ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
26 մարտի 2000 թ. |
N 25 |
ԲԻԶՆԵՍ-ՌԵԳԻՍՏՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» ենթակետը և ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`
Հրամայում եմ
1. Հաստատել բիզնես-ռեգիստրի 1999 թ. տվյալների մասով տեղեկանք-հարցաթերթը և դրա լրացման հրահանգը:
2. Սահմանել, որ 2000 թ. թվականի համար կիրառվելիք տեղեկանք-հարցաթերթում «1999 թ.» բառերը փոխարինվում են «2000 թ.» բառերով և նույնը` համապատասխանաբար հաջորդ տարիների համար:
Նախարարի առաջին տեղակալ |
Ա. Չիլինգարյան |
Հաստատված է |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏՎՅԱԼՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՆ ՄԻԱՅՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ, ԴՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՅՆ ՁԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ
1.* Իրավաբանական անձի ծածկագիրը (ՁԿԴ) |
| ||||||||
(ութանիշ թիվ, որը լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
|||||||||
2.* Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
| ||||||||
(ութանիշ թիվ, որը տրված է հարկային տեսչության մարմնի կողմից) |
3.* Պետռեգիստրում գրանցման համարը |
|
|
|
Եթե համաձայն եք այլ անձանց հարցման դեպքում տրամադրվեն հաջորդ 4-15 կետերի տվյալները, ապա յուրաքանչյուրի դիմաց -ում լրացնել այո
4. Իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը
________________________________________________________________________
________________________________________ ծածկագիրը* |
|
5. Իրավաբանական անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն)
մարզ |
________________________________________ ծածկագիրը* |
| |||||
համայնք |
_____________________ ծածկագիրը* |
| |||||
բնակավայր |
_____________________ փոստային դասիչ |
| |||||
փողոց, շենք____________ |
հեռախոս (ներ) _____________________________________________ |
6. Գործունեության գլխավոր տեսակը (գործունեության այն տեսակը, որը 1999 թ.
փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ□)
________________________________________ ծածկագիրը* |
|
7. Գործունեության գլխավոր տեսակի իրականացման իրական հասցեն
(լրացվում է, եթե իրական հասցեն տարբերվում է 5-րդ կետում նշված իրավաբանական հասցեից)
մարզ |
________________________________________ ծածկագիրը* |
| ||||||
համայնք |
_____________________ ծածկագիրը* |
| ||||||
բնակավայր |
_____________________ փոստային դասիչ |
| ||||||
փողոց, շենք____________ |
հեռախոս (ներ) _____________________________________________ |
□առավել մեծ տեսակարար կշիռ որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել զուտ հասույթի, ավելացված
արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով եւ այլ համանման բնութագրող
չափանիշներով
8. Այլ տեղեկություններ (ներկայացուցիչների, մասնաճյուղերի, այդ
թվում արտասահմանում բացված, հասցեների վերաբերյալ եւ այլն)
_________________________________________________________
_________________________________________________________
9. Փաստացի իրականացվող գործունեության այլ տեսակներ (լրացնել
ըստ տեսակարար կշիռների նվազող հաջորդականության, հիմնվելով 6-րդ
կետի ծանուցման մեջ նշված չափանիշների վրա)
________________________________________ ծածկագիրը* |
|
________________________________________ ծածկագիրը* |
|
10. Արտադրանքի (ապրանքների, ծառայությունների) իրացումից
ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի եւ ակցիզային
հարցերի)
(1999թ.) ___________ հազ. դրամ |
Որի նկատմամբ հաշվարկված է`
ա) ԱԱՀ _________________ հազ. դրամ
բ) Ակցիզային հարկ ________________ հազ. դրամ
11. Ընդամենը 1999 թ. տարեկան հաշվապահական շահույթը (վնասը «-» նշանով)
___________ հազ. դրամ |
հաշվարկված է շահութահարկ |
____________ հազ. դրամ |
12. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ________ մարդ
13. Մեկ աշխատողի 1999 թ. միջին ամսական աշխատավարձը
___________ հազ. դրամ |
14. Իրավաբանական անձը 1999 թ. վերջի դրությամբ գործել է արդյո՞ք (ընդգծել)
ԱՅՈ |
ՈՉ |
15. Այլ տեղեկություններ (լրացվում է իրավաբանական անձի ցանկությամբ` իր մասին տեղեկատվությունն
ամբողջականացնելու (բացահայտելու) նպատակով)
__________________________________________________________________
__________________________________________________________________
ՏՆՕՐԵՆ` |
________________________ |
_____________________ |
(անուն, ազգանուն) |
(ստորագրություն) |
Լրացման ամսաթիվը «_____» _______________ 2000 թ.
Տեղեկանք-հարցաթերթը գրանցված է
ՀՀ Արդարադատության նախարարությունում _________________ 2000 թ.
* լրացվում է պետական ռեգիստրի մարմինների կողմից
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Իրավաբանական անձանց կողմից բիզնես-ռեգիստրի տվյալների մասով ներկայացվող տեղեկանք-հարցաթերթի լրացման
1. Ընդհանուր դրույթներ
Սույն հրահանգը սահմանում է իրավաբանական անձանց կողմից բիզնես-ռեգիստրի վարման համար անհրաժեշտ տեղեկանք-հարցաթերթի լրացման կարգը:
Բիզնես-ռեգիստրն իրենից ներկայացնում է վիճակագրական տեղեկատվական ռեգիստր` մշտական արդիականացման ենթակա տվյալների բազա, որը վարվում է վիճակագրական դիտարկումների անցկացման, ընտրանքի կառուցման աշխատանքների կազմակերպման, համակարգման և իրականացման նպատակով:
Տեղեկանք-հարցաթերթը լրացնում են ընթացիկ գրանցում անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստր (այսուհետև` պետական ռեգիստր) դիմող իրավաբանական անձինք (օրենսդրությամբ ընթացիկ գրանցում չնախատեսելու դեպքում տեղեկանք-հարցաթերթը լրացնում են պետական գրանցման դիմող իրավաբանական անձինք): Այն իրավաբանական անձինք, որոնք տարվա ընթացքում մեկ անգամ լրացրել են տեղեկանք-հարցաթերթը, երկրորդ և հետագա անգամները պետական գրանցման հարցերով պետական ռեգիստր դիմելիս կարող են չլրացնել տեղեկանք-հարցաթերթը, եթե նրանց կողմից արդեն իսկ ներկայացված տեղեկություններում փոփոխություններ չեն կատարվել:
Ներկայացվող տեղեկանք-հարցաթերթի տվյալները լրացվում են 1999 թվականի տարեկան արդյունքներով: Տեղեկանք-հարցաթերթը ստորագրում է իրավաբանական անձի տնօրենը` նշելով անունը, ազգանունը և լրացման ամսաթիվը:
Պետական ռեգիստրը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանի տեղեկությունները (տվյալները) և իրավաբանական անձանց կողմից լրացված տեղեկանք-հարցաթերթը տրամադրում է բիզնես-ռեգիստր վարող մարմնին:
Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով (տես նաև Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը` հաստատված ՀՀ կառավարության 15.01.99 թ. թիվ 23 որոշմամբ):
2. Լրացման կարգ
Տեղեկանք-հարցաթերթի 1, 2, և 3 կետերը, ինչպես նաև տեղեկանք-հարցաթերթում աստղանիշով նշված ծածկագրերը վիճակագրական տեղեկություն տրամադրողի (տեղեկանք-հարցաթերթը լրացնողի) կողմից չեն լրացվում: Դրանք լրացվում են պետական ռեգիստրի մարմինների կողմից:
Ներկայացվող տվյալները օգտագործվում են վիճակագրական նպատակներով: Երրորդ անձանց դրանք կարող են տրամադրվել լրացնող իրավաբանական անձի համաձայնության դեպքում, որի համար 4-15 կետի դիմաց -ում վիճակագրական տեղեկություն տրամադրողի (տեղեկանք-հարցաթերթը լրացնողի) կողմից ձեռագրով լրացվում է «այո»:
4-րդ «իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը», 5-րդ` «իրավաբանական անձի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն)» կետերը լրացվում են իրավաբանական անձանց կանոնադրության համապատասխան:
6-րդ` «գործունեության գլխավոր տեսակը» կետում լրացվում է այն տեսակը, որը 1999 թ. փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ, որի հարցում տեղեկանք-հարցաթերթը լրացնողները կողմնորոշվում են զուտ հասույթի, ավելացված արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:
7-րդ` «գործունեության գլխավոր տեսակի իրականացման իրական հասցեն» կետը լրացվում է, եթե իրավաբանական անձն իր գործունեությունն իրականացնում է մեկ այլ հասցեում (օրինակ, արտադրության կազմակերպման շինություն)` իրավաբանական հասցեից դուրս:
8-րդ «այլ տեղեկություններ (ներկայացուցիչների, մասնաճյուղերի, այդ թվում արտասահմանում բացված, հասցեների վերաբերյալ և այլն)» կետը լրացնում են այն իրավաբանական անձինք, որոնք, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ երկրներում ունեն ներկայացուցչություններ, մասնաճյուղեր` նշելով դրանց անվանումը և իրավաբանական հասցեն:
9-րդ` «փաստացի իրականացվող գործունեության այլ տեսակներ» կետը լրացվում է ըստ տեսակարար կշիռների նվազող հաջորդականության` հիմնվելով նույն չափանիշների վրա, որոնք կիրառվում են 6-րդ կետը լրացնելիս:
10-րդ` «արտադրանքի (ապրանքների, ծառայությունների) իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի)», 11` «ընդամենը 1999 թ. տարեկան հաշվապահական շահույթը (վնասը «-» նշանով)» և «հաշվարկված է շահութահարկ» կետերը լրացվում են հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա (մասնավորապես, տես «ֆինանսական արդյունքների մասին» ֆինանսական հաշվետվության լրացման գերատեսչական նորմատիվ ակտերը և այլն):
12-րդ կետում լրացվում է աշխատողների միջև ցուցակային թվաքանակը:
Հիշեցվում է, որ այս ցուցանիշը ստանալու համար ցուցակային կազմի աշխատողների թվաքանակից անհրաժեշտ է հանել աշխատողների հետևյալ կատեգորիաների թվաքանակը. հղիության և ծննդաբերության հետ կապված արձակուրդում գտնվող կանայք, ուսումնական հաստատություններում սովորող և ուսումնական արձակուրդում գտնվողները, իրենց հաշվին, ինչպես նաև վարչակազմի նախաձեռնությամբ առանց աշխատավարձի պահպանմամբ արձակուրդում գտնվողները:
13-րդ կետում լրացվում է «մեկ աշխատողի 1999 թ. միջին ամսական աշխատավարձը,» որը որոշվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) ընդհանուր տարեկան գումարները միջին ցուցակային թվաքանակի վրա բաժանելով և արդյունքում ստացվածը բաժանելով 12-ի:
14-րդ` «իրավաբանական անձը 1999 թ. վերջի դրությամբ գործել է արդյոք» կետում ընդգծվում է «Այո» կամ «Ոչ»:
15-րդ` «այլ տեղեկություններ» կետը լրացվում է իրավաբանական անձի ցանկությամբ, որում կարող են բերվել այլ տեղեկություններ (բացահայտումներ) իրենց գործունեության վերաբերյալ:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
31 մարտի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12000029