ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3450-Ա |
«09» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/50-02-921-24 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
1. Երևանի քաղաքապետի կողմից 2024 թվականի մայիսի 30-ին տրված 01/50-02-921-24 շինարարության թույլտվության 2.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«
2.1. Ապահովել օբյեկտի շահագործման թույլտվության ստացումը՝
|
ավարտական ակտի տրամադրումից (շինության ավարտի պետական գրանցման հաջորդ օրվանից) |
6 ____ |
ամսվա ընթացքում. | |
(նշել շահագործման թույլտվության ձևակերպման ժամկետը) | ||||
(սույն տողը նշվում ու լրացվում է նոր կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի դեպքում ) | ||||
|
ավարտական ակտի տրամադրման օրը: (սույն տողը նշվում է ավարտական ակտի և շահագործման թույլտվության ստացման ժամկետը նույնը լինելու դեպքում) |
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը: Սույն որոշման գործողությունը տարածվում է 2024 թվականի մայիսի 30-ից ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |