ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2024 թվականի N 134-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 206-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․ Ծախսային մասով․
1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4215 (Ապահովագրական ծախսեր) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ,
4234 (Տեղեկատվական ծառայություններ) հոդվածին ավելացնել 200․0 հազար ՀՀ դրամ,
4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ,
4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին ավելացնել 4000․0 հազար ՀՀ դրամ։
2) 01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի
4823 (Պարտադիր վճարներ) հոդվածին ավելացնել 2000․0 հազար ՀՀ դրամ։
3) 04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 900․0 հազար ՀՀ դրամ։
4) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 650․0 հազար ՀՀ դրամ:
5) 05-1-1 (Աղբահանում) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 15000․0 հազար ՀՀ դրամ:
6) 05-6-1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 400․0 հազար ՀՀ դրամ:
7) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 240․0 հազար ՀՀ դրամ:
8) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 45200․0 հազար ՀՀ դրամ,
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 250․0 հազար ՀՀ դրամ:
9) 06-4-1 (Փողոցների լուսավորում) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 22000․0 հազար ՀՀ դրամ։
10) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի
5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից պակասեցնել 2840․0 հազար ՀՀ դրամ,
11) 09-1-1 (նախադպրոցական կրթություն) նախահաշվի
5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 400․0 հազար ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
Կողմ -20
ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ ԱՖՐԻԿՅԱՆ ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար` |
Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2024 թվական: