ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
13 փետրվարի 1998 թ. |
N 01/12 |
«1998 թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ, ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ, ՀՈՂԻ ՀԱՐԿԻ, ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀՈՂԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կանոնակարգել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին», «Պետական տուրքի մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներին համապատասխան համայնքների բյուջեների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջև բաշխվող հարկային մուտքերի և վճարների ճիշտ հաշվառման հարցերը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «1998 թ. ընթացքում եկամտահարկի, գույքահարկի, հողի հարկի, պետական տուրքի գումարների և պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների մուտքերը պետական և համայնքների բյուջեների միջև բաշխելու մասին» հրահանգչական նամակը.
|
Ա. Թումանյան |
|
|
|
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
1998 թ. ընթացքում եկամտահարկի, գույքահարկի, հողի հարկի, պետական տուրքի գումարների ԵՎ պետական պահուստի հողերի վարձակալության ԵՎ օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների մուտքերը պետական ԵՎ համայնքների բյուջեների միջԵՎ բաշխելու մասին
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39 հոդվածը, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի 3-րդ կետը և 25 հոդվածը, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածը, և նպատակ ունենալով կանոնակարգել «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի բյուջեի մասին», «Պետական տուրքի մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներին համապատասխան համայնքների բյուջեների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ` պետական բյուջե) միջև բաշխվող հարկային մուտքերի և վճարների ճիշտ հաշվառման հարցերը, հայտնվում է հետևյալը.
1. Եկամտահարկի մասով.
մուտքերը բաշխվում են 15 % տեղական (համայնքի) բյուջե, իսկ 85%-ը` պետական: Այդ նպատակով.
1.1. Անհատ ձեռներեցների և այլ ինքնուրույն եկամտահարկ վճարողների (տեղական եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնողների) կողմից վճարված եկամտահարկի գումարը նախ, ամբողջությամբ ուղղվում է պետական բյուջե:
Անհատ ձեռներեցների և այլ ինքնուրույն եկամտահարկ վճարողների հարկի գումարների 15% կազմող մասերը հետագայում պետք է փոխանցվեն համայնքների բյուջեները: Ընդ որում.
ա) Անհատ ձեռներեցների կողմից վճարված եկամտահարկի 15 տոկոսներն ուղղվում են այն համայնքի բյուջե, որի տարածքում գտնվող հասցեով իրականացվել է անհատ ձեռներեցի պետական գրանցումը` ըստ պետական գրանցման վկայականում նշված գործունեության իրականացման հասցեի: Այն դեպքում, երբ անհատ ձեռներեցի պետական գրանցման վկայականում չի նշված գործունեության իրականացման հասցեն, ապա եկամտահարկի 15 տոկոսն ուղղվում է անհատ ձեռներեցի բնակության (հաշվառման) վայրի (ըստ պետական գրանցման վկայականում նշված բնակության հասցեի) համայնքի բյուջե:
Հաստատագրված վճարներով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում անհատ ձեռներեցների վճարած հաստատագրված վճարների գումարի համապատասխան մասը, մասնավորապես 60%-ը կազմող եկամտահարկը վերաբաշխման չի ենթարկվում (ողջ գումարը մնում է պետական բյուջեում):
բ) Այլ ինքնուրույն եկամտահարկ վճարողների (բացառությամբ անհատ ձեռներեցների) կողմից վճարված եկամտահարկի գումարի 15 տոկոսն ուղղվում է նրանց բնակության (հաշվառման) վայրի բյուջե:
Պետական բյուջեի հաշվից համապատասխան համայնքի բյուջե եկամտահարկի գումարի 15 տոկոսի փոխանցումն (եկամտահարկի գումարի վերաբաշխումն) իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գանձապետարանի (այսուհետ` կենտրոնական գանձապետարան) եկամտահարկի մուտքը հաշվառած տեղական գանձապետական բաժանմունքի (այսուհետ` տգբ) կողմից, հիմք ընդունելով այդ անհատ ձեռներեցների և այլ ինքնուրույն եկամտահարկ վճարողների հաշվառումը և հարկի վճարման հսկողությունը իրականացնող տհտ կողմից տրված տեղեկանքը վճարված եկամտահարկի ընդհանուր գումարի, սույն ենթակետում նշված կարգին համապատասխան ըստ համայնքների բաշխման մասին:
1.2. Գործատուների և այլ հարկային գործակալների, մասնավորապես վարձու աշխատողներից կամ փայամասնակիցներից (օրենքով սահմանված դեպքում նաև այլ ֆիզիկական անձանցից, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն չունեցող ֆիզիկական անձանցից) եկամտահարկ պահող և բյուջե վճարող ձեռնարկությունների և կազմակերպությունների, կողմից հաշվարկված եկամտահարկի գումարը նախ, ամբողջությամբ ուղղվում է պետական բյուջե:
Պետական բյուջե վճարված եկամտահարկի 15%-ը հետագայում փոխանցվում է գլխավոր գրասենյակի (հարկային գործակալի) գտնվելու վայրի (պետական գրանցման հասցեի) համայնքի բյուջե: Պետական բյուջեից համայնքի բյուջե փոխանցումն իրականացվում է եկամտահարկի մուտքը հաշվառած տգբ-ի կողմից, հիմք ընդունելով այդ հարկային գործակալների (ձեռնարկության, կազմակերպության) հաշվառումը և հարկերի վճարման հսկողությունը իրականացնող տհտ կողմից տրված տեղեկանքը եկամուտներ վճարելիս պահված և պետական բյուջե վճարված եկամտահարկի ընդհանուր գումարի` սույն ենթակետում նշված կարգին համապատասխան ըստ համայնքների բաշխման մասին:
Այն դեպքում, երբ հարկային գործակալը (ձեռնարկությունը, կազմակերպությունը, բանկը և այլն) Հայաստանի Հանրապետության այլ տարածքում ունի պետական գրանցում ստացած առանձնացված ստորաբաժանում, ապա անկախ հարկային գործակալի (ձեռնարկության, բանկի և այլն) գլխավոր գրասենյակի գտնվելու վայրից` այդ առանձնացված ստորաբաժանման մասով (այնտեղ աշխատողների եկամուտների մասով) եկամտահարկի ընդհանուր գումարի 15%-ը գլխավոր գրասենյակի գտնվելու համայնքի տգբ-ի կողմից գլխավոր գրասենյակի գտնվելու վայրի տհտ կողմից տրված տեղեկանքի հիման վրա փոխանցվում է Հայաստանի Հանրապետության այն համայնքի բյուջե (այդ համայնքի եկամտահարկի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարին), որի տարածքում գտնվող հասցեով իրականացվել է առանձնացված ստորաբաժանման պետական գրանցումը: Տհտ կողմից սույն ենթակետում նշված տեղեկանքի կազմման նպատակով հարկային գործակալները նրանց հաղորդում են անհրաժեշտ տվյալներ` պետական գրանցում ստացած առանձնացված ստորաբաժանումներում աշխատողների եկամտահարկի գումարների մասին:
Սույն կետում նշված դեպքերում պետական բյուջեից համայնքի բյուջեներ եկամտահարկի գումարների 15 տոկոսների փոխանցումներն իրականացվում են եկամտահարկի մուտքը հաշվառած տգբ-ների կողմից յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 10-ը` հիմք ընդունելով մինչև ամսվա 5-ը տհտ-ներից ստացված տեղեկանքների տվյալները:
Պետական բյուջե վճարած` ըստ համայնքների բաշխված ընդհանուր գումարի մասին տեղեկանքը տհտ-ները եկամտահարկի մուտքը հաշվառած տգբ-են ներկայացնում մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը:
Անհատ ձեռներեցների (այլ ինքնուրույն եկամտահարկ վճարողների), ինչպես նաև հարկային գործակալների կողմից վճարված եկամտահարկի գումարների հաշվառումը (անձնական հաշվի քարտերի վարումը), դրա հաշվարկման կարգի և վճարման ժամկետների նկատմամբ հսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից:
2. Գույքահարկի մասով.
2.1. Շինությունների համար.
ա. Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող (այսինքն որևէ համայնքի վարչական տարածքում չընդգրկված) հարկման օբյեկտ հանդիսացող շինությունների համար` հարկատուները գույքահարկի գումարը ամբողջությամբ վճարում են պետական բյուջե` ըստ պետական բյուջեի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
բ. Համայնքների վարչական տարածքում գտնվող շինությունների համար հարկատուները գույքահարկի գումարը ամբողջությամբ վճարում են շինության գտնվելու վայրի համայնքի բյուջե` ըստ տվյալ համայնքի գույքահարկի մուտքերի հաշվառման և բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
2.2. Փոխադրամիջոցների համար.
ա. Փոխադրամիջոցների սեփականատեր հանդիսացող, գույքահարկի վճարող իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (բացառությամբ գյուղացիական տնտեսությունների) գույքահարկը վճարում են իրենց պետական գրանցման վայրի (հասցեի) համայնքի բյուջե` ըստ տվյալ համայնքի գույքահարկի մուտքերի հաշվառման և բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
բ. Ֆիզիկական անձանց (այդ թվում նաև գյուղացիական տնտեսությունների) կողմից փոխադրամիջոցների համար գույքահարկը վճարվում է հարկատուի (որի անունով գրանցված է տվյալ փոխադրամիջոցը) անձնագրում նշված հաշվառման վայրի համայնքի բյուջե` ըստ տվյալ համայնքի գույքահարկի մուտքերի հաշվառման և բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի: Հիշյալ հաշվառման բացակայության դեպքում գույքահարկը վճարվում է ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե, իսկ եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցի գրանցման վայրի (կամ, եթե այն գրանցման ենթակա չէ` հիմնական գտնվելու վայրի) համայնքի բյուջե:
2.3. Գույքահարկի մուտքագրված գումարների բաշխումը, հաշվառումը և հսկողությունը
Համայնքի բյուջե մուտքագրված գույքահարկի գումարների 5%-ը կենտրոնական գանձապետարանի գույքահարկի մուտքը հաշվառած տգբ-ի կողմից փոխանցվում է պետական բյուջե` ըստ պետական բյուջեի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի: Համայնքի բյուջեներից պետական բյուջե գույքահարկի գումարների 5%-ների փոխանցումներն իրականացվում է գույքահարկի մուտքերը հաշվառած տգբ-ների կողմից յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 10-ը` նախորդ ամսվա ընթացքում վճարված (կուտակված) գումարների համար:
Վճարված գույքահարկի գումարների հաշվառումը (անձնական հաշվի քարտերի վճարումը), դրա հաշվարկման կարգի և վճարման ժամկետների նկատմամբ հսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից:
3. Հողի հարկի մասով.
ա. Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող հողատարածքների համար հարկատուները հողի հարկը ամբողջությամբ վճարում են պետական բյուջե:
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվային իրավական ակտերով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողները հողի հարկը ամբողջությամբ վճարում են պետական բյուջե:
գ. Համայնքների վարչական տարածքներում գտնվող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվային իրավական ակտերով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների) հողատարածքների համար հարկատուները հողի հարկը ամբողջությամբ վճարում են հողատարածքի գտնվելու վայրի համայնքի բյուջե, ըստ տվյալ համայնքի հողի հարկի մուտքերի հաշվառման և բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
Համայնքի բյուջե մուտքագրված հողի հարկի գումարի 5%-ը կենտրոնական գանձապետարանի հողի հարկի մուտքը հաշվառած տգբ-ի կողմից փոխանցվում է պետական բյուջե` ըստ պետական բյուջեի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի: Համայնքի բյուջեներից պետական բյուջե հողի հարկի գումարների 5%-ների փոխանցումներն իրականացնում են հողի հարկի մուտքերը հաշվառած տգբ-ների կողմից յուրաքանչյուր ամիս` մինչև ամսվա 10-ը նախորդ ամսվա ընթացքում վճարված (կուտակված) գումարների համար:
Վճարված հողի հարկի գումարների հաշվառումը (անձնական հաշվի քարտերի վարումը), դրա հաշվարկման կարգի և վճարման ժամկետների նկատմամբ հսկողությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից:
Գույքահարկի և հողի հարկի մասով.
ա. Հարկատուների կողմից վճարումները հիմնավորվող փաստաթղթերում (չեկեր, անդորրագրեր և այլն) այլ պարտադիր նշումներից բացի լրացուցիչ նշվում է նաև շինությունների կամ հողատարածքների գտնվելու վայրի` մարզի, նախկին վարչական շրջանի և համայնքի և բնակավայրի անվանումները:
բ. Տարբեր մարզերում և համայնքներում գտնվող հարկման օբյեկտների համար հարկի վճարումները կատարվում են յուրաքանչյուր համայնքի համար առանձին վճարման փաստաթղթերով:
գ. Վճարումները ընդունող բանկերի բաժանմունքները, համայնքների բյուջեներ մուտքագրվող գումարների վճարումները հիմնավորվող փաստաթղթերը ուղարկվում են այն տգբ-ներին, որոնք իրականացվում են վճարման փաստաթղթերում նշված համայնքների սպասարկումը: Տգբ-ները նշված փաստաթղթերի մեկական օրինակը կամ պատճենն ուղարկվում են այն տհտ-ներին, որոնց կողմից իրականացվում է այդ համայնքների հարկատուների հսկողությունը:
4. Պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների մասով.
ա. Համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները ամբողջությամբ վճարվում են պետական բյուջե ըստ պետական բյուջեի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
բ. Համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների գումարների վճարումը և բաշխումը կատարվում է սույն հրահանգի` հողի հարկի մասով սահմանված կարգով` ըստ համայնքների պետական պահուստի հողերի վարձակալական վճարների մուտքերի հաշվառման և բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարի:
5. Պետական տուրքի մասով.
Պետական տուրքի գումարներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե, բացառությամբ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի, երբ կոնկրետ ծառայությունների տեսակների համար գանձվող տուրքի գումարները ամբողջությամբ ուղղվում են համայնքների բյուջեներ: Այդ նպատակով պետք է հաշվի առնելով այն, որ օրենքով համայնքների բյուջեներին ամրագրված պետական տուրքի գումարները, վճարվում են այն համայնքի պետական տուրքի մուտքերի հաշվառման բյուջետային դասակարգման գանձապետական հաշվի համարին, որում գտնվում (տեղաբաշխված) է պետական տուրք գանձվող մարմինը:
Պետական տուրքի հաշվարկման կարգի և վճարման ժամկետների նկատմամբ հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների կողմից:
6. Բաշխումների ընդգրկման առումով.
Պետք է հաշվի առնել այն, որ սույն գրության մեջ նշված բաշխումներն իրականացվում են բոլոր տեսակի հարկային պարտավորությունների և տուրքերի գումարների (հարկ, տուրք, պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարների գումարներ, տույժ, տուգանք, այդ թվում ստուգումների ակտերով արձանագրված) համար:
7. Ավել վճարված (գանձված) գումարների հաշվանցման (կամ վերադարձման) հետ կապված.
Ավել վճարված` պետական և համայնքների բյուջեներ մուտքագրված հարկի և այլ պարտադիր վճարների գումարները սահմանված կարգով հաշվանցվում կամ վերադարձվում են համապատասխան բյուջեներից:
8. Անցումային դրույթներ.
Պետական բյուջե վճարումներ (փոխանցումներ) հաստատող այն սկզբնական բանկային փաստաթղթերը, որոնց վրա նշված են 1997 թ. ամսաթվեր և, միաժամանակ որոնց համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված քաղվածքների վրա (բանկային հաշիվների մնացորդային սկզբունքով աշխատող Կոտայքի մարզի համար` տգբ-ների կողմից տրված քաղվածքների վրա) նշված է մինչև 1998 թ. հունվարի 26-ի (ներառյալ 26-ը) ամսաթիվը, համարվում են 1997 թ. պետական բյուջեի մուտքերին վերաբերվող: