Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 32
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.03.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
01.03.2022
Дата вступления в силу
03.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2022 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՀԵՂՈՒԿ ԵՎ ԳԱԶԱՆՄԱՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ «ՀԵՂՈՒԿ ԵՎ ԳԱԶԱՆՄԱՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ ու 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման համար նախատեսված մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների ու «Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման համար նախատեսված մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) պահանջները կիրառելու և կատարելու և այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի մարտի 1-ի

 թիվ 32 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման համար նախատեսված մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների ու «Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման համար նախատեսված մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) պահանջները կիրառելու և կատարելու և այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

Համարը՝ ը/կ

ՍՄԴ-ի ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը: Աշխատանքների տեսակները

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետները

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակող

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

1

75.200

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Շենքեր և կառույցներ. Տեխնիկական շահագործման կանոններ

9-րդ կետի «ա» և «բ» ենթակետեր, 34-րդ, 47-րդ կետեր, 40-րդ կետի «ա»-«գ» ենթակետեր, 42-րդ կետ, 50-րդ կետի «դ» ենթակետ և 58-րդ կետ

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

2

75.200

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Նավահանգիստների հիդրոտեխնիկական կառույցներ. Տեխնիկական շահագործման կանոններ

9-րդ կետի «ա» և «բ» ենթակետեր, 34-րդ, 47-րդ կետեր, 40-րդ կետի «ա»-«գ» ենթակետեր, 42-րդ կետ, 50-րդ կետի «դ» ենթակետ և 58-րդ կետ

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

3

75.200

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Բեռնվածքներ և ազդեցություններ

15-րդ կետ

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4

75.200

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Շենքեր և կառույցներ. Նախագծման կանոններ

15-րդ կետ

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

5

91.040

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Մայրուղային խողովակաշարերի անցումների կառուցում՝ ջրային արգելքների միջով. Հիմնական դրույթներ

24-րդ, 35-րդ, 37-րդ կետեր, 38-րդ կետի «ա»-«դ» ենթակետեր, 39-րդ, 47-րդ և 55-րդ կետեր

2023 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

6

75.200

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Ինժեներական հետազննություններ

27-րդ, 28-րդ կետեր և 50-րդ կետի «ա» ենթակետ

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

7

75.200

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Կայծակից և ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության ապահովում. Հիմնական դրույթներ

31-րդ կետ

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

8

75.200

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Օբյեկտների պահպանում և վերացում

38-րդ կետի «ե» ենթակետ, 46-րդ, 47-րդ կետեր, 50-րդ կետի «բ», «գ» և «ե» ենթակետեր, 56-րդ և 57-րդ կետեր

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

9

91.040

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Մայրուղային խողովակաշարի օբյեկտների ընդունումը և շահագործման մեջ դնելը. Հիմնական դրույթներ

50-րդ կետի «գ» ենթակետ, 53-57-րդ և 59-րդ կետեր

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

10

19.100

Թիվ 1 փոփոխության մշակում՝ ԳՕՍՏ 34182-2017-ի «Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Շահագործում և տեխնիկական սպասարկում. Հիմնական դրույթներ»

9-րդ կետի «ա» և «բ» ենթակետեր, 33-րդ, 34-րդ կետեր, 40-րդ կետի «ա»-«գ» ենթակետեր, 42-րդ, 47-րդ կետեր, 50-րդ կետի «դ» ենթակետ և 58-րդ կետ

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

11

23.040

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Գծային մաս. Նախագծում

9-րդ կետի «ա» ենթակետ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ, 18-21-րդ, 23-30-րդ, 33-35-րդ, 37-րդ կետեր, 38-րդ կետի «ա»-«դ» ենթակետեր, 39-րդ և 47-րդ կետեր

2017 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

12

91.040

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Բազմամյա սառած գրունտների տարածման տարածքում շինմոնտաժային աշխատանքների կազմակերպում և կատարում

9-րդ կետի «ա» ենթակետ

2020 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

13

23.040

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Քաղաքների և այլ բնակավայրերի տարածքներով անցկացվող մայրուղային նավթամուղի և նավթամթերքամուղի հատվածներ։ Նախագծում

16-րդ, 17-րդ, 35-րդ և 37-րդ կետեր

2019 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

14

91.040

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Գծային մաս. Շինմոնտաժային աշխատանքների կազմակերպում և կատարում

24-րդ, 35-րդ, 37-րդ կետեր, 38-րդ կետի «ա»-«դ» ենթակետեր, 39-րդ, 47-րդ և 55-րդ կետեր

2019 թվական

2022 թվական

Ռուսաստանի Դաշնություն

15

23.020

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Պահեստարաններ՝ ուղղահայաց, գլանաձև, պողպատե. Տեխնիկական շահագործման կանոններ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 58623-2019-ի հիման վրա

9-րդ կետի «ա» և «բ» ենթակետեր, 34-րդ, 47-րդ կետեր, 40-րդ կետի «ա»-«գ» ենթակետեր, 42-րդ կետ, 50-րդ կետի «դ» ենթակետ և 58-րդ կետ

2025 թվական

2027 թվական

Ռուսաստանի Դաշնություն

16

23.060

Ամրան խողովակաշարային՝ մայրուղային նավթամուղների և նավթամթերքամուղների համար. Տեխնիկական վիճակի գնահատման և նշանակված ցուցանիշների երկարաձգման կանոններ. ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 58819-2020-ի հիման վրա

9-րդ կետի «բ» ենթակետ

2025 թվական

2027 թվական

Ռուսաստանի Դաշնություն

17

23.020

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Ուղղահայաց պողպատե պահեստարանի ամրության, կայունության և երկարակեցության գնահատման մեթոդիկա.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 58622-2019-ի հիման վրա

9-րդ կետի «գ» ենթակետ

2025 թվական

2027 թվական

Ռուսաստանի Դաշնություն

18

23.040

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Տեխնոլոգիական սարքավորման ավտոմատացում և հեռուստամեքենայացում. Հիմնական դրույթները, եզրույթները և սահմանումները.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 58362-2019-ի հիման վրա

9-րդ կետի «զ» ենթակետ, 17-րդ, 35-րդ կետեր և 40-րդ կետի «բ» և «գ» ենթակետեր

2025 թվական

2027 թվական

Ռուսաստանի Դաշնություն

19

23.060

Նավթի և նավթամթերքի մայրուղային խողովակաշարային փոխադրում. Մայրուղային նավթամուղների և նավթամթերքամուղների ճնշման ալիքների հարթեցման համակարգեր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 59066-2020-ի հիման վրա

9-րդ կետ և 40-րդ կետի «ա»-«գ» ենթակետեր

2025 թվական

2027 թվական

Ռուսաստանի Դաշնություն

20

75.200

Գազամատակարարման համակարգ. Գազի մայրուղային խողովակաշարային փոխադրում Ճնշակայաններ. Տեխնիկական սպասարկման և նորոգման անցկացման կարգ

9-րդ կետի «բ» ենթակետ

2022 թվական

2024 թվական

Ռուսաստանի Դաշնություն

21

75.200

Գազամատակարարման համակարգ. Գազի մայրուղային խողովակաշարային փոխադրում Եզրույթներ և սահմանումներ

9-րդ կետի «գ» ենթակետ

2022 թվական

2024 թվական

Ռուսաստանի Դաշնություն

22

75.200

Գազամատակարարման համակարգ. Գազի մայրուղային խողովակաշարային փոխադրում Մայրուղային գազատարներ. Շահագործման կանոններ

9-րդ կետի «գ» ենթակետ և 40-րդ կետ

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

23

75.200

Գազամատակարարման համակարգ. Գազի մայրուղային խողովակաշարային փոխադրում Մայրուղային գազատարների գծային մաս. Տեխնիկական սպասարկում. Հիմնական դրույթներ

9-րդ կետի «զ» ենթակետ

2023 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

24

75.200

Գազամատակարարման համակարգ. Գազի մայրուղային խողովակաշարային փոխադրում Մայրուղային գազատարների գծային մաս. Ստորջրյա անցումներ. Տեխնիկական սպասարկում. Հիմնական դրույթներ

9-րդ կետի «զ» ենթակետ

2023 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

25

75.200

Գազամատակարարման համակարգ. Գազի մայրուղային խողովակաշարային փոխադրում Վթարների և պատահարների հետևանքների կանխարգելման, տեղայնացման և վերացման միջոցառումներ. Հիմնական պահանջները

32-րդ, 35-րդ կետեր, 39-րդ կետի «գ» ենթակետ, 43-րդ և 45-րդ կետեր

2023 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

26

75.200

Գազամատակարարման համակարգ. Գազի մայրուղային խողովակաշարային փոխադրում Մարդածին ակտիվության պայմաններում անվտանգության ապահովում. Հիմնական պահանջները

33-րդ, 34-րդ և 42-44-րդ կետեր, թիվ 1 և 2 հավելվածներ

2021 թվական

2023 թվական

Ռուսաստանի Դաշնություն

27

75.200

Գազամատակարարման համակարգ. Գազի մայրուղային խողովակաշարային փոխադրում Մարդածին ակտիվության պայմաններում անվտանգության ապահովում. Մայրուղային գազատարի գծային մասի հատուկ հատվածների նույնականացում

33-րդ, 34-րդ և 42-44-րդ կետեր, թիվ 1 և 2 հավելվածներ

2024 թվական

2026 թվական

Ռուսաստանի Դաշնություն

28

75.200

Գազամատակարարման համակարգ. Գազի մայրուղային խողովակաշարային փոխադրում Մայրուղային գազատարներ. Նախազգուշացնող և ճանաչման նշաններ. Ազդանշանային ներկվածք. Ընդհանուր պահանջներ

34-րդ կետ

2023 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

29

75.200

Գազամատակարարման համակարգ. Գազի մայրուղային խողովակաշարային փոխադրում Մայրուղային գազատարներ. Ամրության փորձարկումներ և հերմետիկության ստուգում

34-րդ կետ

2023 թվական

2025 թվական

Ռուսաստանի Դաշնություն

30

75.200

Գազամատակարարման համակարգ. Գազի փոխադրման մայրուղային խողովակաշարեր. Մայրուղային գազատարներ. Արատորոշման աշխատանքներ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏ ՂՀ 2885-2016-ի, ՍՏ ՂՀ 2892-2016-ի, ՍՏ ՂՀ 2889-2016-ի, ՍՏ ՂՀ 3080-2017-ի, ՍՏ ՂՀ 3081-2017-ի և ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 55999-2016-ի հիման վրա

40-րդ կետի «բ» ենթակետ

2023 թվական

2024 թվական

Ղազախստանի Հանրապետություն

31

23.040

Գազամատակարարման համակարգ. Գազի փոխադրման մայրուղային խողովակաշարեր. Մայրուղային գազատարներ. Նախագծում Հիմնական դրույթներ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ՂՀ Կանոնագիրք՝ 3.05-101-2013-ի հիման վրա

10-րդ, 12-րդ, 16-րդ և 18-րդ կետեր

2023 թվական

2024 թվական

Ղազախստանի Հանրապետություն

32

23.040

Գազամատակարարման համակարգ. Գազի փոխադրման մայրուղային խողովակաշարեր. Մայրուղային գազատարներ. Նախագծում

Տեխնոլոգիական օբյեկտներ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏ ՂՀ 1916-2009-ի, ՍՏ ՂՀ 2888-2016-ի, ՍՏ ՂՀ 3077-2017-ի և ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 51164-2005-ի հիման վրա

10-րդ, 18–21-րդ, 23-րդ, 47-րդ կետեր, 38-րդ կետի «ե» ենթակետ 40-րդ կետի «բ» ենթակետ, 50-րդ կետի «ա» և «գ» ենթակետեր և 55-րդ կետ

2023 թվական

2024 թվական

Ղազախստանի Հանրապետություն

33

23.040

Գազամատակարարման համակարգ. Գազի փոխադրման մայրուղային խողովակաշարեր. Մայրուղային գազատարներ. Շինմոնտաժային աշխատանքներ. Կատարման և ընդունման կազմակերպման կարգ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏ ՂՀ 1915-2009-ի հիման վրա

38-րդ կետի «ե» ենթակետ

2023 թվական

2024 թվական

Ղազախստանի Հանրապետություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան