Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 115
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.09.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
15.07.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
15.07.2022
Дата вступления в силу
03.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2022 թվականի

թիվ 115

քաղ. Վիտեբսկ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 65-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկայում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունները չեն կիրառվում՝

անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ այն հայտերի (նյութերի) մասով, որոնք ուսումնասիրության համար ընդունվել են՝ նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը.

անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման այն հետաքննությունների մասով, որոնց անցկացման մասին որոշումն ընդունվել է՝ նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը։

3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2022 թվականի հուլիսի 15-ի

թիվ 115 որոշման

 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկայում կատարվող
 

1. 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հայտերը (նյութերը) ուսումնասիրելիս.

բ) ապրանքային շուկան որոշելիս՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափանիշներին (այսուհետ՝ Չափանիշներ) դրա համապատասխանությունը սահմանելու նպատակով, ինչպես նաև նախքան Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասով հետաքննությունների անցկացման մեկնարկը Հանձնաժողովի լիազորություններն իրականացնելու նպատակով՝ սեփական նախաձեռնությամբ.»։

2. 3-րդ կետի «ժ» ենթակետում «հաշվետվություն» բառը փոխարինել «եզրակացություն» բառով։

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ З1 կետով՝

«З1. Ապրանքի անհատույց տրամադրումը չի խոչընդոտում ապրանքային շուկայի ապրանքային և աշխարհագրական սահմանները, ինչպես նաև ապրանքային շուկայի ծավալը և ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները որոշելը։»։

4. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Մրցակցության վիճակի գնահատում անցկացնելիս, սույն մեթոդիկայի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի դրույթների իրականացման նպատակով և արգելքների խախտումների սահմանման շրջանակներում, մրցակցության վիճակի գնահատումը կարող է իրականացվել՝

ա) Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված արգելքների մասով՝ սույն մեթոդիկայի 3-րդ կետի «ե» և «ը» ենթակետերով նախատեսված փուլերի բացառմամբ, սակայն համաձայնագրի մասնակիցների միջև մրցակցային հարաբերությունների առկայության փաստի արձանագրմամբ.

բ) Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված արգելքների մասով՝ սույն մեթոդիկայի 3-րդ կետի «զ» և «թ» ենթակետերով նախատեսված փուլերի բացառմամբ.

գ) Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված արգելքների մասով՝ սույն մեթոդիկայի 3-րդ կետի «զ» և «թ» ենթակետերով նախատեսված փուլերի բացառմամբ.

դ) Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արգելքների մասով՝ այն փուլերի բացառմամբ, որոնք նախատեսված են՝

սույն մեթոդիկայի 3-րդ կետի «ե»-«թ» ենթակետերով, եթե Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արգելքների խախտումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հետևանքներից որևէ մեկին.

Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-րդ կետի «զ»-«թ» ենթակետերով, եթե Պայմանագրի 76-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արգելքների խախտումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել Պայմանագրի 76-րդ հոդվածի 4-րդ կետում նշված հետևանքներից որևէ մեկին:

ե) Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված արգելքների մասով՝ ապրանքի նախնական որոշմամբ՝ սույն մեթոդիկայի 15-րդ կետին համապատասխան:»:

5. 5-րդ կետի «զ» ենթակետը լրացնել «և այլ ասոցիացիաներից (միություններից)» բառերով։

6. 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով՝

«ը) ապրանքն ստանալու եղանակը։»։

7. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 161 կետով՝

«161. Ապրանքային շուկայի ապրանքային սահմանները որոշելիս կարող են հաշվի առնվել կոնկրետ ապրանքային շուկային բնորոշ ուղղակի և անուղղակի «ցանցային էֆեկտները» (ներգործություն, որն ապրանքի մեկ օգտագործողն ունի մյուսների, այդ թվում՝ հնարավոր օգտագործողների համար դրա արժեքավորության վրա)։»։

8. 371 կետում «հաշվետվության» բառը փոխարինել «եզրակացության» բառով։

9. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 441 կետով՝

«441. Որպես խոչընդոտ կարող են դիտարկվել «ցանցային էֆեկտները»։»։

10. XII բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«XII. Վերլուծական եզրակացությունը

 

61. Ապրանքային շուկայում մրցակցության վիճակի գնահատում անցկացնելու արդյունքների հիման վրա, հաշվի առնելով սույն մեթոդիկայի 3-րդ և 4-րդ կետերի դրույթների պահանջները, կազմվում է վերլուծական եզրակացություն:

62. Վերլուծական եզրակացությունը նախապատրաստվում է Հանձնաժողովի՝ մրցակցության վիճակի գնահատման անցկացման համար պատասխանատու ստորաբաժանման (այսուհետ՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանում) կողմից։

63. Վերլուծական եզրակացության նախագիծը (թղթային կրիչով) ուղարկվում է անդամ պետությունների պետական իշխանության այն մարմիններ, որոնց իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը (այսուհետ՝ լիազորված մարմիններ)՝ կոմերցիոն և (կամ) օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվության բացառմամբ և լիազորված մարմնի էլեկտրոնային փոստի հասցեին դրա ուղարկման կրկնօրինակմամբ (հասցեատիրոջ կողմից այն ստանալու փաստի հաստատմամբ):

Վերլուծական եզրակացության նախագիծն ստանալու օրվանից լիազորված մարմինները, դիրքորոշման նախապատրաստման նպատակով, ծանոթանում են այն նյութերին (փաստաթղթերին, տեղեկություններին, տեղեկատվությանը), որոնց հիման վրա նախապատրաստվել է նախագիծը։

Լիազորված մարմինները, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, Հանձնաժողովի՝ վերլուծական եզրակացության նախագիծն ուղարկելու վերաբերյալ գրությունն իրենց կողմից գրանցվելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր ներկայացնում են նախագծի մասով իրենց դիրքորոշումները (թղթային կրիչով)՝ Հանձնաժողովի էլեկտրոնային փոստի հասցեին դրա ուղարկման կրկնօրինակմամբ (հասցեատիրոջ կողմից այն ստանալու փաստի հաստատմամբ):

Լիազորված մարմինների գրավոր ներկայացված դիրքորոշումները կցվում են վերլուծական եզրակացության նախագծին։

64. Սույն մեթոդիկայի 63-րդ կետով սահմանված ժամկետում լիազորված մարմինների դիրքորոշումները չներկայացնելու կամ վերլուծական եզրակացության նախագծի մասով լիազորված մարմինների ներկայացված դիրքորոշումներում դիտողությունների բացակայության դեպքում Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը (նրա բացակայության դեպքում նրանց փոխարինող անձը) հաստատում է վերլուծական եզրակացությունը՝ նշելով դրա հաստատման ամսաթիվը։

65. Թեկուզ մեկ լիազորված մարմնից վերլուծական եզրակացության նախագծի մասով դիտողություն ստանալու դեպքում Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումն ուղարկում է խորհրդակցություններ անցկացնելու մասին ծանուցում։

Տեսաժողովի ձևաչափով խորհրդակցություններ անցկացնելու մասին ծանուցումը Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից լիազորված մարմիններ է ուղարկվում ոչ ուշ, քան դրանք անցկացնելու օրվանից 3 աշխատանքային օր առաջ:

Առկա ձևաչափով խորհրդակցություններ անցկացնելու մասին ծանուցումը Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից լիազորված մարմիններ է ուղարկվում ոչ ուշ, քան դրանք անցկացնելու օրվանից 7 աշխատանքային օր առաջ:

Տեսակոնֆերանս-կապի միջոցով խորհրդակցությունների անցկացումը թույլատրվում է խորհրդակցությունների շրջանակներում ուսումնասիրվող նյութերում (փաստաթղթերում, տեղեկություններում, տեղեկատվության մեջ) գաղտնի տեղեկատվության բացակայության դեպքում։ Նշված նյութերում (փաստաթղթերում, տեղեկություններում, տեղեկատվության մեջ) գաղտնի տեղեկատվության առկայության դեպքում խորհրդակցություններն անցկացվում են առկա ձևաչափով։

Խորհրդակցությունների անցկացման ժամանակ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից կատարվում է ձայնագրություն կամ տեսագրություն։

Ձայնագրության կամ տեսագրության իրականացում չի թույլատրվում խորհրդակցությունների շրջանակներում ուսումնասիրվող նյութերում (փաստաթղթերում, տեղեկություններում, տեղեկատվության մեջ) գաղտնի տեղեկատվության առկայության դեպքում։

Խորհրդակցությունների անցկացման արդյունքների հիման վրա Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից կազմվում է արձանագրություն, որում արտացոլվում են լիազորված մարմինների հիմնավորված դիրքորոշումները։

Խորհրդակցությունների արձանագրությունն ստորագրվում է խորհրդակցություններն անցկացրած՝ Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի (նրա բացակայության դեպքում նրան փոխարինող անձի) կողմից։

Արձանագրությունը կցվում է վերլուծական նախագծին, ընդ որում՝ խորհրդակցությունների արձանագրության պատճենը լիազորված մարմիններ է ուղարկվում խորհրդակցությունների անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Վերլուծական եզրակացության նախագծի մասով տարաձայնությունները խորհրդակցությունների ընթացքում կարգավորելու դեպքում Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը (նրա բացակայության դեպքում նրան փոխարինող անձը) հաստատում է վերլուծական եզրակացությունը՝ նշելով դրա հաստատման ամսաթիվը։

66. Այն դեպքում, երբ վերլուծական եզրակացության նախագծի մասով տարաձայնությունները չեն կարգավորվել անցկացված խորհրդակցությունների արդյունքներով, դրանց կարգավորման հարցը քննարկվում է մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի և լիազորված մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) մասնակցությամբ խորհրդակցություններին։

Նշված խորհրդակցությունների անցկացման արդյունքներով կազմվում է արձանագրություն, որում արտացոլվում են դրա մասնակիցների դիրքորոշումները։

Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի բացակայության դեպքում, վերջինիս գրավոր հանձնարարությամբ, լիազորված մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) հետ խորհրդակցություններն անցկացնում է Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը։

Խորհրդակցությունների արձանագրությունը ստորագրվում է Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի կամ խորհրդակցություններն անցկացրած՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից։

Արձանագրությունը կցվում է վերլուծական նախագծին, ընդ որում՝ խորհրդակցությունների արձանագրության պատճենը լիազորված մարմիններ է ուղարկվում խորհրդակցությունների անցկացման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Նշված խորհրդակցություններն անցկացնելուց հետո Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը (նրա բացակայության դեպքում նրանց փոխարինող անձը) հաստատում է վերլուծական եզրակացությունը՝ նշելով դրա հաստատման ամսաթիվը, և իրականացնում է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների կանխարգելմանն ուղղված գործողություններ՝ Միության իրավունքով սահմանված կարգով։

67. Հաշվի առնելով սույն մեթոդիկայի 4-րդ կետի դրույթները՝ վերլուծական եզրակացությունը պետք է պարունակի հետևյալ բաժինները՝

ա) ընդհանուր դրույթներ՝

հետազոտության նպատակը,

սկզբնական տեղեկատվության աղբյուրների նկարագրությունը.

բ) տեղեկություններ ընտրված ուսումնասիրման ժամանակային միջակայքի վերաբերյալ.

գ) եզրակացություններ ապրանքային շուկայի ապրանքային սահմանների մասին (դրանք որոշելու մեթոդի ընտրության հիմնավորմամբ).

դ) եզրակացություններ ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանների մասին (դրանք որոշելու մեթոդի ընտրության հիմնավորմամբ).

ե) տեղեկություններ ապրանքային շուկայում գործունեություն իրականացնող՝ տնտեսավարող սուբյեկտների կազմի վերաբերյալ.

զ) ապրանքային շուկայի ծավալի և ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինների վերաբերյալ.

է) եզրակացություններ ապրանքային շուկայի կոնցենտրացիայի մակարդակի մասին.

ը) տեղեկություններ ապրանքային շուկա մուտքի խոչընդոտների վերաբերյալ.

թ) ապրանքային շուկայում մրցակցության վիճակի գնահատում.

ժ) տեղեկություններ ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի գերիշխող դիրքի վերաբերյալ.

ժա) հիմնավորված եզրակացություններ՝ Չափանիշներին համապատասխան շուկան անդրսահմանային համարելու (չհամարելու) և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելման մասով՝ Հանձնաժողովի իրավասության առկայության (բացակայության) մասին։

68. Վերլուծական եզրակացությունը պետք է լինի կարված և համարակալված։

69. Այն դեպքում, երբ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննության անցկացման և (կամ) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործի քննության շրջանակներում հայտնաբերվել են այնպիսի նյութեր (փաստաթղթեր, տեղեկություններ, տեղեկատվություն), որոնց Հանձնաժողովը չի տիրապետել անդրսահմանային շուկայում մրցակցության վիճակի գնահատում անցկացնելու պահին, վերլուծական եզրակացության մեջ կարող են կատարվել փոփոխություններ (հստակեցումներ)։

Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումն այդպիսի փոփոխությունների (հստակեցումների) կատարման մասին լիազորված մարմիններին ծանուցում է դրանք կատարելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում։

70. Սույն մեթոդիկայի 63-66-րդ կետերը և 67-րդ կետի «ժա» ենթակետը կիրառվում են միայն սույն մեթոդիկայի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան անցկացվող՝ մրցակցության վիճակի գնահատման ժամանակ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան