ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2024 թվականի |
թիվ 89 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 54 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ 89 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչում կատարվող
1. 1-ին աղյուսակի «RU» բաժինը «RU7020103» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«RU7020104 |
Ռուսաստանի Դաշնության պետական արտաբյուջետային ֆոնդեր»։ |
2. II բաժնում՝
ա) 3-րդ սյունակում 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՄԴ 049-2024 (խմբ. 1)»․
բ) 3-րդ սյունակում 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 64 որոշմամբ փոփոխություններ են կատարվել դասակարգչի առանձին դիրքերում, դիրք է հանվել․
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ 89 որոշմամբ փոփոխություններ են կատարվել դասակարգչի առանձին դիրքերում, ինչպես նաև ներառվել են նոր դիրքեր»:
3. 5-րդ աղյուսակում՝
ա) 3-րդ սյունակում՝ 1․2 դիրքում, տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ձևավորվում է ռուսերեն բառակապակցության տեսքով»․
բ) 1.3.3.3.3 դիրքը և 1.3.3.3.3 դիրքի ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:
