազմակերպության կողմից, ուսումնասիրությունների արդյունքում |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի ապրիլի 7-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում ծրագրվել է ձեռք բերել և տեղադրել 48 հատ արևային ջրատաքացուցիչ՝ 12,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի ապրիլի 7-ից մինչև 2025 թվականի մարտի 31-ը։ Արևային ջրատաքացուցիչները ունենալու են հինգ տարվա սպասարկման և թերությունների վերացման երաշխիք և անխափան աշխատելու համար ունենալու են թերությունների վերացման եռօրյա արձագանքման պայմանագիր։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
48 հատ արևային ջրատաքացուցչի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում 12,000,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
01.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |