ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2023 թվականի N 908-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1491-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների հիմնման պահպանության, դրանց շուրջ պահպանական գոտիների ստեղծման կարգը և սահմանափակումների ցանկը հաստատելու մասին» N 1491-Ն որոշման՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Սահմանել, որ շրջակա միջավայրի դիտարկումների պետական ցանցի օբյեկտների հողամասերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով նախատեսված կարգով` հետևյալ չափերով`
1) օդերևութաբանական կայանի, այդ թվում` դիտահրապարակի համար` 0.5-1.0 հեկտար.
2) մակերևութային ջրերի ջրաչափական դիտակետի համար` 0.10-0.15 հեկտար (առանց ջրային տարածքի).
3) ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ջրաչափական դիտակետի (հորատանցք, ջրհոր, աղբյուր, որոնք տեղադրված են համայնքային հողերում) համար՝ 4-8 քառ. մետր.
4) բնակավայրերում օդի աղտոտվածության մոնիթորինգի դիտակայանի համար` 30-50 քառ. մետր:».
2) հավելվածի 1-ին կետի «ա» ենթակետը «հիդրոլոգիական,» բառից հետո լրացնել «հիդրոերկրաբանական,» բառով, իսկ «ջրերի» բառից հետո՝ «(մակերևութային և ստորերկրյա)» բառերով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
08.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|