ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 օգոստոսի 2006 թվականի N 925-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ ԺՈՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի հունիսի 20-ի N 694-Ա հրամանը, լիցենզավորման հանձնաժողովի 04.08.06թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ Ա/Ձ Ժորա Հակոբյանը լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝
ա) ախտահանման սենյակի հագեցվածությունը թերի է, մասնավորապես, տեղադրված էր միայն տաք օդով չորացնող սարքը,
բ) ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված N Ա-XX-000019 լիցենզիայի համաձայն տվյալ ստոմատոլոգիական կաբինետը պետք է իրականացներ միայն թերապևտիկ ստոմատոլոգիա բժշկական օգնություն և սպասարկում, իսկ ռենտգենաբանական բժշկական օգնության տեսակը իրականացվելու էր «Պրոֆ. Գ. Եղյանի անվան ստոմատոլոգիական կենտրոն» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրով, որի ժամկետը ուսումնասիրության ժամանակ լրացած է եղել, իսկ ռենտգեն հետազոտությունները իրականացվել են տվյալ ստոմատոլոգիական կաբինետում՝ առանց տվյալ գործունեության տեսակի համար լիցենզիայի առկայության,
գ) առկա անհետաձգելի բժշկական դեղամիջոցները և դեղանյութերը չեն համապատասխանում «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաների, ստոմատոլոգիական կաբինետների գործունեության համար անհրաժեշտ անհետաձգելի բժշկական օգնության դեղամիջոցների և դեղանյութերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 25.07.2003 թ. N 635-Ն հրամանով հաստատված ցանկի պահանջներին,
դ) բժիշկ-ստոմատոլոգ Աննա Պողոսյանը և Ազատուհի Սիմոնյանը վերջին 5 տարիների ընթացքում չեն ունեցել համապատասխան վերապատրաստում,
ե) կադրային հագեցվածությունը թերի էր, մասնավորապես, ստոմատոլոգիական կաբինետում աշխատել է մեկ բուժքույր, իսկ կրտսեր բուժաշխատող չի եղել,
զ) գործատուի և աշխատողների միջև կնքված աշխատանքային պայմանագրերի և անձնական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայտատուն առանց ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժին համապատասխան կադրային փոփոխության ծանուցման, աշխատանքի է ընդունել և աշխատանքից ազատել մի շարք աշխատողների, որոնց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերը որոշակի կասկածներ են առաջացնում,
է) հիվանդների հաշվառման կամ վարման ամբուլատոր քարտեր կամ թերթիկներ առկա չէին.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել Ա/Ձ Ժորա Հակոբյանի (ք. Երևան, Ռուբինյանց 11շ.) 2003 թվականի մարտի 31-ին տրված «բժշկական օգնություն և սպասարկում» գործունեության թիվ N Ա-XX-000019 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |