«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
8 փետրվարի 2007 թ. ք. Երևան |
N 204-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԴԵՂԱՏՈՄՍԻ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի չորրորդ մասի, ՀՀ կառավարության 31.07.99 թ. «Դեղագործական գործունեության բնագավառում և դեղերի ոչնչացման գործում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահելու մասին» N 487 որոշման.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 15.04.2004 թ. «ՀՀ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը հաստատելու մասին» N 381-Ն հրամանը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
|
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՄ ԱՌԱՆՑ ԴԵՂԱՏՈՄՍԻ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ԴԵՂԵՐԻ