ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ |
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ |
10-6-23 |
թիվ 1-3 |
0566/3-3 |
6 ապրիլի 1993 թ. |
6 ապրիլի 1993 թ. |
6 ապրիլի 1993 թ.
|
ՀՀ կառավարության 1992 թ. ապրիլի 16-ի թիվ 238 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի վերաբերյալ» հիմնական դրույթներում լրացում կատարելու մասին |
Նպատակահարմար գտնելով արտոնավճարի (ռոյալտի) ծախսերը դասել արտադրության ծախքերին և ընդգրկել ինքնարժեքի մեջ, ՀՀ կառավարության 1992 թ. ապրիլի 16-ի թիվ 238 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի վերաբերյալ» հիմնական դրույթներում կատարել հետևյալ լրացումը`
21-րդ հոդվածից հետո մտցնել նոր 211 հոդված հետևյալ բովանդակությամբ «Ոչ նյութական ակտիվների դիմաց վճարվող արտոնավճարը (ռոյալտի)»: