ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2023 թվականի |
թիվ 151 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 147-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը կիրառելու առանձնահատկությունների մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 3-րդ հոդվածը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝
մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի ձևը.
Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի լրացման կարգը.
Տարանցման մեկ հայտարարագրով փոխադրվող ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի օգտագործման և այդ հավաստագրում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգը:
Տարանցման մի քանի հայտարարագրերով փոխադրվող ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիրն օգտագործելու և այդ հավաստագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի մասին» թիվ 199 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող փոփոխությունների 3-րդ կետը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 155 որոշման հավելված)։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ |
ՁԵՎ
մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման | ||||
A. Գրանցման համարը |
B. Գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը | |||
1. Հավաստագիր |
2. Ապահովումը տրամադրած անձը | |||
3. Տեղեկություններ տրամադրված ապահովման մասին |
4. Հավաստագրի գումարը | |||
Ապահովման եղանակի ծածկագիրը |
Ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթի վավերապայմանները | |||
5. Հայտարարատու |
6. Տեղեկություններ առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վերաբերյալ և այլ տեղեկություններ | |||
7. Ուղարկման մաքսային մարմնի պետությունը |
8. Նախորդող հավաստագրի գրանցման համարը | |||
9. Տեղեկություններ հավաստագիրը ներկայացրած անձի մասին | ||||
C. Գրանցման մաքսային մարմնի նշումները |
D. Ուղարկման մաքսային մարմնի նշումները | |||
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ |
ԿԱՐԳ
մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիրը լրացնելու
1. Սույն կարգով սահմանվում են մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիրը (այսուհետ՝ հավաստագիր) լրացնելու կանոնները՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով և թղթային կրիչով փաստաթղթի տեսքով, ինչպես նաև դրա գործողության ժամկետը սահմանելու կանոնները:
2. Սույն կարգը կիրառվում է մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման տրամադրումը հաստատելու նպատակով հավաստագիրն օգտագործելիս, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 143-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան սահմանված դեպքերում, նաև հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովման (այսուհետ համապատասխանաբար՝ հարկեր, տուրքեր, ապահովում) տրամադրումը հաստատելու նպատակով։
Մեկ տարանցման հայտարարագրով փոխադրվող ապրանքների նկատմամբ ապահովման տրամադրումը հաստատող հավաստագիրը (այսուհետ՝ մեկանգամյա հավաստագիր) լրացվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, իսկ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում թույլատրվում է դրա ձևակերպումը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով:
Մի քանի տարանցման հայտարարագրերով փոխադրվող ապրանքների նկատմամբ գլխավոր ապահովման տրամադրումը հաստատող հավաստագիրը (այսուհետ՝ գլխավոր հավաստագիր) ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով:
3. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագիրը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող կառուցվածքին համապատասխան։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը լրացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ հաստատված ձևով:
4. Հավաստագիրը լրացնելիս կիրառվում են Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերն ու դասակարգիչները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությանը համապատասխան ձևավորվող և կիրառման ենթակա՝ մաքսային նպատակներով օգտագործվող տեղեկագրքերն ու դասակարգիչները:
5. Սույն կարգի նպատակներով՝ «վանդակ» ասելով հասկանում ենք էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի կառուցվածքի վավերապայմանը (վավերապայմանները) կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով հավաստագրի ձևի կառուցվածքային միավորը, որը կարող է ներառել ենթաբաժիններ, սյունակներ և տարրեր։ Սույն կարգին համապատասխան՝ մեկ վանդակում նշվում են ըստ մեկ հատկանիշի միավորված տեղեկությունները:
6. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագիրը կարող է պարունակել հավաստագրի ավտոմատացված մշակման համար անհրաժեշտ տեխնիկական բնույթի տեղեկություններ: Այդպիսի տեղեկությունները ձևավորվում են տեղեկատվական համակարգի միջոցով։ Նշված տեղեկությունների կազմը սահմանվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի կառուցվածքում:
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի թղթային պատճենը տպելիս տեխնիկական բնույթի տեղեկությունները չեն արտացոլվում:
7. Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը կազմվում է А4 ձևաչափի թերթերի վրա՝ 2 օրինակից: Օրինակներից մեկը նախատեսված է այն անդամ պետության մաքսային մարմնի համար, որի մաքսային մարմնին (այսուհետ՝ գրանցման մաքսային մարմին) տրամադրվել է ապահովումը, երկրորդը՝ հավաստագիրը ներկայացրած անձի համար։
Թույլատրվում է օտարերկրյա անձանց անվանումների և հասցեների, առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի մասին տեղեկությունների նշումը՝ լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ։
8. Եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի վանդակներում տեղը բավարար չէ տեղեկությունները նշելու համար, ապա այդ տեղեկությունները նշվում են հավաստագրի դարձերեսին։ Ընդ որում, հավաստագրի համապատասխան վանդակում կատարվում է «Տե՛ս դարձերեսին» գրառումը։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի դարձերեսին դրվում է համապատասխան վանդակի համարը և բերվում են այդ վանդակում նշման ենթակա տեղեկությունները։ Այդ տեղեկությունները վավերացվում են հավաստագիրը լրացրած անձի ստորագրությամբ։
9. 1-9-րդ վանդակները (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները), իսկ գլխավոր հավաստագիր ձևակերպելու դեպքում նաև «Բ» վանդակին համապատասխանող՝ հավաստագրի կառուցվածքի վավերապայմանները լրացվում են հավաստագիրը ներկայացրած անձի կողմից:
«A», «C» և «D» վանդակները (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները), իսկ մեկանգամյա հավաստագիր ձևակերպելու դեպքում նաև «B» վանդակը (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) լրացվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կամ ձևակերպվում են մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով:
10. 1-ին վանդակը՝ «Հավաստագիրը», լրացվում է հետևյալ կարգով։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը լրացնելիս նշվում է «ՄՀ» հապավումը: Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը լրացնելիս հավաստագրի համապատասխան վավերապայմաններում նշվում է «ԷՓ/ՄՀ» հապավումը:
Գլխավոր հավաստագիրը լրացնելիս հավաստագրի համապատասխան վավերապայմաններում նշվում է «ԷՓ/ԳՀ» հապավումը:
11. 2-րդ վանդակը՝ «Ապահովումը տրամադրած անձը», լրացվում է հետևյալ կարգով:
Վանդակում, սույն կարգի 23-րդ կետին համապատասխան, նշվում են ապահովումը տրամադրած անձի մասին տեղեկությունները:
12. 3-րդ վանդակը՝ «Ապահովում տրամադրելու մասին տեղեկությունները», լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում են տրամադրված ապահովման մասին տեղեկությունները։
Վանդակի ձախ ենթաբաժնում (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ապահովման եղանակի ծածկագիրը՝ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման եղանակների դասակարգչին համապատասխան։
Վանդակի աջ ենթաբաժնում (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններ (դրամական միջոցները (փողերը) որպես ապահովում փոխանցելը հաստատող փաստաթղթեր, երաշխավորության պայմանագրեր, բանկային երաշխիքներ, գույքի գրավի մասին պայմանագրեր, տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթեր՝ Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ապահովման եղանակը կիրառելիս), իսկ տրամադրված ապահովման ընդունումը հաստատող՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված մաքսային փաստաթղթի առկայության դեպքում՝ տեղեկություններ այդ մաքսային փաստաթղթի մասին։
Այդ տեղեկությունները ներառում են փաստաթղթի համարը և ամսաթիվը՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը), իսկ եթե փաստաթուղթը գրանցվել է մաքսային մարմնի կողմից՝ փաստաթղթի գրանցման համարը, մաքսային փաստաթղթի գրանցման համարը (այդպիսի մաքսային փաստաթղթի առկայության դեպքում)։
Բելառուսի Հանրապետությունում վանդակի աջ ենթաբաժնում (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նույնպես նշվում է տրամադրված ապահովման չափը և այն արժույթի տառային ծածկագիրը, որով տրամադրվել է այդ ապահովումը՝ արժույթների դասակարգչին համապատասխան։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի մեջ տեղեկությունները նշվում են հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ՝ յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին տողերով՝ «-» գծիկի նշանով։
13. 4-րդ վանդակը՝ «Հավաստագրի գումարը», լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում են այն ապահովման գումարը, որով ձևակերպվում է հավաստագիրը, և այն արժույթի տառային ծածկագիրը, որով տրամադրվել է ապահովումը՝ արժույթների դասակարգչին համապատասխան։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի մեջ տեղեկությունները նշվում են հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ՝ «-»գծիկի նշանով ։
Ապահովման գումարը, որով ձևակերպվում է հավաստագիրը, նշվում է ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում կլորացվում է մինչև ամբողջ թիվը։
14. 5-րդ վանդակը՝ «Հայտարարատու», լրացվում է հետևյալ կարգով:
Սույն կարգի 23-րդ կետին համապատասխան՝ վանդակում նշվում են տեղեկություններ այն անձի մասին, որը հանդես է գալու որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու։
Եթե որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու հանդես է գալու 2-րդ վանդակում նշված անձը, ապա էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի կառուցվածքի վավերապայմաններում նշվում է համընկնումների հատկանիշը, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով հավաստագրի վանդակում կատարվում է «Տե՛ս 2-րդ վանդակը» գրառումը:
15. 6-րդ վանդակը՝ «Առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի մասին տեղեկություններ և այլ տեղեկություններ», լրացվում է հետևյալ կարգով։
Մեկանգամյա հավաստագիրը լրացնելիս վանդակում (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի մասին հետևյալ տեղեկությունները՝
փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.
փաստաթղթի համարը և ամսաթիվը՝ օօ.աա.տտ (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը) ձևաչափով։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիր լրացնելիս տեղեկությունները նշվում են հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ՝ «-» գծիկի նշանով։
Գլխավոր հավաստագիր լրացնելիս առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի մասին տեղեկությունները չեն նշվում:
Եթե տուրքերի, հարկերի վճարման պարտավորությունների կատարումն ապահովվել է երաշխավորությամբ և երաշխավորի ու ապահովումը տրամադրած անձի միջև կնքված պայմանագրի համաձայն, ապրանքների անվանացանկը սահմանափակ է, ապա գլխավոր հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են՝
«1» թիվը և այն ապրանքների ծածկագրերը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով, որոնց նկատմամբ դրանք «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ապահովման տրամադրումը հաստատելու նպատակով կարող է օգտագործվել գլխավոր հավաստագիրը.
«2» թվանշանը և այն ապրանքների ծածկագրերը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ առնվազն առաջին 4 նիշերի մակարդակով, որոնց նկատմամբ դրանք «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ապահովման տրամադրումը հաստատելու նպատակով չի կարող օգտագործվել գլխավոր հավաստագիրը:
Այլ դեպքերում հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները չեն լրացվում։
16. 7-րդ վանդակը՝ «Ուղարկման մաքսային մարմնի պետությունը», լրացվում է հետևյալ կարգով։
Մեկանգամյա հավաստագիրը լրացնելիս վանդակում՝ (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան, նշվում է այն անդամ պետության ծածկագիրը, որի մաքսային մարմին է ենթադրվում ներկայացնել տարանցման հայտարարագիրը՝ որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ նշելով այդ մեկանգամյա հավաստագիրը:
Գլխավոր հավաստագիրը լրացնելիս հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, աշխարհի երկրների դասակարգչի համաձայն, նշվում են այն անդամ պետությունների ծածկագրերը, որոնց մաքսային մարմիններ է ենթադրվում ներկայացնել տարանցման հայտարարագրերը՝ որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ նշելով այդ գլխավոր հավաստագիրը:
17. 8-րդ վանդակը՝ «Նախորդող հավաստագրի գրանցման համարը», լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակը լրացվում է հետևյալ դեպքերում՝
էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի գործողության դադարեցում (մարում)՝ այդ հավաստագիրը ներկայացրած անձի նախաձեռնությամբ.
մեկանգամյա հավաստագրում փոփոխությունների (լրացումների) կատարում կամ գլխավոր հավաստագրում փոփոխությունների (լրացումների) կատարում՝ այդ գլխավոր հավաստագիրը ներկայացրած անձի նախաձեռնությամբ:
Վանդակում նշվում է այն հավաստագրի գրանցման համարը, որի գործողությունը ենթադրվում է դադարեցնել կամ որում ենթադրվում է կատարել փոփոխություններ (լրացումներ):
Այլ դեպքերում վանդակը չի լրացվում:
18. 9-րդ վանդակը՝ «Տեղեկություններ՝ հավաստագիրը ներկայացրած անձի մասին», լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակի ձախ ենթաբաժնում (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում), սույն կարգի 23-րդ կետին համապատասխան, նշվում են հավաստագիրը գրանցման ներկայացրած անձի մասին տեղեկությունները։
Եթե հավաստագիրը ներկայացվում է հավաստագրի 2-րդ վանդակում նշված անձի կողմից, ապա էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի կառուցվածքի այն վավերապայմաններում, որոնք համապատասխանում են վանդակի ձախ ենթաբաժնին, նշվում է տեղեկությունների համընկնման հատկանիշը, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի վանդակի ձախ ենթաբաժնում կատարվում է «Տես՛ 2-րդ վանդակը» գրառումը։
Վանդակի աջ ենթաբաժնում (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են հավաստագիրը լրացրած ֆիզիկական անձի մասին հետևյալ տեղեկությունները՝
ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (սույն կարգի 25-րդ կետին համապատասխան).
զբաղեցրած պաշտոնը՝ հավաստագիրը ներկայացրած անձի հաստիքացուցակին համապատասխան (առկայության դեպքում).
հավաստագիրը լրացրած ֆիզիկական անձի կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 27-րդ կետին համապատասխան).
հավաստագիրը ներկայացրած անձի ղեկավարի լիազորությունները հաստատող փաստաթղթի մասին կամ հավաստագիրը ներկայացրած անձի աշխատակցի լիազորությունները հաստատող փաստաթղթի մասին տեղեկություններ (եթե հավաստագիրը լրացվել է հավաստագիրը ներկայացրած անձի ղեկավար կամ աշխատակից հանդիսացող ֆիզիկական անձի կողմից)՝
ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան.
համարը.
ամսաթիվը՝ օօ.աա.տտ (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը) ձևաչափով.
գործողության ժամկետը՝ օօ.աա.տտ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը) (այդպիսի ժամկետ սահմանված լինելու դեպքում):
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրում այդ տեղեկությունները նշվում են հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրում՝ առանձին տողերով (բացառությամբ սույն կետի իններորդ-տասներեքերորդ պարբերություններով նախատեսված տեղեկությունների, որոնք նշվում են բացատով անջատված):
Վանդակի աջ ենթաբաժնում նշված տեղեկությունների տակ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով հավաստագիրը լրացրած ֆիզիկական անձը դնում է իր ստորագրությունը և հավաստագրի լրացման ամսաթիվը՝ օօ.աա.տտ. ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը)։
19. «A. Գրանցման համարը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում է հավաստագրի գրանցման համարը, որը ձևավորված է ըստ հետևյալ սխեմայի՝
1-ին բաղադրիչ՝ հավաստագիրը գրանցած մաքսային մարմնի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան.
2-րդ բաղադրիչ՝ հավաստագրի գրանցման ամսաթիվը՝ ՕՕԱԱՏՏ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը).
3-րդ բաղադրիչ՝ հավաստագրի հերթական 8-անիշ համարը СХХХХХХХ ձևաչափով, որտեղ՝
C-ն՝ հետևյալ տառային պայմանանշաններից մեկն է՝
«Գ» (գլխավոր հավաստագրի համար).
«Մ» (մեկանգամյա հավաստագրի համար).
ХХХХХХХ-ն՝ ըստ հավաստագրերի գրանցամատյանի տրվող՝ հավաստագրի հերթական համարը (յուրաքանչյուր օրացուցային տարի համարակալումն սկսվում է 0000001 թվից):
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի մեջ հավաստագրի գրանցման համարի տարրերը նշվում են հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ հավաստագրի գրանցման համարի բոլոր տարրերը նշվում են «/» բաժանման նշանով, բաղադրիչների միջև բացատներ չեն թույլատրվում:
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրում հավաստագրի գրանցման մասին տեղեկությունները վավերացվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և այդ պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։
20. «B. Գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում նշվում է հավաստագրի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը օօ.աա.տտ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը), որը սահմանվել է սույն կարգի 28-րդ կետին համապատասխան։
21. «C. Գրանցման մաքսային մարմնի նշումները» վանդակը լրացվում է հետևյալ կարգով։
Վանդակում գրանցման մաքսային մարմինը նշում է տեղեկություններ հավաստագիրը գրանցման համար մաքսային մարմին ներկայացնելու, հավաստագրի գրանցումը մերժելու, հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու, դրա գործողության դադարեցման (մարման), ավելի վաղ գրանցված հավաստագրում փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու մասին։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի մեջ տեղեկությունները նշվում են հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ՝ 1-5-րդ համարների տակ հետևյալ կարգով՝
1-ին համարի տակ (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում է հավաստագիրը գրանցման մաքսային մարմին ներկայացնելու ամսաթիվը՝ օօ.աա.տտ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը), իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիր կամ գլխավոր հավաստագիր ներկայացնելու դեպքում՝ նաև ներկայացնելու ժամը (hh:mm ձևաչափով).
2-րդ համարի տակ (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են հավաստագրի գրանցումը մերժելու ամսաթիվը՝ օօ.աա.տտ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը), և հավաստագրի գրանցումը մերժելու հիմքի ծածկագիրը՝ հավելվածի համաձայն սահմանված դասակարգչին (այսուհետ՝ դասակարգիչ) համապատասխան։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ լրացուցիչ կատարվում է գրառում կամ դրվում է «Գրանցումը մերժված է» դրոշմակնիքի արտատիպը.
3-րդ համարի տակ (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու ամսաթիվը՝ օօ.աա.տտ. ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը), չեղյալ ճանաչելու ժամը (hh:mm ձևաչափով), հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքի ծածկագիրը՝ դասակարգչին համապատասխան, իսկ այն հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու դեպքում, որի մեջ կատարվում են փոփոխություններ (լրացումներ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ հաստատված կարգերին համապատասխան՝ նաև նոր հավաստագրի գրանցման համարը։ Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ լրացուցիչ կատարվում է գրառում կամ դրվում է «Գրանցումը չեղյալ ճանաչելը» դրոշմակնիքի արտատիպը.
4-րդ համարի տակ (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում է հավաստագրի գործողության դադարեցման (մարման) ամսաթիվը՝ օօ.աա.տտ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը), և հավաստագրի գործողության դադարեցման (մարման) հիմքի ծածկագիրը՝ դասակարգչին համապատասխան, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիր կամ գլխավոր հավաստագիր ներկայացնելու դեպքում՝ նաև հավաստագրի գործողության դադարեցման (մարման) ժամը (hh:mm ձևաչափով): Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ լրացուցիչ կատարվում է գրառում, կամ դրվում է «Գործողության դադարեցում (մարում)» դրոշմակնիքի արտատիպը.
5-րդ համարի տակ (հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում է նախկինում գրանցված հավաստագրում փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու ամսաթիվը՝ օօ.աա.տտ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը), և այդ մերժման համար հիմքի ծածկագիրը՝ դասակարգչին համապատասխան, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիր կամ գլխավոր հավաստագիր ներկայացնելու դեպքում՝ նաև նախկինում գրանցված հավաստագրում փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու ժամը (hh:mm ձևաչափով): Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ լրացուցիչ կատարվում է գրառում, կամ դրվում է «Փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժվել է» դրոշմակնիքի արտատիպը։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ 2-5 թվերի տակ ներկայացված տեղեկությունները նշվում են «/» բաժանման նշանով:
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ վանդակում նշված տեղեկությունները վավերացվում են գրանցման մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և այդ պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։
22. Վանդակ «D. Ուղարկման մաքսային մարմնի նշումները» լրացվում է հետևյալ կարգով։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիր լրացնելիս վանդակում հավաստագիրը որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ ընդունած ուղարկման մաքսային մարմնի կողմից նշվում է այն տարանցման հայտարարագրի գրանցման համարը, որով հավաստագիրն ընդունվել է որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ։
Թղթային կրիչով մեկանգամյա հավաստագրի ընդունումը չեղյալ ճանաչելու դեպքում վանդակում նշվում է հավաստագրի ընդունումը չեղյալ ճանաչելու ամսաթիվը՝ օօ.աա.տտ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը), և չեղյալ ճանաչելու հիմքի ծածկագիրը՝ դասակարգչին համապատասխան, լրացուցիչ կատարվում է գրառում կամ դրվում է «Չեղյալ է ճանաչվել» դրոշմակնիքի արտատիպը, տարանցման հայտարարագրի գրանցման համարի վրա գիծ է քաշվում։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ չեղյալ ճանաչման մասին տեղեկությունները նշվում են «/» բաժանման նշանով: Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ վանդակում նշված տեղեկությունները վավերացվում են ուղարկման մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և այդ պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիր և գլխավոր հավաստագիր լրացնելիս տվյալ վանդակին համապատասխանող հավաստագրի կառուցվածքի վավերապայմանները չեն լրացվում:
23. Ապահովումը տրամադրած անձի կամ երաշխավորի (եթե հավաստագիրը ներկայացվում է երաշխավորի կողմից) մասին, ինչպես նաև այն անձի մասին տեղեկությունները, որը պետք է հանդես գա որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու, նշվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի մեջ՝ հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ՝ հավաստագրի համապատասխան վանդակներում՝ առանձին տողերով, և ներառում են՝
ա) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձի և իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության համար՝
լրիվ կամ կրճատ (համառոտ) անվանումը.
գտնվելու վայրը (սույն կարգի 24-րդ կետին համապատասխան).
հարկային համարը (սույն կարգի 26-րդ կետին համապատասխան).
Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ Ղազախստանի Հանրապետությունում կիրառվող նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան, Ղրղզստանի Հանրապետության համար՝ ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը, Ռուսաստանի Դաշնության համար՝ պետական գրանցման հիմնական համարը (ՊԳՀՀ).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 27-րդ կետին համապատասխան).
բ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր)՝
ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
բնակության վայրը (սույն կարգի 24-րդ կետին համապատասխան).
հարկային համարը (սույն կարգի 26-րդ կետին համապատասխան).
Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ Ղազախստանի Հանրապետությունում կիրառվող նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան, Ղրղզստանի Հանրապետության համար՝ ձեռնարկությունների և կազմակերպությունների համահանրապետական դասակարգչի (ՁԿՀԴ) ծածկագիրը, Ռուսաստանի Դաշնության համար՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման հիմնական համարը (ԱՁՊԳՀՀ).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 27-րդ կետին համապատասխան).
գ) անդամ պետությունում մշտական բնակության վայր ունեցող և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի համար՝
ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
բնակության վայրը (սույն կարգի 24-րդ կետին համապատասխան).
անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (սույն կարգի 25-րդ կետին համապատասխան).
հարկային համարը (բացի Բելառուսի Հանրապետությունից) (սույն կարգի 26-րդ կետին համապատասխան).
Հայաստանի Հանրապետության համար՝ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ այդպիսի նիշի բացակայության մասին տեղեկանքի համարը, Ղազախստանի Հանրապետության համար՝ նույնականացման մաքսային համարը (ՆՄՀ)՝ Ղազախստանի Հանրապետությունում կիրառվող նույնականացման մաքսային համարի ձևավորման դասակարգչին համապատասխան, մյուս անդամ պետությունների համար՝ նույնականացման համարը (առկայության դեպքում).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 27-րդ կետին համապատասխան).
դ) օտարերկրյա կազմակերպության համար՝
լրիվ կամ կրճատ (համառոտ) անվանումը.
գտնվելու վայրը (սույն կարգի 24-րդ կետին համապատասխան).
հարկային համարը (սույն կարգի 26-րդ կետին համապատասխան) (Ղազախստանի Հանրապետության համար).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 27-րդ կետին համապատասխան).
ե) օտարերկրյա ֆիզիկական անձի համար՝
ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
բնակության վայրը (սույն կարգի 24-րդ կետին համապատասխան).
անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (սույն կարգի 25-րդ կետին համապատասխան).
Հայաստանի Հանրապետության համար՝ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ այդպիսի նիշի բացակայության մասին տեղեկանքի համարը, Ղազախստանի Հանրապետության համար՝ հարկային համարը (սույն կարգի 26-րդ կետին համապատասխան), մյուս անդամ պետությունների համար՝ նույնականացման համարը (առկայության դեպքում).
կոնտակտային վավերապայմանները (սույն կարգի 27-րդ կետին համապատասխան):
24. Բնակության կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի մեջ՝ հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ՝ հավաստագրի համապատասխան վանդակում՝ առանձին տողով, ստորակետով անջատված, և ներառում են՝
ա) երկրի (տարածաշրջանի կամ երկրի մասի) կրճատ անվանումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
բ) վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն) (Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկություններ նշելիս վարչատարածքային միավորի ծածկագիրը՝ վարչատարածքային և տարածքային միավորների օբյեկտների նիշերի համակարգի պետական դասակարգչին համապատասխան (ՎՏՄՆՀ ՄԴ)).
գ) բնակավայրը.
դ) փողոցը (բուլվար, պողոտա և այլն).
ե) շենքի համարը.
զ) մասնաշենքի (շինության) համարը.
է) բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը:
25. Անձը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի մեջ՝ հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ՝ հավաստագրի համապատասխան վանդակում՝ առանձին տողով, ստորակետով անջատված, և ներառում են՝
ա) անձը հաստատող փաստաթղթերի տեսակների դասակարգչին համապատասխան փաստաթղթի տեսակի ծածկագիրը.
բ) այն երկրի (տարածաշրջանի կամ երկրի մասի) ծածկագիրը, որի լիազորված մարմնի կողմից տրվել է անձը հաստատող փաստաթուղթը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.
գ) փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը (բացատով անջատված).
դ) փաստաթղթի տրամադրման ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով:
26. Անձի հարկային համար ասելով հասկանում ենք՝
ա) Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
բ) Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի).
գ) Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համարը, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար: Եթե որպես հավաստագիր ներկայացրած անձ, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատու հանդես է գալիս օտարերկրյա անձը, ապա նշվում է բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)` օտարերկրյա իրավաբանական անձի համար, կամ եզակի նույնականացման համարը (ԵՆՀ)` օտարերկրյա ֆիզիկական անձի համար.
դ) Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի համար.
ե) Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ):
27. Անձի կոնտակտային վավերապայմանների մասին տեղեկությունները նշվում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով հավաստագրի մեջ՝ հավաստագրի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ՝ հավաստագրի համապատասխան վանդակում՝ առանձին տողով, ստորակետով անջատված, և ներառում են՝
ա) կապի տեսակի անվանումը (հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն).
բ) կապուղու նույնականացուցիչը (հեռախոսի, ֆաքսի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն):
28. Մեկանգամյա հավաստագրի գործողության ժամկետը դրա գրանցման օրվանից 30 օրացուցային օր է:
Գլխավոր հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է այն ներկայացրած անձի կողմից՝ հաշվի առնելով տրամադրված գլխավոր ապահովման եղանակը, սակայն չի կարող գերազանցել այն ժամկետները, որոնց սահմաններում գլխավոր հավաստագիրը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ հաստատված՝ Տարանցման մի քանի հայտարարագրերով փոխադրվող ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի օգտագործման և այդ հավաստագրում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգի 8-րդ կետին համապատասխան, կարող է ներկայացվել գրանցման մաքսային մարմին, իսկ այն դրամական միջոցների (փողերի) տեսքով գլխավոր ապահովում տրամադրելու դեպքում, որոնց՝ համապատասխան հաշիվներում գտնվելու ժամկետը, անդամ պետությունների օրենսդրության համաձայն, սահմանափակված չէ, գլխավոր հավաստագրի գրանցման օրվանից 3 տարին չի կարող գերազանցել:
ՀԱՎԵԼՎԱԾ Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիրը լրացնելու կարգի |
ԴԱՍԱԿԱՐԳԻՉ
մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի գրանցումը մերժելու, գրանցումը չեղյալ ճանաչելու, գործողությունը դադարեցնելու (մարելու), չեղյալ ճանաչելու հիմքերի, ինչպես նաև այդ հավաստագրի մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու հիմքերի
Ծածկագիրը |
Հիմքը |
I. Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի (այսուհետ համապատասխանաբար՝ ապահովում, հավաստագիր) գրանցումը մերժելու հիմքերը | |
1. Մեկ տարանցման հայտարարագրով փոխադրվող ապրանքների նկատմամբ ապահովման տրամադրումը հաստատող հավաստագրի (այսուհետ՝ մեկանգամյա հավաստագիր) գրանցումը մերժելու հիմքերը | |
110 |
ապահովումը տրամադրված չէ կամ չի ընդունվել մաքսային մարմնի կողմից կամ չի կարող օգտագործվել որպես ապահովում՝ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում |
111 |
տրամադրված ապահովման չափը, որը կարող է օգտագործվել որպես ապահովում՝ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, փոքր է մեկանգամյա հավաստագրում նշված գումարից |
112 |
մեկանգամյա հավաստագիրը ներկայացվել է մեկանգամյա հավաստագրեր գրանցելու իրավասություն չունեցող մաքսային մարմին |
113 |
մեկանգամյա հավաստագիրը ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ հաստատված՝ մեկ տարանցման հայտարարագրով փոխադրվող ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիրն օգտագործելու և այդպիսի հավաստագրի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի (այսուհետ՝ Մեկանգամյա հավաստագրի օգտագործման կարգ) 6-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված անձանցից տարբեր այլ անձի կողմից |
114 |
էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի կառուցվածքն ու ձևաչափը չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված կառուցվածքին և ձևաչափին |
115 |
մեկանգամյա հավաստագիրը չի պարունակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ հաստատված՝ Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիրը լրացնելու կարգին համապատասխան նշելու ենթակա տեղեկությունները |
116 |
մեկանգամյա հավաստագիրը մաքսային մարմին է ներկայացվել Մեկանգամյա հավաստագրի օգտագործման կարգի 7-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետը լրանալուց հետո |
117 |
հաստատված չեն մեկանգամյա հավաստագիրը լրացրած ֆիզիկական անձի լիազորությունները (եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը լրացրել է այդ հավաստագիրը ներկայացրած անձի ղեկավարը կամ աշխատակիցը հանդիսացող ֆիզիկական անձը) |
118 |
թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը չի կազմվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ հաստատված ձևով |
2. Մի քանի տարանցման հայտարարագրերով փոխադրվող ապրանքների նկատմամբ ապահովման տրամադրումը հաստատող հավաստագրի (այսուհետ՝ գլխավոր հավաստագիր) գրանցումը մերժելու հիմքերը | |
120 |
գլխավոր ապահովումը տրամադրված չէ կամ չի ընդունվել գրանցման մաքսային մարմնի կողմից կամ չի կարող օգտագործվել որպես ապահովում՝ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում |
121 |
տրամադրված (ընդունված) այն գլխավոր ապահովման (գլխավոր ապահովման չպահուստավորված մնացորդի) չափը, որը կարող է օգտագործվել որպես ապահովում՝ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ հաշվի առնելով գրանցման մաքսային մարմնի որոշմամբ տրամադրված պարզեցված ընթացակարգերը, փոքր է գլխավոր հավաստագրում նշված գումարից |
122 |
գլխավոր հավաստագիրը ներկայացվել է գլխավոր հավաստագրեր գրանցելու իրավասություն չունեցող մաքսային մարմին |
123 |
գլխավոր հավաստագիրը ներկայացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ հաստատված՝ Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիրն օգտագործելու և այդպիսի հավաստագրի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգի (այսուհետ՝ Գլխավոր հավաստագրի օգտագործման կարգ) 7-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված անձանցից տարբեր այլ անձի կողմից |
124 |
գլխավոր հավաստագրի կառուցվածքն ու ձևաչափը չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված կառուցվածքին և ձևաչափին |
125 |
գլխավոր հավաստագիրը չի պարունակում Հավաստագրի լրացման կարգին համապատասխան նշման ենթակա տեղեկություններ |
126 |
գլխավոր հավաստագրի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը սահմանված է առանց հաշվի առնելու Հավաստագրի լրացման կարգի 28-րդ կետով նախատեսված ժամկետները |
II. Հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքերը | |
1. Մեկանգամյա հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքերը | |
210 |
Մեկանգամյա հավաստագրի օգտագործման կարգի 16-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայություն և նշված կարգի 12-րդ կետի «ա», «բ», «ը» և «թ» ենթակետերով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայություն |
211 |
մեկանգամյա հավաստագրում փոփոխությունների (լրացումների) կատարում |
2. Գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու հիմքերը | |
220 |
Գլխավոր հավաստագրի օգտագործման կարգի 16-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայություն և նշված կարգի 12-րդ կետի «ա», «բ», «զ» և «է» ենթակետերով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայություն |
221 |
փոփոխությունների (լրացումների) կատարում՝ Գլխավոր հավաստագրի օգտագործման կարգի 37-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում |
III. Հավաստագրի գործողությունը դադարեցնելու (մարելու) հիմքերը | |
1. Մեկանգամյա հավաստագրի գործողությունը դադարեցնելու (մարելու) հիմքերը | |
310 |
նախկինում մարման ենթակա մեկանգամյա հավաստագիր ներկայացրած անձի՝ գրանցման նախաձեռնությունը |
311 |
մեկանգամյա հավաստագրի գործողության ժամկետը լրանալը |
312 |
մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության դադարեցում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 153-րդ հոդվածի 3-րդ կետին (բացառությամբ նշված կետի 7-րդ և 8-րդ ենթակետերի) համապատասխան |
2. Գլխավոր հավաստագրի գործողությունը դադարեցնելու (մարելու) հիմքերը | |
320 |
նախկինում մարման ենթակա գլխավոր հավաստագիր ներկայացրած անձի՝ գրանցման նախաձեռնությունը |
321 |
գլխավոր հավաստագրի գործողության ժամկետը լրանալը |
322 |
գլխավոր հավաստագրի վրա բռնագանձում տարածելը՝ գլխավոր հավաստագրում նշված ամբողջ գումարի չափով |
IV. Հավաստագրի ընդունումը չեղյալ ճանաչելու հիմքերը | |
1. Մեկանգամյա հավաստագրի ընդունումը չեղյալ ճանաչելու հիմքերը | |
410 |
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ է ճանաչվել |
411 |
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումից հետո տարանցման հայտարարագրի մեջ այնպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելը, որոնց համաձայն, Օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապահովման տրամադրում չի պահանջվում |
412 |
ապրանքների բացթողումը մերժելը (այն դեպքում, երբ նախքան ապրանքների բացթողումը մերժելու վերաբերյալ որոշման ընդունումը, մեկանգամյա հավաստագիրն ընդունվել է ուղարկման մաքսային մարմնի կողմից) |
2. Գլխավոր հավաստագրի ընդունումը չեղյալ ճանաչելու հիմքերը | |
420 |
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ է ճանաչվել |
421 |
«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումից հետո տարանցման հայտարարագրի մեջ այնպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելը, որոնց համաձայն, Օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապահովման տրամադրում չի պահանջվում |
422 |
ապրանքների բացթողումը մերժելը |
V. Հավաստագրի մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու հիմքերը | |
1. Մեկանգամյա հավաստագրի մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու հիմքերը | |
510 |
մեկանգամյա հավաստագիրը ներկայացվել է նախկինում գրանցված այն հավաստագիրը ներկայացրած անձից տարբեր այլ անձի կողմից, որի մեջ ենթադրվում է կատարել փոփոխությունները (լրացումները) |
511 |
Մեկանգամյա հավաստագրի օգտագործման կարգի 16-րդ կետով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայություն, որի դեպքում նախկինում գրանցված մեկանգամյա հավաստագրի գրանցումը չի կարող չեղյալ ճանաչվել |
512 |
Մեկանգամյա հավաստագրի օգտագործման կարգի 12-րդ կետով նախատեսված՝ մեկանգամյա հավաստագրի գրանցումը մերժելու հիմքերից առնվազն մեկի առկայություն |
2. Գլխավոր հավաստագրի մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու հիմքերը | |
521 |
Գլխավոր հավաստագրի օգտագործման կարգի 40-րդ կետով նախատեսված՝ գլխավոր հավաստագրի մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու հիմքերից առնվազն մեկի առկայություն (բացառությամբ գլխավոր հավաստագրով ապահովման գումարի նվազեցման մասով փոփոխությունների կատարումը) |
522 |
Գլխավոր հավաստագրի օգտագործման կարգի 45-րդ կետով նախատեսված՝ գլխավոր հավաստագրով ապահովման գումարի նվազեցման մասով գլխավոր հավաստագրի մեջ փոփոխությունների կատարումը մերժելու հիմքերից առնվազն մեկի առկայություն (հաշվի առնելով այդ հավաստագրում ներկայացված այլ տեղեկություններ չփոփոխելը) |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ |
ԿԱՐԳ
Տարանցման մեկ հայտարարագրով փոխադրվող ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի օգտագործման և այդ հավաստագրում փոփոխությունների (լրացումների) կատարման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան, և դրանով սահմանվում են տարանցման մեկ հայտարարագրով փոխադրվող ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիրը (այսուհետ՝ մեկանգամյա հավաստագիր) օգտագործելու կանոնները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) մաքսային մարմին մեկանգամյա հավաստագիրը ներկայացնելու, գրանցելու, գրանցումը մերժելու, գրանցումը չեղյալ ճանաչելու, գործողությունը դադարեցնելու (մարելու), մեկանգամյա հավաստագիրն ընդունելու և ընդունումը չեղյալ ճանաչելու կանոնները, ինչպես նաև այդ հավաստագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը։
2. Մեկանգամյա հավաստագիրն օգտագործվում է այն դեպքում, երբ ապրանքները մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից (այսուհետ՝ ուղարկման մաքսային մարմին) ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, իսկ այդ ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման կատարման ապահովումը (այսուհետ համապատասխանաբար՝ տուրքեր, հարկեր, ապահովում) տրամադրվել է այն անդամ պետության մաքսային մարմնին, որտեղ գտնվում է նշանակման մաքսային մարմինը։
Այն դեպքում, երբ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվում են այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի մաքսային մարմնին է տրամադրվել ապահովումը, և ապահովման տրամադրումը հաստատելու նպատակով կիրառվում է մեկանգամյա հավաստագիր, ապա այդ հավաստագրի օգտագործման դեպքում սույն կարգի 13-րդ կետի «զ» ենթակետի, 17-րդ կետի «գ» ենթակետի, 20-րդ և 21-րդ կետերի, 22-րդ կետի «գ» ենթակետի, 24-րդ կետի «գ» ենթակետի և 32-րդ կետի «գ» ենթակետի դրույթները չեն կիրառվում։
3. Այն դեպքում, երբ տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվում է մի քանի եղանակով, և (կամ) ապահովումը տրամադրվում է տարբեր արժույթներով, մեկ արժույթով, եղանակներից յուրաքանչյուրով տրամադրված ապահովման մասով մեկանգամյա հավաստագրերը ձևակերպվում են առանձին։
4. Մեկանգամյա հավաստագիրն օգտագործվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ հաստատված՝ Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի լրացման կարգի (այսուհետ՝ Հավաստագրի լրացման կարգ) 28-րդ կետով նախատեսված՝ դրա գործողության ժամկետի ընթացքում։
5. Մեկանգամյա հավաստագիրն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մաքսային մարմին ներկայացնելը, այն գրանցելը կամ գրանցումը մերժելը, այդ գրանցումը չեղյալ ճանաչելը, մեկանգամյա հավաստագրի գործողությունը դադարեցնելը (մարելը), ավելի վաղ գրանցված մեկանգամյա հավաստագրում փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելն արձանագրվում են այն անդամ պետության մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, որի մաքսային մարմնին (այսուհետ՝ գրանցման մաքսային մարմին) է տրամադրվել ապահովումը։
Մեկանգամյա հավաստագիրը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում այդպիսի հավաստագրի մասին և դրանից վերցված տեղեկությունները՝ մինչև մեկանգամյա հավաստագրի գրանցումը, կարող են մուտքագրվել մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ։
Մեկանգամյա հավաստագիրը որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ ընդունելը, մեկանգամյա հավաստագրի ընդունումը չեղյալ ճանաչելը արձանագրվում են ուղարկման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։
II. Մեկանգամյա հավաստագիրը գրանցման ներկայացնելը, գրանցելը և մեկանգամյա հավաստագրի գրանցումը մերժելը
6. Ապահովում տրամադրած անձը մեկանգամյա հավաստագիրը ներկայացնում է գրանցման մաքսային մարմին՝ գրանցման նպատակով։ Այն դեպքում, երբ տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվում է երաշխավորությամբ, թույլատրվում է երաշխավորի կողմից մեկանգամյա հավաստագիրը ներկայացնել գրանցման մաքսային մարմին։
Մեկանգամյա հավաստագիրը ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանված կառուցվածքին ու ձևաչափին համապատասխան ձևավորված էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում մեկանգամյա հավաստագիրը կարող է ներկայացվել Հավաստագրի լրացման կարգին համապատասխան լրացված թղթային կրիչով փաստաթղթի տեսքով։
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը ներկայացվում է գրանցման մաքսային մարմին՝ երկու օրինակից։
7. Մեկանգամյա հավաստագիրը գրանցման մաքսային մարմին է ներկայացվում հետևյալ ժամկետներում՝
ա) երաշխավորության կամ բանկային երաշխիքի գործողության ժամկետի ընթացքում, եթե տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովող՝ այդպիսի երաշխավորության պայմանագրում կամ բանկային երաշխիքում սահմանված է, որ ապահովման այս եղանակների շրջանակներում ընդունված պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին մաքսային մարմնի պահանջը կարող է ներկայացվել այդպիսի երաշխավորության պայմանագրի կամ բանկային երաշխիքի գործողության ժամկետը լրանալուն պես.
բ) երաշխավորության պայմանագրի կամ բանկային երաշխիքի գործողության ժամկետի ընթացքում, սակայն դրանց գործողության ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 4 ամիս առաջ, եթե տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովող այդպիսի երաշխավորության պայմանագրում կամ բանկային երաշխիքում սահմանված չէ սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանը.
գ) գույքի գրավի մասին պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում, սակայն դրա գործողության ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 4 ամիս առաջ, եթե տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվում է գույքի գրավով.
դ) համապատասխան հաշիվներում դրամական միջոցների (փողի) գտնվելու ժամկետի ընթացքում, եթե տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվում է դրամական միջոցներով (փողով), որոնց համապատասխան հաշիվներում գտնվելու ժամկետը սահմանափակվում է անդամ պետությունների օրենսդրությամբ.
ե) տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովող փաստաթղթի գործողության ժամկետի ընթացքում՝ Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ապահովման եղանակը կիրառելիս, եթե այդպիսի փաստաթղթով սահմանված է, որ ապահովման այդ եղանակի շրջանակներում ընդունված պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին մաքսային մարմնի պահանջը կարող է ներկայացվել այդպիսի փաստաթղթի գործողության ժամկետը լրանալուն պես.
զ) տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովող փաստաթղթի գործողության ժամկետի ընթացքում՝ Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ապահովման եղանակը կիրառելիս, սակայն այդպիսի փաստաթղթի գործողության ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 4 ամիս առաջ, եթե այդ փաստաթղթով սահմանված չէ սույն կետի «ե» ենթակետում նշված պայմանը։
8. Այն դեպքում, երբ, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվել է 2 կամ ավելի երաշխավորության պայմանագրերով, բանկային երաշխիքներով, գույքի գրավի պայմանագրերով, Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ապահովման եղանակը կիրառելիս տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովող փաստաթղթերով, մեկանգամյա հավաստագիրը գրանցման մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը որոշվում է սույն կարգի 7-րդ կետին համապատասխան՝ ելնելով այն բանից, թե նշված փաստաթղթերից (պայմանագրի, բանկային երաշխիքի կամ փաստաթղթի) որի գործողության ժամկետն է լրանում ավելի վաղ։
9. Այն դեպքում, երբ հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվում է դրամական միջոցներով (փողով), որոնց՝ համապատասխան հաշիվներում գտնվելու ժամկետը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, սահմանափակված չէ, կամ երաշխավորության պայմանագրով, որի գործողության ժամկետը սահմանափակված չէ, ապա մեկանգամյա հավաստագիրը գրանցման մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը չի սահմանափակվում։
10. Մեկանգամյա հավաստագիրը ներկայացնելիս գրանցման մաքսային մարմինը՝
ա) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ արձանագրում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը մաքսային մարմին ներկայացնելու ամսաթիվը և ժամը.
բ) թղթային կրիչի տեսքով մեկանգամյա հավաստագրում մուտքագրում է գրանցման մաքսային մարմին այն ներկայացնելու ամսաթվի մասին տեղեկությունները։
11. Գրանցման մաքսային մարմինը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը գրանցում կամ դրա գրանցումը մերժում է հավաստագիրը ներկայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիր ներկայացնելու դեպքում՝ այդ հավաստագիրը ներկայացնելու պահից մաքսային մարմնի 1 մեկ աշխատանքային ժամից ոչ ուշ։
12. Գրանցման մաքսային մարմինը մերժում է մեկանգամյա հավաստագրի գրանցումը հետևյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում՝
ա) ապահովումը տրամադրված չէ կամ չի ընդունվել գրանցման մաքսային մարմնի կողմից կամ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում չի կարող օգտագործվել որպես ապահովում.
բ) տրամադրված ապահովման չափը, որը կարող է օգտագործվել որպես ապահովում ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում, փոքր է մեկանգամյա հավաստագրում նշված գումարից.
գ) մեկանգամյա հավաստագիրը ներկայացվել է հավաստագրեր գրանցելու իրավասություն չունեցող մաքսային մարմին.
դ) մեկանգամյա հավաստագիրը ներկայացվել է սույն կարգի 6-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված անձանցից տարբեր այլ անձի կողմից.
ե) հաստատված չեն մեկանգամյա հավաստագիրը լրացրած ֆիզիկական անձի լիազորությունները (եթե թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը լրացվել է այդ հավաստագիրը ներկայացրած անձի ղեկավարը կամ աշխատակիցը հանդիսացող ֆիզիկական անձի կողմից).
զ) թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը չի կազմվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ հաստատված ձևով.
է) էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի կառուցվածքը և ձևաչափը չեն համապատասխանում Հանձնաժողովի կողմից սահմանված կառուցվածքին և ձևաչափին.
ը) մեկանգամյա հավաստագիրը չի պարունակում Հավաստագրի լրացման կարգին համապատասխան՝ նշման ենթակա տեղեկություններ.
թ) մեկանգամյա հավաստագիրը գրանցման մաքսային մարմին է ներկայացվել սույն կարգի 7-րդ կետին համապատասխան սահմանված ժամկետը լրանալուց հետո։
13. Մեկանգամյա հավաստագրի գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում գրանցման մաքսային մարմինը՝ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում՝
ա) տեղեկատվական համակարգ է մուտքագրում թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մասին և դրանից վերցված տեղեկությունները, եթե այդպիսի տեղեկությունները մուտքագրված չեն եղել մինչև մեկանգամյա հավաստագրի գրանցումը.
բ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ գրանցում է մեկանգամյա հավաստագիրը՝ դրան գրանցման համար շնորհելու և դրա գործողության ժամկետն ավարտվելու ամսաթիվը նշելու միջոցով.
գ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ տեղեկացնում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիր ներկայացրած անձին մեկանգամյա հավաստագիրը գրանցելու մասին (նշելով հավաստագրի գրանցման համարը և դրա գործողության ժամկետն ավարտվելու ամսաթիվը).
դ) թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ մուտքագրում է դրա գրանցման համարի և դրա գործողության ժամկետն ավարտվելու ամսաթվի մասին տեղեկությունները.
ե) պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնելու մասին ծանուցմամբ, կամ դրա ստացման փաստը հաստատելու հնարավորություն տվող այլ եղանակով՝ մեկանգամյա հավաստագիրը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացրած անձին է ուղարկում գրանցված մեկանգամյա հավաստագրի երկրորդ օրինակը՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով.
զ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ուղարկում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով գրանցված մեկանգամյա հավաստագիրը, իսկ մեկանգամյա հավաստագիրը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ձևակերպելիս՝ հավաստագրի A, B և 1-ին վանդակներից, 3-րդ վանդակի «Ապահովման եղանակի ծածկագիրը» ենթաբաժնից, 4-7-րդ վանդակներից վերցված տեղեկություններն այն անդամ պետության՝ տեղեկությունների փոխանակում իրականացնելու համար լիազորված մաքսային մարմին, որտեղ գտնվում է ուղարկման մաքսային մարմինը (այսուհետ՝ ուղարկման լիազորված մաքսային մարմին)։
14. Մեկանգամյա հավաստագրի գրանցումը մերժելու հիմքերի առկայության դեպքում գրանցման մաքսային մարմինը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում՝
ա) մերժում է մեկանգամյա հավաստագրի գրանցումը՝ տեղեկատվական համակարգ մուտքագրելով տեղեկատվություն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի գրանցումը մերժելու մասին (նշելով հավաստագրի գրանցումը մերժելու ամսաթիվը, ժամը և հիմքը), կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի առաջին և երկրորդ օրինակներում մուտքագրելով տեղեկություններ հավաստագրի գրանցումը մերժելու մասին.
բ) տեղեկատվական համակարգ է մուտքագրում թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի գրանցումը մերժելու մասին տեղեկատվությունը, եթե մեկանգամյա հավաստագրի մասին և դրանից վերցված տեղեկություններն ավելի վաղ մուտքագրված են եղել տեղեկատվական համակարգ.
գ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ մեկանգամյա հավաստագիր ներկայացրած անձին տեղեկացնում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի գրանցումը մերժելու մասին (նշելով այդպիսի մերժման ամսաթիվը, ժամը և հիմքը).
դ) պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնելու մասին ծանուցմամբ, կամ դրանց ստացման փաստը հաստատելու հնարավորություն տվող այլ եղանակով՝ մեկանգամյա հավաստագիրը ներկայացրած անձին է ուղարկում թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի առաջին և երկրորդ օրինակները։
III. Մեկանգամյա հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելը
15. Մեկանգամյա հավաստագրի գրանցումը չեղյալ է ճանաչվում մեկանգամյա հավաստագրի գրանցման ամսաթվի դրությամբ սույն կարգի 12-րդ կետի «ա», «բ», «ը» և «թ» ենթակետերով նախատեսված հիմքերից առնվազն մեկի տեղի ունեցած լինելու փաստը գրանցման մաքսային մարմնի կողմից հայտնաբերվելու դեպքում։
Մեկանգամյա հավաստագրի գրանցումը չեղյալ է ճանաչվում նաև դրանում փոփոխություններ (լրացումներ) կատարելիս։
16. Մեկանգամյա հավաստագրի գրանցումը չի կարող չեղյալ ճանաչվել հետևյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում՝
ա) ուղարկման մաքսային մարմինն ընդունել է մեկանգամյա հավաստագիրը՝ որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ.
բ) մեկանգամյա հավաստագրի գործողության ժամկետը լրացել է։
17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում, սույն կարգի 15-րդ կետով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայությունը հայտնաբերվելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվանից ոչ ուշ (մեկանգամյա հավաստագիրը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով գրանցելու դեպքում), կամ այդ հիմքերից մեկի հայտնաբերման պահից՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի 15 րոպեից ոչ ուշ (մեկանգամյա հավաստագիրը էլեկտրոնային փաստաթղթի տեսքով գրանցելու դեպքում) գրանցման մաքսային մարմինը՝
ա) տեղեկատվական համակարգ է մուտքագրում մեկանգամյա հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին տեղեկատվությունը (նշելով չեղյալ ճանաչելու ամսաթիվը, ժամը և հիմքը).
բ) թղթային կրիչի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ մուտքագրում է մեկանգամյա հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին տեղեկությունները.
գ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ուղարկման լիազորված մաքսային մարմնին տեղեկացնում է մեկանգամյա հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին (նշելով մեկանգամյա հավաստագրի գրանցման համարը, դրա գրանցումը չեղյալ ճանաչելու ամսաթիվը և ժամը).
դ) մեկանգամյա հավաստագիրը ներկայացրած անձին ցանկացած թույլատրելի եղանակով տեղեկացնում է մեկանգամյա հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին (նշելով մեկանգամյա հավաստագրի գրանցման համարը, չեղյալ ճանաչելու ամսաթիվը, ժամը և հիմքը)։
IV. Մեկանգամյա հավաստագիրն ընդունելը և ընդունումը չեղյալ ճանաչելը
18. Գրանցման մաքսային մարմնի կողմից գրանցված՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի երկրորդ օրինակը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուի կողմից ներկայացվում է ուղարկման մաքսային մարմին։
Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուի կողմից ուղարկման մաքսային մարմին չի ներկայացվում։
19. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան ապահովման տրամադրումը հաստատվելու դեպքում գրանցված մեկանգամյա հավաստագիրն ուղարկման մաքսային մարմնի կողմից ընդունվում է որպես տարանցման հայտարարագրի մեջ հայտագրված ապրանքների մասով ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ՝ հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝
ա) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման պահի դրությամբ մեկանգամյա հավաստագրի գրանցումը չեղյալ չի ճանաչվել.
բ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման պահի դրությամբ մեկանգամյա հավաստագիրը չի օգտագործվել որպես մեկ այլ տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների մասով ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ.
գ) մեկանգամյա հավաստագրի գրանցման համարի մասին տեղեկությունները նշված են տարանցման հայտարարագրի մեջ.
դ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուի մասին տեղեկությունները, որոնք նշված են տարանցման հայտարարագրի մեջ, համընկնում են հավաստագրի 5-րդ սյունակի (կառուցվածքի համապատասխան վավերապայմանների) մեջ նշված անձի մասին տեղեկությունների հետ.
ե) առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի մասին տեղեկությունները, որոնք նշված են տարանցման հայտարարագրի մեջ, համընկնում են հավաստագրի 6-րդ սյունակի (կառուցվածքի համապատասխան վավերապայմանների) մեջ նշված տեղեկությունների հետ.
զ) մեկանգամյա հավաստագրի գործողությունը չի դադարեցվել (մեկանգամյա հավաստագիրը չի մարել)։
20. Այն դեպքում, երբ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան ապահովման տրամադրումը հաստատելիս պարզվել է, որ ուղարկման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում բացակայում են էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մասին կամ դրանից վերցված տեղեկությունները, ուղարկման մաքսային մարմինը, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, գրանցման մաքսային մարմին ուղարկում է հարցում՝ այն մեկանգամյա հավաստագրի ձևակերպման և գրանցման փաստի մասին, որի գրանցման համարի մասին տեղեկությունները նշված են տարանցման հայտարարագրի մեջ։
21. Հարցումն ուսումնասիրելու արդյունքների հիման վրա՝ գրանցման մաքսային մարմինը, այդ հարցումը տեղեկատվական համակարգում ստացվելու պահից՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի 15 րոպեից ոչ ուշ, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը՝
էլեկտրոնային փաստաթղթի տեսքով գրանցված մեկանգամյա հավաստագիրը, իսկ մեկանգամյա հավաստագիրը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ձևակերպելիս՝ հավաստագրի A, B և 1-ին վանդակներից, 3-րդ վանդակի «Ապահովման եղանակի ծածկագիրը» ենթաբաժնից, 4-7-րդ վանդակներից վերցված տեղեկություններն ուղարկում է ուղարկման մաքսային մարմին այն դեպքում, երբ այդ հավաստագիրը չի օգտագործվել որպես այն ապրանքների մասով ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ, որոնք մեկ այլ տարանցման հայտարարագրով ձևակերպվում (ձևակերպվել) են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, դրա գրանցումը չեղյալ չի ճանաչվել, գործողությունը չի դադարեցվել (հավաստագիրը չի մարել).
ուղարկման մաքսային մարմնին տեղեկացնում է գրանցված մեկանգամյա հավաստագրի օգտագործման անհնարինության մասին այն դեպքում, երբ այդ հավաստագիրն օգտագործվել է որպես այն ապրանքների մասով ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ, որոնք մեկ այլ տարանցման հայտարարագրով ձևակերպվում (ձևակերպվել) են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, այդ հավաստագրի գրանցումը չեղյալ է ճանաչվել, դրա գործողությունը դադարեցվել է (հավաստագիրը մարվել է) (նշելով մեկանգամյա հավաստագրի գրանցման համարը, այդպիսի հավաստագրի օգտագործումը մերժելու պատճառները).
ուղարկման մաքսային մարմնին տեղեկացնում է ուղարկման մաքսային մարմնի հարցման մեջ նշված մեկանգամյա հավաստագրի գրանցման փաստի բացակայության մասին։
Սույն կետով նախատեսված գործողություններն իրականացվում են ապրանքների բացթողման ժամկետի սահմաններում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան։
22. Մեկանգամյա հավաստագիրը՝ որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ ընդունելու համար, ուղարկման մաքսային մարմինը՝
ա) տեղեկատվական համակարգում ձևավորում է տեղեկատվություն այն մեկանգամյա հավաստագիրը որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ ընդունելու մասին, որի մասին տեղեկությունները նշված են տարանցման հայտարարագրի մեջ (նշելով տարանցման հայտարարագրի գրանցման համարը).
բ) տարանցման հայտարարագրի գրանցման համարի մասին տեղեկությունները մուտքագրում է թղթային կրիչով փաստաթղթի տեսքով այն հավաստագրի մեջ, որի մասին տեղեկությունները հայտագրված են տարանցման հայտարարագրի մեջ.
գ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ գրանցման մաքսային մարմնին տեղեկացնում է մեկանգամյա հավաստագիրը որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ ընդունելու մասին (նշելով մեկանգամյա հավաստագրի և տարանցման հայտարարագրի գրանցման համարները)։
23. Մեկանգամյա հավաստագրի՝ որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթղթի ընդունումը չեղյալ ճանաչելն իրականացվում է ուղարկման մաքսային մարմնի կողմից հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
ա) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչվելը.
բ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումից հետո տարանցման հայտարարագրի մեջ այնպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելը, որոնց համաձայն, Օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապահովման տրամադրում չի պահանջվում.
գ) ապրանքների բացթողումը մերժելը (այն դեպքում, երբ նախքան ապրանքների բացթողումը մերժելու վերաբերյալ որոշման ընդունումը, ուղարկման մաքսային մարմնի կողմից մեկանգամյա հավաստագիրն ընդունվել է):
24. Մեկանգամյա հավաստագրի ընդունումը չեղյալ ճանաչելու համար ուղարկման մաքսային մարմինը, սույն կարգի 23-րդ կետով նախատեսված հիմքերից մեկի առաջացման պահից՝ մաքսային մարմնի աշխատանքային 1 ժամից ոչ ուշ, կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) տեղեկատվական համակարգում մուտքագրում է տեղեկատվություն այն մեկանգամյա հավաստագիրը որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ չեղյալ ճանաչելու վերաբերյալ, որի մասին տեղեկությունները հայտագրված են տարանցման հայտարարագրի մեջ (նշելով տարանցման հայտարարագրի գրանցման համարը).
բ) թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ մուտքագրում է տեղեկություններ այն մեկանգամյա հավաստագիրը որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ ընդունելը չեղյալ ճանաչելու վերաբերյալ, որի մասին տեղեկությունները հայտագրված են տարանցման հայտարարագրի մեջ.
գ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ գրանցման մաքսային մարմնին տեղեկացնում է մեկանգամյա հավաստագրի՝ որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ ընդունումը չեղյալ ճանաչելու մասին (նշելով մեկանգամյա հավաստագրի և տարանցման հայտարարագրի գրանցման համարները)։
V. Մեկանգամյա հավաստագրի գործողության դադարեցումը (մարումը)
25. Մեկանգամյա հավաստագրի գործողության դադարեցումը (մարումը) գրանցման մաքսային մարմնի կողմից իրականացվում է հետևյալ դեպքերում՝
ա) մարման ենթակա մեկանգամյա հավաստագիրն ավելի վաղ ներկայացրած անձի՝ գրանցման նախաձեռնություն.
բ) մեկանգամյա հավաստագրի գործողության ժամկետը լրանալը.
գ) տուրքերի, հարկերի վճարման պարտավորության դադարեցում՝ Օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան (բացառությամբ նշված կետի 7-րդ և 8-րդ ենթակետերի)։
26. Սույն կարգի 25-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում մարման ենթակա մեկանգամյա հավաստագիրն ավելի վաղ ներկայացրած անձը գրանցման մաքսային մարմին է ներկայացնում՝
ա) գրավոր կազմված դիմում (ազատ ձևով)՝ մարման ենթակա՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի երկրորդ օրինակի կցմամբ (այն դեպքում, երբ այդպիսի մեկանգամյա հավաստագիրը գրանցման համար մաքսային մարմին է ներկայացվել թղթային կրիչով փաստաթղթի տեսքով) (այսուհետ՝ դիմում).
բ) Հանձնաժողովի կողմից սահմանված՝ հավաստագրի կառուցվածքին ու ձևաչափին համապատասխան կազմված՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով նոր մեկանգամյա հավաստագիր՝ այդ հավաստագրում՝ մարման ենթակա՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի գրանցման համարի և նոր մեկանգամյա հավաստագիրը ներկայացրած անձի մասին տեղեկությունների նշմամբ (այն դեպքում, երբ մարման ենթակա մեկանգամյա հավաստագիրը գրանցման համար մաքսային մարմին է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով)։
27. Գրանցման մաքսային մարմինը, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, արձանագրում է սույն կարգի 10-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան էլեկտրոնային փաստաթղթի տեսքով նոր մեկանգամյա հավաստագիր ներկայացնելու ամսաթիվն ու ժամը։
28. Մեկանգամյա հավաստագրի գործողության դադարեցումը (մարումը) իրականացվում է հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝
ա) դիմումը կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով նոր մեկանգամյա հավաստագիրն ուղարկվել են մարման ենթակա մեկանգամյա հավաստագիրն ավելի վաղ ներկայացրած անձի կողմից.
բ) դիմումը կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով նոր մեկանգամյա հավաստագիրն ուղարկվել են մարման ենթակա մեկանգամյա հավաստագիրը գրանցած մաքսային մարմին.
գ) մարման ենթակա մեկանգամյա հավաստագրի գործողությունը չի դադարեցվել ( հավաստագիրը չի մարվել).
դ) մարման ենթակա մեկանգամյա հավաստագրի գրանցումը չեղյալ չի ճանաչվել.
ե) էլեկտրոնային փաստաթղթի տեսքով նոր մեկանգամյա հավաստագիրը համապատասխանում է Հանձնաժողովի կողմից սահմանված՝ հավաստագրի կառուցվածքին ու ձևաչափին.
զ) դիմումի կամ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով նոր մեկանգամյա հավաստագրի ուսումնասիրման պահի դրությամբ գրանցման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում բացակայում է տեղեկատվությունը՝ ուղարկման մաքսային մարմնի կողմից՝ մարման ենթակա մեկանգամյա հավաստագիրը որպես ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ ընդունելու վերաբերյալ։
29. Սույն կարգի 28-րդ կետով նախատեսված պայմանները չպահպանելու դեպքում, նոր մեկանգամյա հավաստագիրն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելու պահից մաքսային մարմնի աշխատանքային ժամի 30 րոպեից ոչ ուշ կամ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ, գրանցման մաքսային մարմինը՝
ա) տեղեկատվական համակարգ է մուտքագրում տեղեկատվություն՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի գործողությունը դադարեցնելը (մարելը) մերժելու վերաբերյալ (նշելով դրա գրանցման համարը, այդ մերժման ամսաթիվը, ժամը և հիմքերը).
բ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ (նոր մեկանգամյա հավաստագիրն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում) կամ ցանկացած հասանելի եղանակով (դիմում ներկայացնելու դեպքում) էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը կամ դիմումը ներկայացրած անձին տեղեկացնում է մեկանգամյա հավաստագրի գործողությունը դադարեցնելը (մարելը) մերժելու մասին (նշելով դրա գրանցման համարը, այդ մերժման ամսաթիվը, ժամը և պատճառները).
գ) դիմում ներկայացրած անձին փոստային առաքանիով վերադարձնում է կամ ստանալու փաստի հաստատումը թույլ տվող այլ եղանակով փոխանցում է թղթային կրիչով փաստաթղթի տեսքով այն մեկանգամյա հավաստագրի երկրորդ օրինակը, որի գործողությունը ենթադրվում է դադարեցնել։
30. Սույն կարգի 28-րդ կետով նախատեսված պայմանների պահպանման դեպքում գրանցման մաքսային մարմինը մեկանգամյա հավաստագրի գործողությունը դադարեցնում է (հավաստագիրը մարում է) հետևյալ ժամկետներում՝
ա) նոր մեկանգամյա հավաստագիրն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում՝ այդպիսի հավաստագիր ներկայացնելու պահից մաքսային մարմնի աշխատանքային ժամի 30 րոպեից ոչ ուշ.
բ) դիմումը ներկայացնելու դեպքում՝ այդ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
31. Սույն կարգի 25-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում գրանցման մաքսային մարմինը մեկանգամյա հավաստագրի գործողությունը դադարեցնում (հավաստագիրը մարում) է մեկանգամյա հավաստագրի գործողության ժամկետի լրանալուն կամ սույն կարգի 25-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված հանգամանքները վրա հասնելու մասին տեղեկությունները գրանցման մաքսային մարմնի կողմից ստանալուն հաջորդող օրվանից 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
32. Մեկանգամյա հավաստագրի գործողությունը դադարեցնելու (այն մարելու) դեպքում գրանցման մաքսային մարմինը՝
ա) տեղեկատվական համակարգ է մուտքագրում տեղեկատվություն մեկանգամյա հավաստագրի գործողությունը դադարեցնելու (հավաստագիրը մարելու) մասին (նշելով այդ հավաստագրի գրանցման համարը, դրա գործողությունը դադարեցնելու (այն մարելու) ամսաթիվը, ժամը և հիմքը).
բ) թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի առաջին և երկրորդ օրինակներում (առկայության դեպքում) մուտքագրում է տեղեկություններ՝ մեկանգամյա հավաստագրի գործողությունը դադարեցնելու (այն մարելու) վերաբերյալ.
գ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ուղարկման լիազորված մաքսային մարմնին տեղեկացնում է մեկանգամյա հավաստագրի գործողությունը դադարեցնելու (այն մարելու) մասին (նշելով մեկանգամյա հավաստագրի գրանցման համարը, դրա գործողությունը դադարեցնելու (այն մարելու) ամսաթիվը և ժամը).
դ) պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնելու մասին ծանուցմամբ կամ դրա ստացման փաստը հաստատելու հնարավորություն տվող այլ եղանակով՝ դիմումը ներկայացրած անձին է ուղարկում մեկանգամյա հավաստագրի երկրորդ օրինակը՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով.
ե) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ տեղեկացնում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիր ներկայացրած անձին մեկանգամյա հավաստագրի գործողությունը դադարեցնելու (մարելու) մասին (նշելով մեկանգամյա հավաստագրի գրանցման համարը, դրա գործողությունը դադարեցնելու (մարելու) ամսաթիվը, ժամը և հիմքը):
VI. Մեկանգամյա հավաստագրի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելը
33. Մեկանգամյա հավաստագրի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում, սույն կարգի 6-րդ կետին համապատասխան, գրանցման մաքսային մարմին է ներկայացվում նոր մեկանգամյա հավաստագիր, որը կազմվել է՝ հաշվի առնելով անհրաժեշտ փոփոխությունները (լրացումները) և ավելի վաղ գրանցված այն մեկանգամյա հավաստագրի գրանցման համարի նշմամբ, որում ենթադրվում է կատարել փոփոխություններ (լրացումներ):
Թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության դեպքում միաժամանակ ներկայացվում է այն մեկանգամյա հավաստագրի երկրորդ օրինակը, որում ենթադրվում է կատարել փոփոխություններ (լրացումներ):
Նոր մեկանգամյա հավաստագիր ներկայացնելու դեպքում գրանցման մաքսային մարմինը կատարում է գործողություններ՝ սույն կարգի 10-րդ կետին համապատասխան։
Նոր մեկանգամյա հավաստագրի գրանցումն իրականացվում է սույն կարգի 13-րդ կետին համապատասխան։
Այն մեկանգամյա հավաստագրի գրանցումը, որում ենթադրվում է կատարել փոփոխություններ (լրացումներ), չեղյալ է ճանաչվում սույն կարգի 17-րդ կետին համապատասխան։
34. Անհրաժեշտ փոփոխությունները (լրացումները) հաշվի առնելով՝ կազմված մեկանգամյա հավաստագրի գրանցումն իրականացվում է հետևյալ պայմանները միաժամանակյա պահպանելու դեպքում՝
ա) մեկանգամյա հավաստագիրը ներկայացվել է գրանցված մեկանգամյա հավաստագիրն ավելի վաղ ներկայացրած անձի կողմից.
բ) բացակայում են սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հիմքերը, որոնց դեպքում ավելի վաղ գրանցված մեկանգամյա հավաստագրի գրանցումը չի կարող չեղյալ ճանաչվել.
գ) բացակայում են մեկանգամյա հավաստագրի գրանցումը մերժելու՝ սույն կարգի 12-րդ կետով նախատեսված հիմքերը։
35. Սույն կարգի 34-րդ կետով նախատեսված պայմանները չպահպանելու դեպքում գրանցման մաքսային մարմինը, նոր մեկանգամյա հավաստագիրը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ կամ նոր մեկանգամյա հավաստագիրն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացնելու պահից մաքսային մարմնի աշխատանքային ժամի 15 րոպեից ոչ ուշ, կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) մերժում է փոփոխությունների (լրացումների) կատարումը՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու մասին տեղեկատվությունը (նշելով այդպիսի մերժման ամսաթիվը, ժամը և հիմքերը) տեղեկատվական համակարգ մուտքագրելու կամ հավաստագրի մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու մասին տեղեկությունները թղթային կրիչով փաստաթղթի տեսքով նոր մեկանգամյա հավաստագրի առաջին և երկրորդ օրինակների մեջ մուտքագրելու միջոցով.
բ) տեղեկատվական համակարգ է մուտքագրում թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու մասին տեղեկատվությունը, այն դեպքում, երբ անհրաժեշտ փոփոխությունները (լրացումները) հաշվի առնելով, կազմված նոր մեկանգամյա հավաստագրի մասին և դրանից վերցված տեղեկություններն ավելի վաղ մուտքագրված են եղել տեղեկատվական համակարգ.
գ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ մեկանգամյա հավաստագիր ներկայացրած անձին տեղեկացնում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագրի մեջ փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու մասին (նշելով այդպիսի մերժման ամսաթիվը, ժամը և հիմքը).
դ) թղթային կրիչով փաստաթղթի տեսքով մեկանգամյա հավաստագիրը ներկայացրած անձին է վերադարձնում մեկանգամյա հավաստագրի երկրորդ օրինակը, որի մեջ ենթադրվում էր կատարել փոփոխություններ (լրացումներ), ինչպես նաև թղթային կրիչով փաստաթղթի տեսքով նոր մեկանգամյա հավաստագրի առաջին և երկրորդ օրինակները՝ փոստային առաքանիով կամ փոխանցում է դրանց ստացման փաստը հաստատելու հնարավորություն տվող այլ եղանակով։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ |
ԿԱՐԳ
տարանցման մի քանի հայտարարագրերով փոխադրվող ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիրն օգտագործելու և այդ հավաստագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ հաշվի առնելով ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը կիրառելու առանձնահատկությունների մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 3-րդ հոդվածը։
Սույն կարգով սահմանվում են տարանցման մի քանի հայտարարագրերով փոխադրվող ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիրը (այսուհետ՝ գլխավոր հավաստագիր) օգտագործելու կանոնները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություն, մաքսային մարմին) մաքսային մարմին գլխավոր հավաստագիրը ներկայացնելու, գրանցելու, գրանցումը մերժելու, գրանցումը չեղյալ ճանաչելու, գործողությունը դադարեցնելու (մարելու), գլխավոր հավաստագիրն ընդունելու և ընդունումը չեղյալ ճանաչելու կանոնները, ինչպես նաև այդպիսի հավաստագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը։
2. Գլխավոր հավաստագիրն օգտագործվում է այն դեպքում, երբ ապրանքները մեկ անդամ պետության մաքսային մարմնի կողմից (այսուհետ՝ ուղարկման մաքսային մարմին) ձևակերպվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, իսկ այդպիսի ապրանքների մասով մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման կատարման գլխավոր ապահովումը (այսուհետ համապատասխանաբար՝ տուրքեր, հարկեր գլխավոր ապահովում) տրամադրվել է այն անդամ պետության մաքսային մարմնին, որտեղ գտնվում է նշանակման մաքսային մարմինը։
Գլխավոր հավաստագիրը կարող է օգտագործվել՝
Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման այն հավաստագրի 7-րդ վանդակին համապատասխանող՝ գլխավոր հավաստագրի կառուցվածքի վավերապայմաններում նշված անդամ պետության ուղարկման մաքսային մարմնում, որի ձևը հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ՝ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին կետի դրույթների պահպանման դեպքում.
գլխավոր հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում մի քանի տարանցման հայտարարագրերով փոխադրվող ապրանքների մասով.
մի քանի տարանցման հայտարարագրերով փոխադրվող ապրանքների մասով տրամադրված (ընդունված) գլխավոր ապահովման (գլխավոր ապահովման չպահուստավորված մնացորդի) գումարի սահմաններում՝ հաշվի առնելով Համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան սահմանված՝ պարզեցված ընթացակարգերը (այսուհետ՝ պարզեցված ընթացակարգեր)։
3. Այն դեպքում, երբ տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվում է մի քանի եղանակներով, և (կամ) գլխավոր ապահովումը տրամադրվում է տարբեր արժույթներով, գլխավոր հավաստագրերը ձևակերպվում են համապատասխանաբար յուրաքանչյուր այդպիսի գլխավոր ապահովման համար (տրամադրված եղանակներից յուրաքանչյուրով՝ մեկ արժույթով)։
4. Այն անդամ պետության մաքսային մարմինը, որի մաքսային մարմին է տրամադրվել գլխավոր ապահովումը (այսուհետ՝ գրանցման մաքսային մարմին), տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, կատարում և արձանագրում է հետևյալ գործողությունները՝
ա) արձանագրում է գրանցման ներկայացված գլխավոր հավաստագրի տրամադրման ամսաթիվն ու ժամը.
բ) գրանցում է գլխավոր հավաստագիրը կամ մերժում է դրա գրանցումը.
գ) չեղյալ է ճանաչում գլխավոր հավաստագրի գրանցումը.
դ) դադարեցնում է (մարում է) գլխավոր հավաստագրի գործողությունը կամ մերժում է գլխավոր հավաստագրի գործողության դադարեցումը (մարումը).
ե) իրականացնում է գլխավոր հավաստագրում նշված ապահովման գումարի հաշվառում՝ գլխավոր ապահովման (գլխավոր ապահովման չպահուստավորված մնացորդի) այն չափով, որը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի դեպքում կարող է օգտագործվել որպես ապահովում՝ հաշվի առնելով պարզեցված ընթացակարգերը.
զ) հաշվառումից հանում է նշված ապահովման գումարը.
է) սահմանում է կոնկրետ տարանցման հայտարարագրով փոխադրվող ապրանքների մասով ապահովման գումարի օգտագործման ժամանակավոր արգելք՝ գլխավոր հավաստագրում նշված և մաքսային մարմնի կողմից չարգելափակված գումարի չափով (այսուհետ՝ ապահովման գումարի պահուստավորում) և իրականացնում է դրա ապապահուստավորումը (օգտագործման արգելքի հանում).
ը) ձևավորում է տեղեկություններ՝ գլխավոր հավաստագրում նշված և մաքսային մարմնի կողմից չարգելափակված գումարի չափով՝ տարանցման հայտարարագրով ապահովման օգտագործման հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ.
թ) կատարում է փոփոխություններ կամ մերժում է փոփոխությունների (լրացումների) կատարումն ավելի վաղ գրանցված գլխավոր հավաստագրում։
5. Ուղարկման մաքսային մարմինը, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, կատարում և արձանագրում է հետևյալ գործողությունները՝
ա) իրականացնում է գլխավոր հավաստագրի ընդունումը՝ որպես կոնկրետ տարանցման հայտարարագրով փոխադրվող ապրանքների մասով ապահովման տրամադրումը հաստատող փաստաթուղթ.
բ) ձևավորում է հարցում՝ գլխավոր հավաստագրում նշված և մաքսային մարմնի կողմից չարգելափակված գումարի չափով՝ տարանցման հայտարարագրով ապահովման օգտագործման հնարավորության մասին։
6. Սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված գործողությունները կարող են կատարվել այդ կետերում նշված մաքսային մարմինների տեղեկատվական համակարգի միջոցով՝ առանց այդ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության։
II. Գլխավոր հավաստագիրը գրանցման ներկայացնելը, գրանցելը և գլխավոր հավաստագրի գրանցումը մերժելը
7. Գլխավոր ապահովում տրամադրած անձը գլխավոր հավաստագիրը ներկայացնում է գրանցման մաքսային մարմին՝ գրանցման նպատակով։ Այն դեպքում, երբ տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվում է երաշխավորությամբ, երաշխավորի կողմից թույլատրվում է ներկայացնել գլխավոր հավաստագիրը։
Գլխավոր հավաստագիրը ներկայացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանված կառուցվածքին ու ձևաչափին համապատասխան ձևավորված էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։
8. Գրանցման նպատակով գլխավոր հավաստագիրը գրանցման մաքսային մարմին է ներկայացվում հետևյալ ժամկետներում՝
ա) երաշխավորության կամ բանկային երաշխիքի գործողության ժամկետի ընթացքում, եթե տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովող՝ այդպիսի երաշխավորության պայմանագրում կամ բանկային երաշխիքում սահմանված է, որ ապահովման այս եղանակների շրջանակներում ընդունված պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին մաքսային մարմնի պահանջը կարող է ներկայացվել երաշխավորության պայմանագրի կամ բանկային երաշխիքի գործողության ժամկետը լրանալուն պես.
բ) երաշխավորության պայմանագրի կամ բանկային երաշխիքի գործողության ժամկետի ընթացքում, սակայն երաշխավորության պայմանագրի կամ բանկային երաշխիքի գործողության ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 3 ամիս առաջ, եթե տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովող այդպիսի երաշխավորության պայմանագրում կամ բանկային երաշխիքում սահմանված չէ սույն կետի «ա» ենթակետում նշված պայմանը.
գ) գույքի գրավի մասին պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում, սակայն գույքի գրավի մասին պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 3 ամիս առաջ, եթե տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվում է գույքի գրավով.
դ) համապատասխան հաշիվներին դրամական միջոցների (փողի) գտնվելու ժամկետի ընթացքում, եթե տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվում է դրամական միջոցներով (փողով), որոնց համապատասխան հաշիվներում գտնվելու ժամկետը սահմանափակվում է անդամ պետությունների օրենսդրությամբ.
ե) տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովող փաստաթղթի գործողության ժամկետի ընթացքում՝ Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ապահովման եղանակը կիրառելիս, եթե այդ փաստաթղթով սահմանված է, որ ապահովման այդ եղանակի շրջանակներում ընդունված պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին մաքսային մարմնի պահանջը կարող է ներկայացվել այդ փաստաթղթի գործողության ժամկետը լրանալուն պես.
զ) տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովող փաստաթղթի գործողության ժամկետի ընթացքում՝ Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված ապահովման եղանակը կիրառելիս, սակայն այդ փաստաթղթի գործողության ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 3 ամիս առաջ, եթե այդ փաստաթղթով սահմանված չէ սույն կետի «ե» ենթակետում նշված պայմանը։
9. Այն դեպքում, երբ տուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովվում է դրամական միջոցներով (փողով), որոնց՝ համապատասխան հաշիվներին գտնվելու ժամկետը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, սահմանափակված չէ, կամ երաշխավորության պայմանագրով, որի գործողության ժամկետը սահմանափակված չէ, գլխավոր հավաստագիրը գրանցման մաքսային մարմին ներկայացնելու ժամկետը չի սահմանափակվում։
10. Գլխավոր հավաստագիր ներկայացնելու դեպքում գրանցման մաքսային մարմինը, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, արձանագրում է այն ներկայացնելու ամսաթիվն ու ժամը։
11. Գրանցման մաքսային մարմինը գլխավոր հավաստագիրը գրանցում է կամ դրա գրանցումը մերժում է գլխավոր հավաստագիրը ներկայացնելու պահից հետո մաքսային մարմնի 1 մեկ աշխատանքային ժամից ոչ ուշ։
Եթե գրանցման նպատակով գլխավոր հավաստագիրը ներկայացվում է գլխավոր ապահովման տրամադրման հետ միաժամանակ, ապա գլխավոր հավաստագիրը գրանցելու (դրա գրանցումը մերժելու) վերաբերյալ որոշումը գրանցման մաքսային մարմնի կողմից ընդունվում է գլխավոր ապահովումն ընդունելու կամ դրա ընդունումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելու համար՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված ժամկետներում։
12. Գրանցման մաքսային մարմինը մերժում է գլխավոր հավաստագրի գրանցումը հետևյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում.
ա) գլխավոր ապահովումը տրամադրված չէ կամ չի ընդունվել գրանցման մաքսային մարմնի կողմից կամ չի կարող օգտագործվել որպես ապահովում՝ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում
բ) տրամադրված (ընդունված) այն գլխավոր ապահովման (գլխավոր ապահովման չպահուստավորված մնացորդի) չափը, որը կարող է օգտագործվել որպես ապահովում՝ ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում՝ հաշվի առնելով գրանցման մաքսային մարմնի որոշմամբ տրամադրված պարզեցված ընթացակարգերը, փոքր է գլխավոր հավաստագրում նշված գումարից.
գ) գլխավոր հավաստագիրը ներկայացվել է գլխավոր հավաստագրեր գրանցելու իրավասություն չունեցող մաքսային մարմին.
դ) գլխավոր հավաստագիրը ներկայացվել է սույն կարգի 7-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված անձանցից տարբեր այլ անձի կողմից.
ե) գլխավոր հավաստագրի կառուցվածքն ու ձևաչափը չեն համապատասխանում Հանձնաժողովի կողմից սահմանված՝ հավաստագրի կառուցվածքին և ձևաչափին.
զ) գլխավոր հավաստագիրը չի պարունակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 151 որոշմամբ հաստատված՝ Մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագիրը լրացնելու կարգին (այսուհետ՝ Հավաստագիրը լրացնելու կարգ) համապատասխան նշման ենթակա տեղեկությունները.
է) գլխավոր հավաստագրի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը սահմանված է առանց հաշվի առնելու Հավաստագիրը լրացնելու կարգի 28-րդ կետով նախատեսված ժամկետները։
13. Գլխավոր հավաստագրի գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում գրանցման մաքսային մարմինը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) գրանցում է գլխավոր հավաստագիրը՝ դրան գրանցման համար շնորհելու միջոցով.
բ) իրականացնում է գլխավոր հավաստագրում նշված ապահովման գումարի հաշվառում՝ գլխավոր ապահովման (գլխավոր ապահովման չպահուստավորված մնացորդի) այն չափով, որը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու դեպքում կարող է օգտագործվել որպես ապահովում՝ հաշվի առնելով գրանցման մաքսային մարմնի որոշմամբ տրամադրված պարզեցված ընթացակարգերը.
գ) գրանցված գլխավոր հավաստագիրն ուղարկում է այն անդամ պետությունների՝ տեղեկատվական փոխանակում իրականացնելու համար լիազորված մաքսային մարմիններ, որոնց մաքսային մարմիններ ենթադրվում է ներկայացնել տարանցման հայտարարագրերը.
դ) գլխավոր հավաստագիրը ներկայացրած անձին տեղեկացնում է գլխավոր հավաստագրի գրանցման մասին (նշելով գլխավոր հավաստագրի գրանցման համարը)։
14. Գլխավոր հավաստագրի գրանցումը մերժելու առկայության բացակայության դեպքում գրանցման մաքսային մարմինը սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում՝
ա) մերժում է գլխավոր հավաստագրի գրանցումը՝ տեղեկատվական համակարգ մուտքագրելով տեղեկատվություն գլխավոր հավաստագրի գրանցումը մերժելու մասին (նշելով գլխավոր հավաստագրի գրանցումը մերժելու ամսաթիվը, ժամը և հիմքը).
բ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ գլխավոր հավաստագիր ներկայացրած անձին տեղեկացնում է գլխավոր հավաստագրի գրանցումը մերժելու մասին (նշելով այդպիսի մերժման ամսաթիվը, ժամը և հիմքը).
III. Գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելը
15. Գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ է ճանաչվում այդ գլխավոր հավաստագրի գրանցման ամսաթվի դրությամբ սույն կարգի 12-րդ կետի «ա», «բ», «զ» և «է» ենթակետերով նախատեսված հիմքերից առնվազն մեկի տեղի ունեցած լինելու փաստը գրանցման մաքսային մարմնի կողմից հայտնաբերվելու դեպքում։
Գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելը կատարվում է նաև սույն կարգի 37-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում։
16. Գլխավոր հավաստագրի գրանցումը չի կարող չեղյալ ճանաչվել հետևյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում՝
ա) մեկ կամ մի քանի տարանցման հայտարարագրերով փոխադրվող ապրանքների մասով ապահովման գումարի՝ գլխավոր հավաստագրում նշված գումարի չափով պահուստավորման վերաբերյալ տեղեկատվության առկայություն գրանցման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում.
բ) գլխավոր հավաստագրի գործողության ժամկետը լրացել է։
17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության և սույն կարգի 12-րդ կետի «ա», «բ», «զ» և «է» ենթակետերով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում ոչ ուշ, քան նշված պայմանի առկայությունը հաստատվելու պահից՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի 15 րոպեի ընթացքում, գրանցման մաքսային մարմինը՝
ա) տեղեկատվական համակարգ է մուտքագրում գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին տեղեկատվությունը (նշելով չեղյալ ճանաչելու ամսաթիվը, ժամը և հիմքերը).
