ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3169-Ա |
«22» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի Հ.97-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետով, հաշվի առնելով քաղաքացի Լիանա Հարությունյանի 05.02.2024թ. հ.Դ-16058-24 դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հունվարի 19-ի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.97-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ կետում «անձնագիր AM0429553, տրված 010 կողմից 23.08.2011թ.» բառերը փոխարինել «անձնագիր AU0364637, տրված 010 կողմից 21.07.2021թ.» բառերով.
2) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին մուտքագրված համապատասխանաբար` 2837610 (երկու միլիոն ութ հարյուր երեսունյոթ հազար վեց հարյուր տասը) դրամ և 3069272 (երեք միլիոն վաթսունինը հազար երկու հարյուր յոթանասուներկու) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 30-օրյա ժամկետում Լիանա Ջոնիկի Հարությունյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |