«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հոկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11602247
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հոկտեմբերի 2002 թ. |
N 245-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 Թ. ԱՊՐԻԼԻ 8-Ի ԹԻՎ 19-Ս ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի 4 կետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2002 թ. ապրիլի 8-ի «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» թիվ 19-Ս հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանով հաստատված միջազգային հեռախոսակապի ծառայությունների գնացուցակի «միջազգային խոսակցություններ» բաժնում Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի համար կիրառելով 30% գիշերային զեղչ, «0.95» թիվը փոխարինել «0.693» թվով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Ա. Մանուկյան |