ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 689-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 143-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 02699418) «Սեմուր ընդ կո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02560685) 2024 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված N 80/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2,375 կգ փշալարի ձեռքբերում` 2,018,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի փետրվարի 27-ի «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անտառապատում և անտառվերականգնում Լոռու և Տավուշի մարզերում» N 143-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
30.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |