ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2024 թվականի N 2034-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշման`
1) N 2 հավելվածով սահմանված «Եզրահանգումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եզրահանգումներ
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև կրթության բովանդակությանը, ժամանակակից նորմերին ու պահանջներին համապատասխան կրթական հաստատությունների նոր շենքային պայմաններ ունենալու հրամայականը՝ խիստ նպատակահարմար է դիտարկվում նոր շենքերի նախագծման ու կառուցման մոտեցման կիրառումը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ շենքերի տեխնիկական վիճակը գնահատվում է բավարար:
Ծրագրի իրականացման նպատակով հանրակրթական ուսումնական հաստատություններում պարբերաբար իրականացվում են ուսումնասիրություններ՝ շենքերի տեխնիկական վիճակը և սեյսմիկ խոցելիության մակարդակը պարզելու նպատակով: Նշված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի շարք ուսումնական հաստատություններ ունեն հիմնանորոգման կամ նորոգման կարիք: Ընդ որում՝ միջամտություն չի նախատեսվում անել այն դեպքերում, երբ մասնագիտացված կազմակերպության կողմից տրամադրված սեյսմիկ եզրակացության հիման վրա նշված շենքը գնահատվում է որպես վթարային կամ սեյսմիկ առումով խոցելիության բարձր մակարդակ ունեցող: Այսինքն, ուսումնասիրված բոլոր այն դեպքերում, երբ մասնագիտական եզրակացությամբ շենքի տեխնիկական վիճակը գնահատված կլինի առնվազն բավարար և կպահանջվի սեյսմազինվածության բարձրացում, սակայն ելնելով դպրոցի բնականոն շահագործման և դասապրոցեսի անխափան կազմակերպման պահանջներից, ինչպես նաև հետագա քայքայումից պահպանելու համար այս դպրոցներում որպես ժամանակավոր լուծում անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման անհետաձգելի միջոցառումներ։
Վերանորոգման համար ընտրված և N 3 հավելվածի աղյուսակում ընդգրկված դպրոցներում նախատեսվող աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի 2-րդ բաժնի դրույթներին համապատասխան։ Հարկ է նշել նաև, որ այն դպրոցներում, որտեղ կիրականացվի նորոգում, կարող են նախատեսվել նաև անհրաժեշտ բացակայող ենթակառուցվածքների, մասնավորապես, մարզադահլիճի, հանդիսությունների դահլիճի կամ մանկապարտեզի (նախակրթարանի) մասնաշենքի կառուցման նախագծային լուծումներ՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով:
Նշված միջամտությունների իրականացման, միջամտության տեսակի ընտրության նպատակով յուրաքանչյուր դպրոցում իրականացվել է կարիքների գնահատում՝ հիմնված հետևյալ բաղադրիչների վրա՝
1. տանիք, ներառյալ ջերմամեկուսիչ շերտի, տանիքի կոնստրուկցիաների ամրությունը, հակահրդեհային և հակակոռոզիոն շերտերի առկայությունը, ծածկի մաշվածության մակարդակի գնահատումը և դրա բաղկացուցիչ մասերի առկայությունը,
2. դռներ, ներառյալ դրանց մաշվածության աստիճանի գնահատումը, փականների առկայությունը, ֆունկցիոնալությունը և գործող նորմերին համապատասխանության գնահատումը,
3. պատուհաններ, ներառյալ դրանց մաշվածության աստիճանի գնահատումը, փականների առկայությունը, ապակիների վնասվածության աստիճանը, ֆունկցիոնալությունը և գործող նորմերին համապատասխանության գնահատումը,
4. հատակ, ներառյալ հատակի կառուցման համար օգտագործված նյութերը և մաշվածության աստիճանի գնահատումը,
5. ջեռուցման համակարգ, ներառյալ կաթսայատան, կաթսաների, ջերմուղու, խողովակների և ջեռուցման մարտկոցների վնասվածության աստիճանը, ֆունկցիոնալությունը և գործող նորմերին համապատասխանության գնահատումը, ինչպես նաև դրանց ժամանակակից նյութերով պատրաստված լինելու հանգամանքը,
6. սանհանգույցներ, ներառյալ սալիկների վնասվածության գնահատումը, սանիտարական սարքերի առկայությունը, դրանց ֆունկցիոնալությունը, ինչպես նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված սանհանգույցների առկայությունը,
7. ներքին հարդարում, ներառյալ օգտագործված նյութերը և մաշվածության աստիճանը, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերի ֆունկցիոնալությունը և օգտագործված նյութերը,
8. նախակրթարան, ներառյալ դրանց բացակայության պարագայում կառուցման հնարավորության գնահատումը,
9. մարզադահլիճներ և հանդիսությունների դահլիճներ, ներառյալ դրանց մաշվածությունը և հագեցվածության գնահատումը, ինչպես նաև դրանց բացակայության պարագայում նորի կառուցման հնարավորությունը,
10. գույքային հագեցվածություն, ներառյալ դասասենյակների, լաբորատոր սենյակների, մարզական, հանդիսությունների դահլիճի և վարչական մասի համար նախատեսված գույքը,
11. արտաքին տեսք և տարածքի բարեկարգում, ներառյալ շենքի/շենքերի մուտքերի և ելքերի հագեցվածությունը, այդ թվում՝ թեքահարթակների և ծածկի առկայությունը, սալվածքի առկայությունը և մաշվածության աստիճանը, արտաքին տեսքի համար օգտագործված նյութերի տեսակը և դրանց մաշվածության աստիճանը, ջրահեռացման խողովակների առկայությունը, տարածքի բարեկարգման անհրաժեշտությունը, ցանկապատի առկայությունը և դրա մաշվածության աստիճանի գնահատումը, մարզադաշտի առկայությունը:
Վերոգրյալ միջամտություններն ուղղվելու են վերոշարադրյալ բաղադրիչ ների վերանորոգմանը և արդիականացմանը, ինչի արդյունքում կստեղծվեն կրթական հաստատությունների շենքային արժանապատիվ և բարենպաստ պայմաններ:».
2) N 1 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկի՝
ա. 9-րդ սյունակում «Սույն որոշման ընդունման պահին աշխատանքների ավարտվածության մասին տեղեկատվություն» բառերը փոխարինել «Աշխատանքների ավարտվածության մասին տեղեկատվություն» բառերով,
բ. 146-րդ, 213-րդ, 217-րդ, 238-րդ, 241-րդ տողերը ճանաչել ուժը կորցրած,
գ. 179-րդ տողի 5-րդ սյունակում «կառուցում» բառը փոխարինել «մասնաշենքերի կառուցում և վերանորոգում/հիմնանորոգում» բառերով.
3) N 3 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկի 7-րդ սյունակում «Սույն որոշման ընդունման պահին աշխատանքների ավարտվածության մասին տեղեկատվություն» բառերը փոխարինել «Աշխատանքների ավարտվածության մասին տեղեկատվություն» բառերով.
4) N 3 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկի՝
ա. 23-րդ տողի 6-րդ սյունակում «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» բառերով,
բ. 23-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24-58-րդ տողերով.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|