բ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ գլխավոր հավաստագրում նշված գումարը հանում է հաշվառումից.
գ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ այն անդամ պետությունների՝ տեղեկատվական փոխանակում իրականացնելու համար լիազորված մաքսային մարմիններին, որոնց մաքսային մարմիններ է ենթադրվում ներկայացնել տարանցման հայտարարագրերը, տեղեկացնում է գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին (նշելով գլխավոր հավաստագրի գրանցման համարը, դրա գրանցումը չեղյալ ճանաչելու ամսաթիվը և ժամը).
դ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ գլխավոր հավաստագիր ներկայացրած անձին տեղեկացնում է գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին (նշելով գլխավոր հավաստագրի գրանցման համարը, այն չեղյալ ճանաչելու ամսաթիվը, ժամը և հիմքը)։
IV. Գլխավոր հավաստագիրն ընդունելը կամ ընդունումը չեղյալ ճանաչելը
18. Գլխավոր հավաստագիրը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուի կողմից ուղարկման մաքսային մարմին չի ներկայացվում։
19. Այն դեպքում, երբ Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան ապահովման տրամադրումը հաստատելիս պարզվել է, որ ուղարկման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում գլխավոր հավաստագիրը բացակայում է, այդ մաքսային մարմինը գրանցման մաքսային մարմին ուղարկում է հարցում՝ այն գլխավոր հավաստագրի գրանցման մասին, որի գրանցման համարի վերաբերյալ տեղեկությունները նշված են տարանցման հայտարարագրում։
20. Գրանցման մաքսային մարմինը սույն կարգի 19-րդ կետում նշված հարցումն ուսումնասիրելու արդյունքների հիման վրա այդ հարցումը տեղեկատվական համակարգում ստացվելու պահից՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի 15 րոպեից ոչ ուշ, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը՝
ա) ուղարկում է այն գլխավոր հավաստագիրը, որի գրանցման համարի վերաբերյալ տեղեկությունները նշված են հարցման մեջ (եթե այդ հավաստագրի գրանցումը չեղյալ չի ճանաչվել կամ այդ հավաստագրի գործողությունը չի դադարեցվել (գլխավոր հավաստագիրը չի մարվել)).
բ) տեղեկացնում է հարցման մեջ նշված՝ գլխավոր հավաստագրի գրանցման փաստի բացակայության մասին.
գ) տեղեկացնում է հարցման մեջ նշված՝ գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին՝ սույն կարգի 17-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան.
դ) տեղեկացնում է հարցման մեջ նշված՝ գլխավոր հավաստագրի գործողությունը դադարեցնելու (այն մարելու) մասին՝ սույն կարգի 36-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան։
21. Գլխավոր հավաստագիրն ընդունելու նպատակով՝ ուղարկման մաքսային մարմինը, տարանցման հայտարարագրում հայտարարատուի կողմից նշված ապահովման չափի սահմանման ճշգրտության նկատմամբ հսկողությունն ավարտելու հետ մեկտեղ, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, գրանցման մաքսային մարմին է ուղարկում հարցում՝ գլխավոր հավաստագրում նշված և գրանցման մաքսային մարմնի կողմից չարգելափակված գումարի չափով՝ տարանցման հայտարարագրով ապահովման օգտագործման հնարավորության մասին (նշելով տարանցման հայտարարագրի ու գլխավոր հավաստագրի գրանցման համարները, տարանցման հայտարարագրով պահուստավորման համար անհրաժեշտ՝ ապահովման գումարը)։
22. Այն դեպքում, երբ գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ չի ճանաչվել, գլխավոր հավաստագրի գործողությունը չի դադարեցվել (գլխավոր հավաստագիրը չի մարվել) և գլխավոր հավաստագրում նշված և գրանցման մաքսային մարմնի կողմից չարգելափակված՝ ապահովման գումարը բավարար է պահուստավորման համար, գրանցման մաքսային մարմինը՝ սույն կարգի 21-րդ կետում նշված հարցումը տեղեկատվական համակարգում ստացվելու պահից հետո՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի 15 րոպեից ոչ ուշ, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) պահուստավորում է հարցման մեջ նշված՝ ապահովման գումարը.
բ) ուղարկման մաքսային մարմնին տեղեկացնում է տարանցման հայտարարագրով ապահովման օգտագործման հնարավորության մասին (նշելով տարանցման հայտարարագրի ու գլխավոր հավաստագրի գրանցման համարները, ապահովման պահուստավորված գումարը, դրա պահուստավորման ամսաթիվը և ժամը).
գ) գլխավոր հավաստագիր ներկայացրած անձին տեղեկացնում է ապահովման գումարի պահուստավորման մասին (նշելով տարանցման հայտարարագրի ու գլխավոր հավաստագրի գրանցման համարները, ապահովման պահուստավորված գումարը, դրա պահուստավորման ամսաթիվը և ժամը, գլխավոր հավաստագրով օգտագործման համար հնարավոր՝ ապահովման գումարը):
23. Այն դեպքում, երբ գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ է ճանաչվել, գլխավոր հավաստագրի գործողությունը դադարեցվել է (գլխավոր հավաստագիրը մարվել է) և գլխավոր հավաստագրում նշված և գրանցման մաքսային մարմնի կողմից չարգելափակված՝ ապահովման գումարը բավարար չէ պահուստավորման համար, գրանցման մաքսային մարմինը՝ սույն կարգի 21-րդ կետում նշված հարցումը տեղեկատվական համակարգում ստացվելու պահից հետո՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի 15 րոպեից ոչ ուշ, ուղարկման մաքսային մարմնին տեղեկացնում է տարանցման հայտարարագրով ապահովման օգտագործման անհնարինության մասին (նշելով տարանցման հայտարարագրի ու գլխավոր հավաստագրի գրանցման համարները, մերժման ամսաթիվը, ժամը և պատճառը, իսկ ապահովման գումարի՝ պահուստավորման համար ոչ բավարար լինելու դեպքում՝ նաև գլխավոր հավաստագրով օգտագործման համար հնարավոր՝ ապահովման գումարը)։
24. Ուղարկման մաքսային մարմինը մերժում է գլխավոր հավաստագրի գրանցումը հետևյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում՝
ա) ուղարկման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում գրանցված գլխավոր հավաստագրի բացակայություն.
բ) գլխավոր հավաստագրի գրանցման համարի մասին տեղեկությունները նշված չեն տարանցման հայտարարագրի մեջ.
գ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման պահին գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ է ճանաչվել.
դ) գլխավոր հավաստագրի գործողությունը դադարեցվել է (գլխավոր հավաստագիրը մարվել է).
ե) տարանցման հայտարարագրի մեջ նշված՝ ապրանքների հայտարարատուի մասին տեղեկությունները չեն համընկնում գլխավոր հավատագրի մեջ նշված՝ հայտարարատուի մասին տեղեկությունների հետ.
զ) գլխավոր հավաստագիրը չի կրող օգտագործվել որպես տարանցման հայտարարագրի մեջ նշված ապրանքների մասով ապահովման տրամադրման հաստատում.
է) գրանցման մարմնի կողմից տրամադրված՝ տարանցման հայտարարագրով ապահովման օգտագործման անհնարինության մասին տեղեկատվության առկայություն՝ ուղարկման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում։
25. Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված՝ գլխավոր հավաստագրի ընդունումը մերժելու համար հիմքերի բացակայության դեպքում ուղարկման մաքսային մարմինը կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) տեղեկատվական համակարգ է մուտքագրում տեղեկատվություն այն գլխավոր հավաստագիրն ընդունելու մասին, որի մասին տեղեկությունները նշված են տարանցման հայտարարագրում (նշելով տարանցման հայտարարագրի գրանցման համարը).
բ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ գրանցման մաքսային մարմնին տեղեկացնում է այն գլխավոր հավաստագիրն ընդունելու մասին, որի մասին տեղեկությունները նշված են տարանցման հայտարարագրում (նշելով մեկանգամյա հավաստագրի և տարանցման հայտարարագրի գրանցման համարները)։
26. Գլխավոր հավաստագրի ընդունումը չեղյալ ճանաչելն իրականացվում է ուղարկման մաքսային մարմնի կողմից հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում՝
ա) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչվելը.
բ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումից հետո տարանցման հայտարարագրի մեջ այնպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելը, որոնց համաձայն, Օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապահովման տրամադրում չի պահանջվում.
գ) ապրանքների բացթողումը մերժելը։
27. Ուղարկման մաքսային մարմնի կողմից գլխավոր հավաստագրի ընդունումը չեղյալ է ճանաչվում սույն կարգի 26-րդ կետում նշված հիմքերից մեկի առաջացման պահից հետո՝ մաքսային մարմնի աշխատանքային 1 ժամից ոչ ուշ՝ հետևյալ գործողությունների կատարման միջոցով՝
ա) գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին տեղեկատվության մուտքագրում տեղեկատվական համակարգ (նշելով տարանցման հայտարարագրի գրանցման համարը և գլխավոր հավաստագրի ընդունումը չեղյալ ճանաչելու հիմքը).
բ) գրանցման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ տեղեկացում գլխավոր հավաստագրի ընդունումը չեղյալ ճանաչելու մասին (նշելով տարանցման հայտարարագրի ու գլխավոր հավաստագրի գրանցման համարները, պահուստավորման ենթակա ապահովման գումարը)։
28. Գրանցման մաքսային մարմինը, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, այն գլխավոր հավաստագրով ապահովման գումարը, որի գրանցման համարը նշված է տարանցման հայտարարագրում, պահուստավորում է հետևյալ դեպքերում՝
ա) տարանցման հայտարարագրում հայտագրված ապրանքների մասով տուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը, գրանցման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան տեղեկատվությունը ստացվելուց (մուտքագրվելուց) հետո, Օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան դադարեցնելու դեպքում (նշելով տարանցման հայտարարագրի ու գլխավոր հավաստագրի գրանցման համարները, պահուստավորման ենթակա ապահովման գումարը).
բ) տարանցման հայտարարագրում հայտագրված ապրանքների մասով գլխավոր հավաստագրի ընդունումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ տեղեկատվությունը գրանցման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում սույն կարգի 27-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան ստացվելու դեպքում։
29. Գրանցման մաքսային մարմինը սույն կարգի 28-րդ կետում նշված տեղեկատվությունը տեղեկատվական համակարգում ստացվելուց (մուտքագրվելուց) հետո 15 րոպեից ոչ ուշ՝
ա) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ ապապահուստավորում է իր կողմից ավելի վաղ պահուստավորված ապահովման գումարը.
բ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ գլխավոր հավաստագիրը ներկայացրած անձին տեղեկացնում է ապահովման գումարի ապապահուստավորման մասին (տարանցման հայտարարագրի ու գլխավոր հավաստագրի գրանցման համարները, ապապահուստավորված գումարը, դրա ապապահուստավորման ամսաթիվն ու ժամը)։
V. Գլխավոր հավաստագրի գործողությունը դադարեցնելը (այն մարելը)
30. Գլխավոր հավաստագրի գործողության դադարեցումը (մարումը) գրանցման մաքսային մարմնի կողմից իրականացվում է հետևյալ դեպքերում՝
ա) մարման ենթակա գլխավոր հավաստագիրն ավելի վաղ ներկայացրած անձի՝ գրանցման նախաձեռնությունը.
բ) գլխավոր հավաստագրի գործողության ժամկետը լրանալը.
գ) գլխավոր հավաստագրի վրա բռնագանձում տարածելը՝ գլխավոր հավաստագրում նշված ամբողջ գումարի չափով։
31. Սույն կարգի 30-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում մարման ենթակա գլխավոր հավաստագիրն ավելի վաղ ներկայացրած անձը գրանցման մաքսային մարմին է ներկայացնում Հանձնաժողովի կողմից սահմանված՝ հավաստագրի կառուցվածքին ու ձևաչափին համապատասխան ձևավորված նոր գլխավոր հավաստագիր՝ այդպիսի հավաստագրում նշելով մարման ենթակա գլխավոր հավաստագրի գրանցման համարը և նոր գլխավոր հավաստագիրը ներկայացրած անձի մասին տեղեկությունները։
32. Գրանցման մաքսային մարմինը, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, արձանագրում է սույն կարգի 31-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան նոր գլխավոր հավաստագիր ներկայացնելու ամսաթիվն ու ժամը։
33. Սույն կարգի 30-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում գլխավոր հավաստագրի գործողության դադարեցումը (դրա մարումը) իրականացվում է հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանման դեպքում՝
ա) նոր գլխավոր հավաստագիրն ուղարկվել է մարման ենթակա գլխավոր հավաստագիրն ավելի վաղ ներկայացրած անձի կողմից.
բ) նոր գլխավոր հավաստագիրը ներկայացվել է մարման ենթակա գլխավոր հավաստագիրը գրանցած մաքսային մարմին.
գ) մարման ենթակա գլխավոր հավաստագրի գործողությունը չի դադարեցվել (գլխավոր հավաստագիրը չի մարվել).
դ) մարման ենթակա գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ չի ճանաչվել.
ե) նոր գլխավոր հավաստագրի համապատասխանությունը Հանձնաժողովի կողմից սահմանված՝ հավաստագրի կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջներին.
զ) նոր գլխավոր հավաստագրի ուսումնասիրման պահի դրությամբ գրանցման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում՝ մարման ենթակա գլխավոր հավաստագրով ապահովման գումարի պահուստավորման վերաբերյալ տեղեկատվության բացակայություն։
34. Սույն կարգի 33-րդ կետով նախատեսված պայմանների չպահպանման դեպքում գրանցման մաքսային մարմինը նոր գլխավոր հավաստագիրն ստանալու պահից հետո՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի 30 րոպեից ոչ ուշ՝
ա) տեղեկատվական համակարգ է մուտքագրում տեղեկատվություն՝ գլխավոր հավաստագրի գործողությունը դադարեցնելը (մարելը) մերժելու վերաբերյալ (նշելով դրա գրանցման համարը, այդ մերժման ամսաթիվը, ժամը և հիմքը).
բ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ նոր գլխավոր հավաստագիր ներկայացրած անձին տեղեկացնում է գլխավոր հավաստագրի գործողության դադարեցումը (դրա մարումը) մերժելու մասին (նշելով դրա գրանցման համարը, մերժման ամսաթիվը, ժամը և հիմքը)։
35. Գրանցման մաքսային մարմինը դադարեցնում է գլխավոր հավաստագրի գործողությունը (մարում է գլխավոր հավաստագիրը)՝
ա) սույն կարգի 30-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում, սույն կարգի 33-րդ կետով նախատեսված պայմանների պահպանմամբ՝ նոր գլխավոր հավաստագիրը ստանալու պահից հետո՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամի 30 րոպեից ոչ ուշ՝
բ) սույն կարգի 30-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում՝ գլխավոր հավաստագրի գործողության ժամկետը լրանալու օրվան կամ գլխավոր ապահովման վրա՝ գլխավոր հավաստագրում նշված ամբողջ գումարի չափով բռնագանձում տարածելու վերաբերյալ տեղեկությունները գրանցման մաքսային մարմնի կողմից ստացվելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
36. Գլխավոր հավաստագրի գործողությունը դադարեցնելու (այն մարելու) դեպքում գրանցման մաքսային մարմինը՝
ա) տեղեկատվական համակարգ է մուտքագրում տեղեկատվություն գլխավոր հավաստագրի գործողությունը դադարեցնելու (հավաստագիրը մարելու) մասին (նշելով այդ հավաստագրի գրանցման համարը, դրա գործողությունը դադարեցնելու (այն մարելու) ամսաթիվը, ժամը և հիմքը).
բ) տեղեկատվական համակարգում իրականացնում է այն գլխավոր հավաստագրում նշված գումարը հաշվառումից հանելը, որի գործողությունը դադարեցվել է.
գ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ այն անդամ պետությունների՝ տեղեկատվական փոխանակում իրականացնելու համար լիազորված մաքսային մարմիններին, որոնց մաքսային մարմիններ է ենթադրվում ներկայացնել տարանցման հայտարարագրերը, տեղեկացնում է գլխավոր հավաստագրի գործողությունը դադարեցնելու (այն մարելու) մասին (նշելով գլխավոր հավաստագրի գրանցման համարը, դրա գործողությունը դադարեցնելու (այն մարելու) ամսաթիվն ու ժամը).
դ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ տեղեկացնում է գլխավոր հավաստագիր ներկայացրած անձին գլխավոր հավաստագրի գործողությունը դադարեցնելու (այն մարելու) մասին (նշելով գլխավոր հավաստագրի գրանցման համարը, դրա գործողությունը դադարեցնելու (այն մարելու) ամսաթիվը, ժամը և հիմքը)։
VI. Գլխավոր հավաստագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելը
37. Գրանցված գլխավոր հավաստագրում կարող են կատարվել փոփոխություններ (լրացումներ) հետևյալ դեպքերում՝
ա) անձի նախաձեռնություն՝ իր կողմից ավելի վաղ ներկայացված գլխավոր հավաստագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին (բացառությամբ գլխավոր հավաստագրով ապահովման գումարի նվազեցման մասով փոփոխությունների կատարման).
բ) անձի նախաձեռնություն՝ իր կողմից ավելի վաղ ներկայացված գլխավոր հավաստագրում՝ գլխավոր հավաստագրով ապահովման գումարի նվազեցման մասով փոփոխություն կատարելու և գլխավոր հավաստագրում հայտագրված մյուս տեղեկությունները չփոփոխելու մասին.
գ) մաքսային մարմնի կողմից տուրքերի, հարկերի գանձում գլխավոր ապահովման հաշվին՝ գլխավոր հավաստագրում նշված գումարի սահմաններում։
38. Սույն կարգի 37-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում անձը նոր գլխավոր հավաստագիրն ուղարկում է այն գլխավոր հավաստագիրը ավելի վաղ գրանցած մաքսային մարմին, որում կատարվում են փոփոխություններ (լրացումներ)։
Նոր գլխավոր հավաստագիրը ձևավորվում է Հանձնաժողովի կողմից սահմանված՝ հավաստագրի կառուցվածքին ու ձևաչափին համապատասխան՝ այդ հավաստագրում նշելով անհրաժեշտ փոփոխությունները (լրացումները), ինչպես նաև ավելի վաղ գրանցված այն գլխավոր հավաստագրի գրանցման համարը, որում կատարվում են փոփոխություններ (լրացումներ)։
39. Գրանցման մաքսային մարմինը, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, արձանագրում է սույն կարգի 38-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան նոր գլխավոր հավաստագիր ներկայացնելու ամսաթիվն ու ժամը։
40. Գրանցման մաքսային մարմինը սույն կարգի 38-րդ կետում նշված նոր գլխավոր հավաստագրի գրանցումը մերժում է հետևյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում՝
ա) նոր գլխավոր հավաստագիրը՝ ավելի վաղ այն գլխավոր հավաստագիրը ներկայացրած անձից տարբեր անձերի կողմից ուղարկվելը, որում կատարվում են փոփոխություններ (լրացումներ).
բ) նոր գլխավոր հավաստագիրը ներկայացվել է ավելի վաղ այն գլխավոր հավաստագիրը գրանցած մաքսային մարմնից տարբեր այլ մաքսային մարմին, որում կատարվում են փոփոխություններ (լրացումներ).
գ) այն գլխավոր հավաստագրի գործողությունը, որում կատարվում են փոփոխություններ (լրացումներ), դադարեցվել է (գլխավոր հավաստագիրը մարվել է).
դ) այն գլխավոր հավաստագրի գրանցումը, որում կատարվում են փոփոխություններ (լրացումներ), չեղյալ է ճանաչվել.
ե) այն գլխավոր հավաստագրով ապահովման գումարի պահուստավորման վերաբերյալ տեղեկատվության առկայություն գրանցման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում, որում կատարվում են փոփոխություններ (լրացումներ).
զ) նոր գլխավոր հավաստագրի կառուցվածքն ու ձևաչափը չեն համապատասխանում Հանձնաժողովի կողմից սահմանված՝ հավաստագրի կառուցվածքին և ձևաչափին.
է) նոր գլխավոր հավաստագիրը չի պարունակում Հավաստագրի լրացման կարգին համապատասխան նշման ենթակա տեղեկություններ.
ը) նոր գլխավոր հավաստագրի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը սահմանված է առանց հաշվի առնելու Հավաստագիրը լրացնելու կարգի 28-րդ կետով նախատեսված ժամկետները։
41 Նոր գլխավոր հավաստագրի գրանցումը մերժելու համար սույն կարգի 40-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում սույն կարգի 38-րդ հոդվածում նշված նոր գլխավոր հավաստագիրը ներկայացնելու պահից հետո՝ մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամից ոչ ուշ, գրանցման մաքսային մարմինը՝
ա) սույն կարգի 17-րդ կետի «ա» - «գ» ենթակետերին համապատասխան, չեղյալ է ճանաչում այն գլխավոր հավաստագրի գրանցումը, որում կատարվում են փոփոխություններ (լրացումներ).
բ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ նոր գլխավոր հավաստագիրը գրանցում է՝ դրան գրանցման համար շնորհելու միջոցով, և կատարում է սույն կարգի 13-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված գործողությունները.
գ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ նոր գլխավոր հավաստագիրն ուղարկած անձին տեղեկացնում է դրա գրանցման մասին՝ նշելով այն գլխավոր հավաստագրի համարը, որի գրանցումը չեղյալ է ճանաչվել՝ դրանում փոփոխություններ (լրացումներ) կատարելու առնչությամբ։
42. Սույն կարգի 40-րդ կետով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում սույն կարգի 38-րդ հոդվածում նշված նոր գլխավոր հավաստագիրը ներկայացնելու պահից հետո մաքսային մարմնի աշխատանքային ժամի 15 րոպեից ոչ ուշ գրանցման մաքսային մարմինը կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) տեղեկատվական համակարգ է մուտքագրում տեղեկատվություն՝ գլխավոր հավաստագրում փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու վերաբերյալ (նշելով գլխավոր հավաստագրի գրանցման համարը, մերժման ամսաթիվը, ժամը և հիմքը).
բ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ նոր գլխավոր հավաստագիր ներկայացրած անձին տեղեկացնում է գլխավոր հավաստագրում փոփոխությունների (լրացումների) կատարումը մերժելու մասին (նշելով գլխավոր հավաստագրի գրանցման համարը, մերժման ամսաթիվը, ժամը և հիմքը)։
43. Սույն կարգի 37-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում անձը նոր գլխավոր հավաստագիրն ուղարկում է այն գլխավոր հավաստագիրը ավելի վաղ գրանցած մաքսային մարմին, որում կատարվում է փոփոխություն՝ գլխավոր հավաստագրով ապահովման գումարի նվազեցման մասով։
Նոր գլխավոր հավաստագիրը ձևավորվում է Հանձնաժողովի կողմից սահմանված՝ հավաստագրի կառուցվածքին ու ձևաչափին համապատասխան՝ այդ հավաստագրում նշելով գլխավոր հավաստագրով ապահովման ճշգրտված գումարը, ինչպես նաև փոփոխվող գլխավոր հավաստագրի գրանցման համարը և այդ գլխավոր հավաստագիրը ներկայացրած անձի վերաբերյալ տեղեկությունները։
44. Գրանցման մաքսային մարմինը, տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, արձանագրում է սույն կարգի 43-րդ կետում նշված նոր գլխավոր հավաստագիր ներկայացնելու ամսաթիվն ու ժամը։
45. Գլխավոր հավաստագրով ապահովման գումարի նվազեցման մասով՝ գլխավոր հավաստագրում փոփոխության կատարումը գրանցման մաքսային մարմինը մերժում է հետևյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում՝
ա) սույն կարգի 43-րդ կետում նշված նոր գլխավոր հավաստագիրն ուղարկվել է փոփոխվող գլխավոր հավաստագիրը ներկայացրած անձից տարբեր մեկ այլ անձի կողմից.
բ) սույն կարգի 43-րդ կետում նշված նոր գլխավոր հավաստագիրը ներկայացվել է փոփոխվող գլխավոր հավաստագիրը գրանցած մաքսային մարմնից տարբեր այլ մաքսային մարմին.
գ) փոփոխվող գլխավոր հավաստագրի գործողությունը, դադարեցվել է (գլխավոր հավաստագիրը մարվել է).
դ) փոփոխվող գլխավոր հավաստագրի գրանցումը չեղյալ է ճանաչվել.
ե) սույն կարգի 43-րդ կետում նշված նոր գլխավոր հավաստագրի ուսումնասիրման պահի դրությամբ գրանցման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում՝ փոփոխվող գլխավոր հավաստագրով ապահովման գումարի պահուստավորման վերաբերյալ տեղեկատվության առկայություն.
զ) փոփոխվող գլխավոր հավաստագրում նշված գումարի սահմաններում գլխավոր ապահովման չպահուստավորված մնացորդը, հաշվի առնելով գրանցման մաքսային մարմնի կողմից տրամադրված պարզեցված ընթացակարգերը, փոքր է նոր գլխավոր հավաստագրում նշված գումարից (գլխավոր հավաստագրով ապահովման ճշգրտված գումարից).
է) սույն կարգի 43-րդ կետում նշված նոր գլխավոր հավաստագրի կառուցվածքն ու ձևաչափը չեն համապատասխանում Հանձնաժողովի կողմից սահմանված՝ հավաստագրի կառուցվածքին և ձևաչափին.
ը) սույն կարգի 43-րդ կետում նշված նոր գլխավոր հավաստագիրը չի պարունակում նշված կետի երկրորդ պարբերությանը համապատասխան նշման ենթակա տեղեկություններ։
46. Փոփոխվող գլխավոր հավաստագրով ապահովման գումարի նվազեցումը մերժելու համար հիմքերի բացակայության դեպքում, գրանցման մաքսային մարմինը, սույն կարգի 43-րդ կետում նշված նոր գլխավոր հավաստագիրը տեղեկատվական համակարգում ներկայացվելու կամ ստացվելու պահից 15 րոպեի ընթացքում, կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) տեղեկատվական համակարգ է մուտքագրում տեղեկատվություն՝ փոփոխված գլխավոր հավաստագրով օգտագործման համար հնարավոր գումարի նվազեցման վերաբերյալ.
բ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ սույն կարգի 43-րդ կետում նշված նոր գլխավոր հավաստագիրը ներկայացրած անձին տեղեկացնում է գլխավոր հավաստագրում փոփոխություն կատարելու մասին (նշելով գլխավոր հավաստագրի գրանցման համարը, գլխավոր հավաստագրով օգտագործման համար հնարավոր ճշգրտված գումարը, փոփոխություն կատարելու ամսաթիվն ու ժամը)։
47. Փոփոխվող գլխավոր հավաստագրով ապահովման գումարի նվազեցումը մերժելու համար սույն կարգի 45-րդ հոդվածով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում, գրանցման մաքսային մարմինը, սույն կարգի 43-րդ կետում նշված նոր գլխավոր հավաստագիրը տեղեկատվական համակարգում ներկայացվելու կամ ստացվելու պահից 15 րոպեից ոչ ուշ, կատարում է հետևյալ գործողությունները՝
ա) մերժում է փոփոխվող գլխավոր հավաստագրով ապահովման գումարի նվազեցումը՝ տեղեկատվական համակարգում համապատասխան տեղեկություններ մուտքագրելու միջոցով (նշելով գլխավոր հավաստագրի գրանցման համարը, մերժման ամսաթիվը, ժամը և հիմքը).
բ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ սույն կարգի 43-րդ կետում նշված նոր գլխավոր հավաստագիր ներկայացրած անձին տեղեկացնում է գլխավոր հավաստագրով ապահովման գումարի նվազեցման մասով՝ գլխավոր հավաստագրում փոփոխության կատարումը մերժելու մասին (նշելով գլխավոր հավաստագրի գրանցման համարը, մերժման ամսաթիվը, ժամը և հիմքը)։
48. Սույն կարգի 37-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում գլխավոր հավաստագրում փոփոխություններ կատարելիս գրանցման մաքսային մարմինը տուրքերի, հարկերի բռնագանձումից հետո 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ գլխավոր ապահովման հաշվին՝
ա) տեղեկատվական համակարգ է մուտքագրում տեղեկատվություն՝ գլխավոր հավաստագրով օգտագործման համար հնարավոր՝ ապահովման գումարի նվազեցման վերաբերյալ.
բ) տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ գլխավոր հավաստագիր ներկայացրած անձին տեղեկացնում է գլխավոր հավաստագրում փոփոխություն կատարելու մասին (նշելով գլխավոր հավաստագրի գրանցման համարը, գլխավոր հավաստագրով ապահովման ճշգրտված գումարը, գլխավոր հավաստագրով օգտագործման համար հնարավոր՝ ապահովման գումարի նվազեցման ամսաթիվը, ժամն ու պատճառը)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: