ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 1996 թ. թիվ 650
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի հաստիքները մտնում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների թվաքանակի մեջ:
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կառուցվածքի մասին» թիվ 35 որոշման 1-ին և 3-րդ կետերը.
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի թիվ 35 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 6 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության ներդրումների խրախուսման և վարկերի օգտագործման վարչություն ստեղծելու մասին» թիվ 395 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի թիվ 35 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 437 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
|
Հավելված |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կառավարության աշխատակազմի ղեկավարություն
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Տնտեսագիտական վարչություն
Տարածքային կառավարման վարչություն
Սոցիալական քաղաքականության վարչություն
Իրավաբանական վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Տասներորդ վարչություն
Վերահսկողության վարչություն
Տնտեսության օպերատիվ կառավարման վարչություն
Քաղաքաշինության և աղետի գոտու վարչություն
Ագրարային քաղաքականության վարչություն
ՀՀ Ազգային Ժողովի հետ կապերի վարչություն
Կադրերի վարչություն
Տնտեսական վարչություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմ
(հավելվածը փոփ. 29.04.97 N 161)