ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023թ.
N 141-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.3-րդ կետով՝ Կապանի համայնքի ավագանին որոշում է․
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ( 19 )`
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________
ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________
ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________
ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________
ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________
ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________
ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ՏԻԳՐԱՆ ԻՎԱՆՅԱՆ __________________
ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________
ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ __________________
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ __________________
ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________
ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ __________________
ԷՐԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ __________________
ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ __________________
Դեմ ( 0 )
Ձեռնպահ ( 0 )
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 27-ի N 141-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1․ Սույն կարգով կարգավորվում են Կապան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից, ընդհանուր օգտագործման տարածքներում (այսուհետ Տարածք) ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգի, պայմանների ու սահմանափակումների հետ կապված հարաբերությունները։
2․ Կապան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից, ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար թույլտվությունները տրամադրում է Կապան համայնքի ղեկավարը՝ սույն հավելվածով սահմանված պահանջներին համապատասխանող դիմումի հիման վրա։
3․ Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Կապան համայնքի ղեկավարին է ներկայացնում դիմում, որին կից ներկայացվում է․
1) Իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման քաղվածքը,
2) շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը,
3) տեղական տուրքի վճարման անդորրագիրը,
4) հանրային սննդի կազմակերպման ու իրականացման թույլտվության պատճենը։
4․ Եթե թույլտվությունը ստանալուց հետո հաջորդ տարիներին սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի փոփոխություններ չեն կատարվել, դիմումին կից ներկայացվում են միայն 3-րդ, և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը։
5․ Դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է։
6․ Դիմումը մերժվում է, եթե
1) սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Կապան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 3 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել,
2) գործունեության իրականացման վայրի շենքը կամ շինությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված պահանջներին,
3) դիմողի կողմից չեն կատարվել Կապան համայնքի բյուջեի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերի և վճարների մասով պարտավորությունները,
4) հանրային սննդի կազմակերպումը տվյալ տարածքում սահմանափակում (խոչընդոտում) է այլ անձանց իրավունքները,
4) Կապանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից տրվել է բացասական եզրակացություն։
7․ Տարածքը տրամադրվում է
1) բացառապես տվյալ սեզոնի ընթացքում հանրային սննդի ծառայություն կազմակերպելու համար, որտեղ առավելագույնը մինչև մայթի 50 տոկոսի չափով կարող են տեղադրվել անհրաժեշտ սեղաններ ու աթոռներ, այլ շարժական միջոցներ,
2) շինությանը կից հատվածից մինչև մայթեզրը, բացառությամբ կանաչ գոտին։
8․ Թույլտվություն ստացած անձը պարտավոր է․
1) Տարածքը օգտագործել սույն կարգով սահմանված պայմաններին ու սահմանափակումներին համապատասխան,
2) Տարածքում կազմակերպվող ծառայությունների իրականացման ընթացքում ապահովել Տարածքին հարակից կամ անմիջականորեն ներառող հատվածներում հետիոտնի համար նախատեսված մայթերի կամ անցուղիների ազատ միջավայրը,
3) թույլտվությամբ սահմանված ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տարածքն ազատել և բերել նախկին տեսքի։
Աշխատակազմի քարտուղար |
Ն․ Շահնազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|